Էյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էյոն
Egio Hafen.jpg
Կոորդինատներ: 38°15′0″ հս․ լ. 22°5′0″ ավ. ե. / 38.25000° հս․. լ. 22.08333° ավ. ե. / 38.25000; 22.08333
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ29 մետր
Բնակչություն20 422 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ26910
Փոստային ինդեքսներ25100
Պաշտոնական կայքaigio.gr
##Էյոն (Հունաստան)
Red pog.png

Էյոն[1], նաև Էգիոն (հունարեն՝ Αίγιον ή Αίγιο), քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում: Գտնվում է ծովի մակերևույթից 61 մետր բարձրության վրա[2], Կորնթոսյան ծոցի ափին, Պատրասից 30 կիլոմետր դեպի արևելք և Աթենքից 147 կիլոմետր դեպի հյուսիս: Արևմտյան Հունաստան շրջանագիծի Ախեյա շրջանագծային միավորի Էյալիա համայնքի վարչական կենտրոնը: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20422 բնակիչ:

Էյոնը Կալավրիտսկյան և Էգիալիյսկյան թեմի Հունական ուղղափառ եկեղեցու հոգևոր վարչական կենտրոնն է, ինչպես նաև այն խոշոր նավահանգիստ է:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն տուն նեոկլասիցիզմի ոճով
Պանայոտոպուլոսի տունը
Հերոսների պատվին Պսիլա Ալոնիայում հուշարձան: Քանդակագործ Գեոգրիոս Դիմիտրիադիս

Էյոնը գտնվում է Պանահաիկոն լեռան ստորոտին: Սելինուս գետը[1] թափվում է Վալիմատիկա գյուղի շրջակայքում գտնվող Կորինֆսկյան ծոց (Βαλιμίτικα): Այն Էյոնի կենտրոնից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա: Էյոնը անմիջականորեն տեղադրված է ծովափին, նավահանգստի և երկաթուղային կայարանի մեջև:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյոնը, Պատրասի և Պիրեյոսի հետ միասին XIX դարում եղել է չամիչի արտահանմամբ գլխավոր նավահանգիստներից մեկը: Այժմ Էյոնի նավահանգիստը հիմնականում օգտագործվում է Chiquita Brands International կազմակերպչության կողմից: Այդ կազմակերպությունը նավահանգստի միջոցով ադամաթուզ է ներմուծում Հունաստան: 2013 թվականի օգոստոսի 7-ին նավահանգստի հյուսիս-արևմուտքում բացվել է նոր 256 մետրանոց կառանացից: Ծրագիրը իրագործվել է 8,6 մլն եվրոյով: Այն նախատեսված էր առևտրի ու քաղաքի զբոսաշրջիկական հնարավորությունները լայնացնելու համար:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյոնում, Կորնթոսյան ծոցի ափին գտնվում է Բոգորիդիցա Տրիպիտի տաճարը: Այնտեղ է գտնվում Տրիպիտի հնագույն բնապատկերը:

Էյոնի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

1835 թվականին ստեղծվել է համայնք, իսկ 1912 թվականին` (ՖԵԿ 256Ա) Էյոնի համայնք[3]: Էյոնի համայնքային խմբակցության մեջ ներառված են չորս մարդաբնակ վայրեր: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20644 բնակիչ: Հրապարակը 19,299 քառակուսի կիլոմետր է:[2]:

Բնակավայր Բնակչույթուն (2011), մարդ
Այոս Նիկոլաոս 23
Սոտիր 159
Ֆոնիսկարյա 60
Էյոն 20422

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Բնակչություն, մարդ
1991 22330[4]
2001 21772[4]
2011 20422

Բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.(ռուս.)
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 355. — ISSN 1106-5761.(հուն.)
  3. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Αιγίου (Αχαΐας και Ήλιδος)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-08-15 (հուն.)
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 (հուն.)