Գերտրուդա Կեզեբիր
Գերտրուդա Կեզեբիր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Դե Մոյն, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1934[4] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ և արվեստագետ |
Անդամություն | Photo-Secession?[6] |
Ստորագրություն | |
Gertrude Käsebier Վիքիպահեստում |
Գերտրուդա Կեզեբիր (անգլ.՝ Gertrude Käsebier, Gertrude Stanton, ծննդյամբ՝ Ստենտոն, մայիսի 18, 1852[1][2][3][…], Դե Մոյն, Այովա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1934[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի լուսանկարիչ, պատկերազարդման մեծագույն վարպետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներկու տարեկան հասակում Գերտրուդա Կեզեբիրը կորցրել է հորը։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է տատիկը։ Բնակվել են Փենսիլվանիա նահանգի Վիֆլեմ քաղաքում։ 1874 թվականին ամուսնացել է նյույորքցի գործարարի հետ, ունեցել երեք երեխա, բայց ամուսնության հարցում դժբախտ է եղել։ 1880 թվականից հետո ամուսիններն ապրել են առանձին։ Գերտրուդը ընդունվել է Պրատիի ինստիտուտի արվեստի մասնավոր քոլեջ, սովորել նկարչություն և գեղանկարչություն, բայց հմայված էր լուսանկարչությամբ։ 1894 թվականին լուսանկարչություն է սովորել Գերմանիայում և Ֆրանսիայում։ Նա պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 1895 թվականից։ 1896 թվականին անցկացվել է նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը, հաջորդ տարի ՝ երկրորդը, երկուսն էլ հաջողություն են ունեցել։ 1897 թվականին Նյու Յորքում բացել է լուսանկարչական դիմանկարների ստուդիա։ 1899 թվականին Ալֆրեդ Ստիգլից ը հրապարակել իր հինգ լուսանկարները Camera Notes ամսագրում՝ Կեզեբիրին անվանելով «գեղարվեստական լուսանկարչության ժամանակակից առաջատար վարպետ»։ 1902 թվականին ընդունվել է Photo-Secession լուսանկարիչների ընկերություն։
1912 թվականից սկսվել են տարաձայնություններ Կեզեբիրի և Ստիգլիցի միջև, որոնք այդ ժամանակ արդեն սկսել էին շեղվել պատկերազարդման ոճից։ 1916 թվականին Կեզեբիրի ակտիվ մասնակցությամբ ի հայտ են եկել մի խումբ ամերիկացի արվեստի լուսանկարիչներ, որոնց Ստիգլիցը համարվել է ուղղակի մարտահրավեր իրեն։ Կեզեբիրի շուրջը համախմբվել են երիտասարդ լուսանկարիչներ։ 1929 թվականին Բրուքլինի թանգարանը կազմակերպել է նրա աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։ Այդ պահից Կեզեբիրը այլևս չի զբաղվել լուսանկարչությամբ[7]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեզեբիրին են պատկանում Մարկ Տվենի, Օգյուստ Ռոդենի, Զիտկալա-Շայի, Ալֆրեդ Ստիգլիցի և այլ բազմաթիվ ժամանակակիցների լուսանկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Gertrude Käsebier — 2008.
- ↑ 3,0 3,1 Gertrude Stanton Käsebier — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/t/photo-secession
- ↑ Фотографии Гертруды Кезебир в Бостонском художественном музее
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Работы в музеях мира
- Фото on line
- Гертруда Кезебир на сайте PhotoIsland Արխիվացված 2020-09-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Կեզեբիր» հոդվածին։ |
|