Գերման (Գոզիս)
Մետրոպոլիտ Գերման Γεώργιος Κοτζάς | |
---|---|
Ծնվել է | 25․03․1771 |
Ծննդավայր | Դիմիցանա |
Մահացել է | 30․05․1826 |
Մահվան վայր | Նաֆպլիոն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հույն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Patriarchal School of Xirokrini? |
Մասնագիտություն | Հոգևորական |
Զբաղեցրած պաշտոններ | Metropolitan of Old Patras?, օրենսդիր ասամբլեայի անդամ, Ֆիլիկի Էթերիայի անդամ և եպիսկոպոս |
Անդամություն | Ֆիլիկի Էթերիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Միտրոպոլիտ Գերման (հուն․՝ Μητροπολίτης Γερμανός, աշխարհում՝ Գեորգիոս Կոձաս, հուն․՝ Γεώργιος Κοτζάς կամ Կոձիաս (Κοντζιάς) կամ Կոզիաս (Κόζιας) կամ Գոզիաս (Γκόζιας)), մարտի 25, 1771[1], Dimitsana - մայիսի 30, 1826[1], Նաֆպլիոն (Պելոպոնես)։ Եպիսկոպոս է եղել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում, Հին Պատրասի մետրոպոլիտ։
Հունաստանի պաշտոնական պատմագրության համաձայն, Ավետման տոնի օրը՝ 1821 թվականի մարտի 25-ին (հուլյան օրացույցով), նա օրհնեց Պելոպոննեսի Սուրբ Լավրա քաղաքում (Կալավրիտայից ոչ հեռու) օսմանյան լծի դեմ Հունաստանի ազգային ապստամբության դրոշը։
Ներկայիս Հունաստանում Գերմանը համարվում է ազգային հերոս, իսկ մարտի 25-ի Ավետման տոնը նշվում է նաև, որպես անկախության տոն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերման Գոզիսը ծնվել է Արկադիից հյուսիս-արևմուտք գտնվող Դիմիցանայում, ոսկերիչ Իոհան Գոզիսի ընտանիքում, ով իրեն համարում էր հին լակոնցիների հետնորդը։ Գերմանը կրթությունը սկսել է Դիմիցանայի ուսումնարանում, այնուհետև տեղափոխվել է Արգոս։
Նաֆպլիոնացի միտրոպոլիտ Արգոսացի Հակոբը, նկատելով երիտասարդի արտասովոր ունակությունները, ընդունեց նրան միտրոպոլիտի քարտուղար և սկսեց նրան հովանավորել։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/%CE%92%CF%81%CF%85%CE%B6%CE%AC%CE%BA%CE%B7%CF%82%2C_%CE%98%CE%B5%CF%8C%CE%B4%CF%89%CF%81%CE%BF%CF%82_-_%CE%9F_%CE%A0%CE%B1%CE%BB%CE%B1%CE%B9%CF%8E%CE%BD_%CE%A0%CE%B1%CF%84%CF%81%CF%8E%CE%BD_%CE%93%CE%B5%CF%81%CE%BC%CE%B1%CE%BD%CF%8C%CF%82_%CE%B5%CF%85%CE%BB%CE%BF%CE%B3%CE%B5%CE%AF_%CF%84%CE%B7_%CF%83%CE%B7%CE%BC%CE%B1%CE%AF%CE%B1_%CF%84%CE%B7%CF%82_%CE%95%CF%80%CE%B1%CE%BD%CE%AC%CF%83%CF%84%CE%B1%CF%83%CE%B7%CF%82%2C_1865.jpg/215px-%CE%92%CF%81%CF%85%CE%B6%CE%AC%CE%BA%CE%B7%CF%82%2C_%CE%98%CE%B5%CF%8C%CE%B4%CF%89%CF%81%CE%BF%CF%82_-_%CE%9F_%CE%A0%CE%B1%CE%BB%CE%B1%CE%B9%CF%8E%CE%BD_%CE%A0%CE%B1%CF%84%CF%81%CF%8E%CE%BD_%CE%93%CE%B5%CF%81%CE%BC%CE%B1%CE%BD%CF%8C%CF%82_%CE%B5%CF%85%CE%BB%CE%BF%CE%B3%CE%B5%CE%AF_%CF%84%CE%B7_%CF%83%CE%B7%CE%BC%CE%B1%CE%AF%CE%B1_%CF%84%CE%B7%CF%82_%CE%95%CF%80%CE%B1%CE%BD%CE%AC%CF%83%CF%84%CE%B1%CF%83%CE%B7%CF%82%2C_1865.jpg)
Շուտով Գեորգին վանական դարձավ ստանալով Գերման անունը և ձեռնադրվեց սարկավագ։ Նա հոգևորական էր Իզմիրում։
1815 թվականին կանչվեց Կոնստանդնուպոլիս Սինոդում ներկա լինելու համար։
1819 թվականին Գերմանը դարձավ, ապստամբ՝ Ֆիլիկ Էթերիայի (հուն․՝ Φιλική Εταιρεία[3]) գաղտնի կազմակերպության ակտիվ անդամ։ Այս կազմակերպության նպատակն էր հակաթուրքական ապստամբության պատրաստվելը։
Կոստանդնուպոլսեցի պատրիարք Գրիգորի 5-րդի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Գրիգորի 5-րդը, սուլթանի հրամանով, ապստամբության սկսելուն պես Կոստանդնուպոլսի եկեղեցու բոլոր սինոդների հետ միասին մահապատժի ենթարկվեց
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1025957687 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Սուրբ Լավրայի վանք // Աթենքի եպիսկոպոսություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Соколов И. И.. Константинопольская церковь в XIX веке. Опыт исторического исследования. — Т. I. — СПб., 1904. — С. 187.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Петрунина О. Е. Герман // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XI. — С. 245—246. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.