Գերման (Գոզիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրոպոլիտ Գերման
Γεώργιος Κοτζάς
Դիմանկար
Ծնվել է25․03․1771
ԾննդավայրԴիմիցանա
Մահացել է30․05․1826
Մահվան վայրՆաֆպլիոն
ՔաղաքացիությունFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
ԱզգությունՀույն
Կրոնուղղափառություն
ԿրթությունPatriarchal School of Xirokrini?
ՄասնագիտությունՀոգևորական
Զբաղեցրած պաշտոններMetropolitan of Old Patras?, օրենսդիր ասամբլեայի անդամ, Ֆիլիկի Էթերիայի անդամ և եպիսկոպոս
ԱնդամությունՖիլիկի Էթերիա
Ստորագրություն
Palaion Patron Germanos signature.svg
Commons-logo.svg Palaion Patron Germanos Վիքիպահեստում

Միտրոպոլիտ Գերման (հուն․՝ Μητροπολίτης Γερμανός, աշխարհում՝ Գեորգիոս Կոձաս, հուն․՝ Γεώργιος Κοτζάς կամ Կոձիաս (Κοντζιάς) կամ Կոզիաս (Κόζιας) կամ Գոզիաս (Γκόζιας)), մարտի 25, 1771(1771-03-25), Dimitsana, Արկադիա, Պելոպոնես - մայիսի 30, 1826(1826-05-30), Նաֆպլիոն, Պելոպոնես (Պելոպոնես)։ Եպիսկոպոս է եղել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում, Հին Պատրասի մետրոպոլիտ։

Հունաստանի պաշտոնական պատմագրության համաձայն, Ավետման տոնի օրը՝ 1821 թվականի մարտի 25-ին (հուլյան օրացույցով), նա օրհնեց Պելոպոննեսի Սուրբ Լավրա քաղաքում (Կալավրիտայից ոչ հեռու) օսմանյան լծի դեմ Հունաստանի ազգային ապստամբության դրոշը։

Ներկայիս Հունաստանում Գերմանը համարվում է ազգային հերոս, իսկ մարտի 25-ի Ավետման տոնը նշվում է նաև, որպես անկախության տոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերման Գոզիսը ծնվել է Արկադիից հյուսիս-արևմուտք գտնվող Դիմիցանայում, ոսկերիչ Իոհան Գոզիսի ընտանիքում, ով իրեն համարում էր հին լակոնցիների հետնորդը։ Գերմանը կրթությունը սկսել է Դիմիցանայի ուսումնարանում, այնուհետև տեղափոխվել է Արգոս։

Նաֆպլիոնացի միտրոպոլիտ Արգոսացի Հակոբը, նկատելով երիտասարդի արտասովոր ունակությունները, ընդունեց նրան միտրոպոլիտի քարտուղար և սկսեց նրան հովանավորել։

Սուրբ Լավրայի վանքում Մետրոպոլիտ Գերմանը օրհնում է լավրերին[1]

Շուտով Գեորգին վանական դարձավ ստանալով Գերման անունը և ձեռնադրվեց սարկավագ։ Նա հոգևորական էր Իզմիրում։

1815 թվականին կանչվեց Կոնստանդնուպոլիս Սինոդում ներկա լինելու համար։

1819 թվականին Գերմանը դարձավ, ապստամբ՝ Ֆիլիկ Էթերիայի (հուն․՝ Φιλική Εταιρεία[2]) գաղտնի կազմակերպության ակտիվ անդամ։ Այս կազմակերպության նպատակն էր հակաթուրքական ապստամբության պատրաստվելը։

Կոստանդնուպոլսեցի պատրիարք Գրիգորի 5-րդի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Գրիգորի 5-րդը, սուլթանի հրամանով, ապստամբության սկսելուն պես Կոստանդնուպոլսի եկեղեցու բոլոր սինոդների հետ միասին մահապատժի ենթարկվեց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Լավրայի վանք // Աթենքի եպիսկոպոսություն»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին։ Վերցված է 2017-05-09 
  2. Соколов И. И.. Константинопольская церковь в XIX веке. Опыт исторического исследования. — Т. I. — СПб., 1904. — С. 187.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петрунина О. Е. Герман // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XI. — С. 245—246. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]