Կալավրիտա
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Kalavryta Municipality? և Commune of Kalavryta? |
ԲԾՄ | 735 մետր |
Բնակչություն | ▼1600 մարդ (2021) |
Տարածք | 531,8 կմ² |
Հեռախոսային կոդ | 2694 |
Փոստային ինդեքսներ | 250 01 |
kalavrita.gr(հուն.) | |
Կալավրիտա (հուն․՝ Καλάβρυτα), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 764 մ բարձրության վրա՝ Արոանիա լեռնաշղթայի լանջին, Ախեյայի լեռնային հատվածում, Պելոպոնես թերակղզու հյուսիսային մասում, Աթենքից 142 կմ արևմուտք և Պատրասից 41 կմ հարավ-արևելք։ Համանուն համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է Ախեյայի ծայրամասում՝ Արևմտյան Հունաստանի պերիֆերիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 1674 մարդ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալավրիտան կառուցվել է Կինեֆի (Κυναίθη ) հնագույն արկադական բնակավայրի տեղում։ Համարվում է, որ քաղաքն իր անունը ստացել է 13-րդ դարի ֆրանկների տիրապետության օրոք, երբ քաղաքը Ախեյան իշխանության 12 բարոններից մեկի՝ բարոն Օթոն դե Տուրնեի նստավայրն էր, որը հին Կինեֆի ակրոպոլի ավերակների վրա կառուցել է ամրոց։ Մորեական ժամանակագրությունում ֆրանսերեն արտասանության համաձայն՝ այն հիշատակվում է որպես Calovrate: 1430 թվականին Կալավրիտան դարձել է բյուզանդական երեք անկախ բռնապետություններից մեկի կենտրոնը, որը Ֆոմա Պալեոլոգի գլխավորությամբ բաժանվել է Պելոպոնեսից։ Երկու տարի անց (մինչև 1443 թվականը) Կալավրիտայի բռնապետ է դարձել Կոնստանտին Պալեոլոգը։
1770 և 1821 թվականներին Կալավրիտան մասնակցել է Հունաստանի անկախության համար մղվող պայքարին[1]։ Առաջին դեպքում միտրոպոլիտ Պերֆենին ապստամբության կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին։ Իսկ 1821 թվականին Կալավրիտայի Սուրբ Լավրայի վանքը ապստամբություն է սկսել Պելոպոնեսի տիրակալների դեմ, որոնք գտնվում էին այդ տարածաշրջանում։ 1821 թվականի մարտից Կալավրիտայում կանոնավոր ապստամբություններ են բռնկվել թուրքերի դեմ։ Կալավրիտա քաղաքի բնակիչների անհնազանդության համար թուրքերն երկու անգամ այրել են քաղաքը՝ 1826 և 1827 թվականներին։ Ամերիկացի բողոքական միսիոներն, որը 1829 թվականին այցելել էր քաղաք, նշում է քաղաքում տեղի ունեցած մեծ ավերածութան մասին, սակայն նշում է, որ քաղաքում պահպանվել են նաև որոշ շինություններ[2]։
1836 թվականի վարչական տվյալներում Կալավրիտան հիշատակվում է Կինեֆ անունով։
Կալավրիտայի կոտորած
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալավրիտան Հունաստանի այն վայրերից մեկն էր, որոնք գերմանական օկուպացիայի ժամանակ ենթարկվել են ուժեղ ճնշումների։ 1943 թվականի դեկտեմբերի 13-ին գերմանական բանակը գնդակահարել է քաղաքի գրեթե բոլոր տղամարդկանց և այրել։
Զոհվածների թվի վերաբերյալ տարբեր աղբյուրներում նշված են հակասական տվյալներ, սակայն աղբյուրների մեծ մասը համաձայն են 800 զոհված բնակիչների թվին։
Կալավրիտան այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր քաղաքը համարվում է Պելոպոնեսում ամենակարևոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ձմռանը մեծ թվով զբոսաշրջիկներ գալիս են այստեղ՝ տեղի լեռնալանջերին սահելու։ Կալավրիտայի շրջանում է գտնվում Հունաստանի խոշորագույն լեռնադահուկային կենտրոններից մեկը։ Այլ զբոսաշրջային վայրերի շարքում առանձնանում են Սուրբ Լավրայի և Մեգա Սփիլեոյի վանքերը, ինչպես նաև տեղի բնական հուշարձանները՝ Կաստրիա գյուղի մոտ գտնվող լճերի քարանձավը և Վուրայկոս գետի կիրճը, որտեղով անցնում է հայտնի ատամնավոր երկաթգիծը։
Ատամնավոր երկաթուղի Դիակոպտոն-Կալավրիտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատամնավոր երկաթուղին կառուցվել և բացվել է 1895 թվականին և նախատեսված էր Դիակոպտոն քաղաքը Կորնթոսի ծովածոցին ու Կալավրիտայի ափին միացնելու համար։ Այդ ճանապարհն իր ժամանակի ամենաբարդ նախագծերից մեկն էր՝ տեղանքի բարդ ռելիեֆի և մեծ բարձրության պատճառով, որի վրա ճանապարհ է կառուցվել։ Այժմ այս երկաթուղին ամենաբարձրն է Հունաստանում։ Որպեսզի գնացքը կարողանա տեղաշարժվել մեծ թեքությամբ ճանապարհին, 10%-ից ավելի թեքության անկյան տակ գտնվող հատվածներում տեղադրվել է երրորդ ատամնավոր երկաթուղին։ Ամբողջ ընթացքում երկաթուղին անցնում է բազմաթիվ կամուրջների, կիրճերի և թունելների միջով՝ 22 կմ ընդհանուր երկարությամբ։
Կալավրիտա համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալավրիտա համայնքի մեջ մտնում են վեց բնակավայրեր և Սուրբ Լավրայի վանքը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 1829 մարդ է։
Մակերեսը է 66,399 կմ² է։
Բնակավայրեր | 2011 թվականի բնակչությունը |
---|---|
Ավլոն | 31 |
Վրախնիոն | 13 |
Կալավրիտա | 1674 |
Կրաստիկի | 54 |
Սուրբ Լավրայի վանք | 10 |
Սուվարդոն | 38 |
Ստասի-Կիրպինիս | 9 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն |
---|---|
1991 | 1848[3] |
2001 | 1679 |
2011 | 1674 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Σάθας Κωνσταντίνος, Τουρκοκρατουμένη Ελλάς. Iστορικόν δοκίμιον περί των προς αποτίναξιν του Οθωμανικού ζυγού επαναστάσεων του Ελληνικού Έθνους (1453—1821), 1869, σελ. 492, 493
- ↑ Anderson Rufus, Observations upon the Peloponnesus and Greek islands, made in 1829, Crocker and Brewster, Boston, USA, 1830, σελ. 91: «Here [Calabryta] the standard of liberty was first raised by Germanos, bishop of Patras, followed by the destruction of the Turkish houses and the two mosques. Afterwards a part of the Greek houses and their two churches were destroyed, but enough remains to show that the place was tolerably well built.»
- ↑ «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալավրիտա» հոդվածին։ |
|