Գեորգիոս Կլեովուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Կլեովուրոս
Ծնվել է1785
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էհուլիսի 28, 1828(1828-07-28)
Մահվան վայրՍիրոս (կղզի), Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մասնագիտությունգիտնական

Գեորգիոս Կլեովուրոս (հուն․՝ Γεώργιος Κλεόβουλος, Ֆիլիպոպոլիս, 1785, Պլովդիվ, Բուլղարիա - հուլիսի 28, 1828(1828-07-28), Սիրոս (կղզի), Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան), 19-րդ դարի սկզբի հույն գիտնական և մանկավարժ։ Ծնվել է Ֆիլիպոպոլիսում (այժմ` Պլովդիվ), Օսմանյան կայսրությունում։ Նա եղել է փոխադարձ ուսուցման դպրոցների աջակիցը և մեկը նրանցից, ովքեր դասավանդման այս մեթոդը բերեցին Հունաստան[1]։ Նա դասավանդել է Յասիում, Օդեսայում, Սիրոսում և Պորոսում և մահացել է 1828 թվականի հուլիսի 28-ին Սիրոսում թոքաբորբից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեովուրոսը ծնվել է մոտ 1785 թվականին[1], աղքատ արհեստավորի որդի էր։ Վաղ տարիքում ընդունվել է Ֆիլիպոպոլիսի արքեպիսկոպոս Պատմոսի Մակարիոսի սարկավագ, որն օգնել է Կլեովուրոսին սովորելու Պատմիադայի դպրոցում, այնուհետև Կիդոնիեսի ակադեմիայում (Այվալըք).[2]: Այնտեղ նա սովորել է ժամանակի հայտնի ճանաչված գիտնականների հետ, ինչպիսիք են Լեսբոսից Բենիամինը և Կիդոնիեսից Գրիգորիոսը[3]։

Նա ավարտել է իր ուսումը գերազանց, այնուհետև երեք տարի ապրել է Վիեննայում, որտեղ իր ուսմանը զուգահեռ դասավանդել է հունարեն։ Նա նաև սովորել է Բավարիայում, այնուհետև այցելել է Շվեյցարիա, որտեղ ծանոթացել է Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի և Ֆիլիպ Էմանուիլ վոն ֆելենբերգի փոխօգնության մեթոդի հետ։ Ուսուցման այս մեթոդով տարված` նա գնաց Ֆրանսիա սովորելու, թե ինչպես օգտագործի այն, և սովորելուց հետո նա դարձավ Դանուբյան իշխանություններում Յասիի հունական դպրոցի տնօրեն (1819-1821 թվականներ)[4]։ Դպրոցը գրեթե 100 ուսանող է ավարտել, այնուհետև տեղափոխվել Հունաստան, որտեղ նրանք կիրառում էին այս նույն մեթոդը[3]։ Մինչև 1824 թվականը Կլեովուրոսը Օդեսայի հունական համայնքի դպրոցում օգտագործել է փոխադարձ ուսուցման մեթոդը[5]։

1825 թվականին Կլեովուրոսը գնաց Հունաստանի Կիկլադներ, որտեղ 1821 թվականին բռնկվեց Հունաստանի անկախության պատերազմը։ Պարոսում, Նաքսոսում և Թինոսում փոխադարձ ուսուցման դպրոցներ ստեղծելու անհաջող ջանքերից հետո նա բնակություն հաստատեց Սիրոսում, որտեղ կղզի4-ում վրա ապաստան գտած հույն փախստականների երեխաներին նա դասավանդել է փոխադարձ ուսուցման մեթոդը։ 1828 թվականի ապրիլին Հունաստանի նահանգապետ Իոանիս Կապոդիստրիայի հրավերից հետո նա նշանակվել է Պորոսի տիպային դպրոցի տնօրեն։ Սակայն, դրանից անմիջապես հետո, վարակվել է թոքաբորբով։ Նա գնաց Սիրոս, որպեսզի իր ընտանիքի հետ վերադառնա Պորոս, բայց այդ ժամանակ նրա առողջական վիճակը վատթարացել է և նա մահացել է հուլիսի 28-ին[5]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականին Կլեովուրոսը հոդված է գրել, որը հրատարակվել է Hermes o Logios-ում, որը հունական լեզվով գրված փոխադարձ ուսուցման մեթոդի վերաբերյալ առաջին համակարգային ուսումնասիրություններից մեկն էր։ Բացի դրանից, նա գրել է ձեռագիր գրառումներ մեթոդի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, որն օգտագործվել է բազմաթիվ հույն ուսուցիչների կողմից, նույնիսկ 1830 թվականից հետո, երբ Լուիս Չարլզ Սարազինիի հունարեն թարգմանված ձեռնարկը հավանության էր արժանացել նախապատրաստական դպրոցի հանձնաժողովի կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Περσελή, Εμμανουήλ Π. (2004). Εξουσία και Θρησκευτική Αγωγή στην Ελλάδα του 19ου αιώνα. Αθήνα: Εκδόσεις «Γρηγόρη».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]