Սուրբ Լավրայի վանք
Սուրբ Լավրայի վանք Αγία Λαύρα Καλαβρύτων | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | քրիստոնեական կառույց |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Kalavryta Municipality? և Commune of Kalavryta? |
Դավանանք | Հույն ուղղափառ եկեղեցի |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում և protected building in Greece? |
Ճարտարապետական ոճ | Բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 961 թվական |
Agia Lavra Վիքիպահեստում | |
Պաշտոնական կայք |
Սուրբ Լավրայի վանք (հուն․՝ Αγία Λαύρα Καλαβρύτων), հունական քրիստոնեական վանք, որը գտնվում է Հունաստանի Կալավրիտա քաղաքում։ Այն նվիրված է Սուրբ Աստվածամորը։ Հիմնադրվել է 961 թվականին՝ լեռան ստորոտին։ Ներկայիս վայրում այն կանգնեցվել է 1689 թվականին։
Սուրբ Լավրան Պելոպոնեսի հնագույն վանքերից մեկն է, որը կառուցվել է բյուզանդական ճարտարապետական ոճով։ Այն նաև համարվում է ժամանակակից անկախ Հունաստանի ծննդյան խորհրդանիշներից մեկը, քանի որ հենց այս վանքից է սկիզբ առել հույն ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն ընդդեմ թուրքական բռնատիրության։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Լավրայի վանքը հիմնադրվել է 961 թվականին՝ լեռան ստորոտին և գտնվում է ծովի մակարդակից 300 մետր բարձրության վրա։ Թուրքական վարչակարգի հաստատումից հետո եկեղեցին փակվել է, իսկ 1585 թվականին կիզվել թուրքերի կողմից։
1600 թվականին վանքը վերականգնվել է, իսկ որմնանկարչական աշխատանքներն ավարտվել են 1645 թվականին։ 1689 թվականին վանքը վերաբացվել է և օծվել Եվգենիոս վանահոր կողմից[1]։ 1715 թվականին այն ենթարկվել է մեծ փորձությունների, իսկ 1826 թվականին հերթական անգամ հրկիզվել Իբրահիմ փաշայի բանակի կողմից։ 1828 թվականին վերակառուցվել է՝ վերածվելով գմբեթավոր բազիլիկի։ 1844 թվականին ավերվել է երկրաշարժի հետևանքով։
Կապված հունական անկախ պետականության վերածննդի հետ՝ 1850 թվականին վանքը նորից ենթարկվել է կառուցողական աշխատանքների[1][2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանի տարածքը բռնազավթվեց նախ իտալացիների և ապա գերմանացի նացիստների կողմից։ 1943 թվականի դեկտեմբերի 14-ին ֆաշիստներն հրկիզել են վանքը։ 1950 թվականին, Սուրբ վանքը վերակառուցվել է իր ներկայիս տեսքով։
Աշխարհահռչակ վանքը եղել է հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ 1821 թվականի մարտի 20-ին հենց այս վանքից սկիզբ դրվեց ազատագրական պայքարը։ Այստեղ առաջին անգամ հնչեցվեց հունական հեղափոխության կարգախոսը՝ «ազատություն կամ մահ»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Սուրբ Լավրայի վանք // Աթենքի եպիսկոպոսություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Ιερά Μονή Αγίας Λαύρας // Կալավրիտի և Եգեյան մետրոպոլիա». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Լավրայի վանք կատեգորիայում։ |