Գեորգիոս Կլեովուրոս
Գեորգիոս Կլեովուրոս | |
---|---|
Ծնվել է | 1785 |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Մահացել է | հուլիսի 28, 1828 |
Մահվան վայր | Սիրոս (կղզի), Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Գեորգիոս Կլեովուրոս (հուն․՝ Γεώργιος Κλεόβουλος, Ֆիլիպոպոլիս, 1785, Պլովդիվ, Բուլղարիա - հուլիսի 28, 1828, Սիրոս (կղզի), Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան), 19-րդ դարի սկզբի հույն գիտնական և մանկավարժ։ Ծնվել է Ֆիլիպոպոլիսում (այժմ` Պլովդիվ), Օսմանյան կայսրությունում։ Նա եղել է փոխադարձ ուսուցման դպրոցների աջակիցը և մեկը նրանցից, ովքեր դասավանդման այս մեթոդը բերեցին Հունաստան[1]։ Նա դասավանդել է Յասիում, Օդեսայում, Սիրոսում և Պորոսում և մահացել է 1828 թվականի հուլիսի 28-ին Սիրոսում թոքաբորբից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլեովուրոսը ծնվել է մոտ 1785 թվականին[1], աղքատ արհեստավորի որդի էր։ Վաղ տարիքում ընդունվել է Ֆիլիպոպոլիսի արքեպիսկոպոս Պատմոսի Մակարիոսի սարկավագ, որն օգնել է Կլեովուրոսին սովորելու Պատմիադայի դպրոցում, այնուհետև Կիդոնիեսի ակադեմիայում (Այվալըք).[2]: Այնտեղ նա սովորել է ժամանակի հայտնի ճանաչված գիտնականների հետ, ինչպիսիք են Լեսբոսից Բենիամինը և Կիդոնիեսից Գրիգորիոսը[3]։
Նա ավարտել է իր ուսումը գերազանց, այնուհետև երեք տարի ապրել է Վիեննայում, որտեղ իր ուսմանը զուգահեռ դասավանդել է հունարեն։ Նա նաև սովորել է Բավարիայում, այնուհետև այցելել է Շվեյցարիա, որտեղ ծանոթացել է Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի և Ֆիլիպ Էմանուիլ վոն ֆելենբերգի փոխօգնության մեթոդի հետ։ Ուսուցման այս մեթոդով տարված` նա գնաց Ֆրանսիա սովորելու, թե ինչպես օգտագործի այն, և սովորելուց հետո նա դարձավ Դանուբյան իշխանություններում Յասիի հունական դպրոցի տնօրեն (1819-1821 թվականներ)[4]։ Դպրոցը գրեթե 100 ուսանող է ավարտել, այնուհետև տեղափոխվել Հունաստան, որտեղ նրանք կիրառում էին այս նույն մեթոդը[3]։ Մինչև 1824 թվականը Կլեովուրոսը Օդեսայի հունական համայնքի դպրոցում օգտագործել է փոխադարձ ուսուցման մեթոդը[5]։
1825 թվականին Կլեովուրոսը գնաց Հունաստանի Կիկլադներ, որտեղ 1821 թվականին բռնկվեց Հունաստանի անկախության պատերազմը։ Պարոսում, Նաքսոսում և Թինոսում փոխադարձ ուսուցման դպրոցներ ստեղծելու անհաջող ջանքերից հետո նա բնակություն հաստատեց Սիրոսում, որտեղ կղզի4-ում վրա ապաստան գտած հույն փախստականների երեխաներին նա դասավանդել է փոխադարձ ուսուցման մեթոդը։ 1828 թվականի ապրիլին Հունաստանի նահանգապետ Իոանիս Կապոդիստրիայի հրավերից հետո նա նշանակվել է Պորոսի տիպային դպրոցի տնօրեն։ Սակայն, դրանից անմիջապես հետո, վարակվել է թոքաբորբով։ Նա գնաց Սիրոս, որպեսզի իր ընտանիքի հետ վերադառնա Պորոս, բայց այդ ժամանակ նրա առողջական վիճակը վատթարացել է և նա մահացել է հուլիսի 28-ին[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1820 թվականին Կլեովուրոսը հոդված է գրել, որը հրատարակվել է Hermes o Logios-ում, որը հունական լեզվով գրված փոխադարձ ուսուցման մեթոդի վերաբերյալ առաջին համակարգային ուսումնասիրություններից մեկն էր։ Բացի դրանից, նա գրել է ձեռագիր գրառումներ մեթոդի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, որն օգտագործվել է բազմաթիվ հույն ուսուցիչների կողմից, նույնիսկ 1830 թվականից հետո, երբ Լուիս Չարլզ Սարազինիի հունարեն թարգմանված ձեռնարկը հավանության էր արժանացել նախապատրաստական դպրոցի հանձնաժողովի կողմից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Perselis, p. 50.
- ↑ Konstantinos Chatzopoulos, «Ο Γεώργιος Κλεόβουλος και η Societe pour l’ ensegneiment elementaire» (Greek)
- ↑ 3,0 3,1 Γενική Εφημερίς της Ελλάδος. 25-08-1826.
- ↑ Entangled Histories of the Balkans. vol. 1. National Ideologies and Language Policies, Brill, 2013, p. 184.
- ↑ 5,0 5,1 Perselis, p.51
- ↑ Perselis, p.50-53.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Περσελή, Εμμανουήλ Π. (2004). Εξουσία και Θρησκευτική Αγωγή στην Ελλάδα του 19ου αιώνα. Αθήνα: Εκδόσεις «Γρηγόρη».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Konstantinos Chatzopoulos, «Ο Γεώργιος Κλεόβουλος και η Societe pour l’ ensegneiment elementaire» (Greek)
- Πανδέκτης:Kleovoulos Georgios