Դիակոպտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիակոպտոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակբնակավայր
Մտնում էAigialeia Municipality?
ԲԾՄ1 մետր
Բնակչություն2183 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ2691
Փոստային ինդեքսներ250 03
web.archive.org/web/20090831073205/http://www.diakopto.gov.gr/

Դիակոպտոն (հուն․՝ Διακοπτόν), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է Պելոպոնեսի հյուսիսում։ Մտնում է Արևմտյան Հունաստանի կազմի մեջ գտնվող Ահեյա ծայրամասային միավորի Էյալիա համայնքի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 2183 մարդ։ Քաղաքը գտնվում է Կորինֆյան ծովածոցի ափին՝ Վուրայկոս գետի ակունքից ոչ հեռու։ 1885 թվականին կառուցվել է երկաթուղին, որը Դիակոպտոնը կապել է Կալավրիտա քաղաքի հետ։ Միաժամանակ քաղաքի միջով անցել է Աթենք-Կորինթոս-Պատրաս հին ազգային ճանապարհ 8-ը։ Նոր ազգային ճանապարհ 8ա-ն անցել է քաղաքից 1 կմ հարավ։ Դիակոպտոնը գտնվում է Պատրասից 40 կմ արևելք և Էյոնից 15 կմ հարավ-արևելք։

Դիակոպտոնի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիակոպտոնի համայնքային միության մեջ մտնում է 4 բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը հասնում է 2252 մարդու։ Մակերեսը կազմում է 31,998 կմ²[1]։

Անուն Բնակչություն (2011), մարդ
Դիակոպտոն 2183
Կալիվիտիս 2
Կերնիցա 13
Լոֆոս 54

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 2041[2]
2001 2047[2]
2011 2183

Բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիոնիսիս Պապայանոպուլոս (1912-1984) - հույն դերասան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]