Գեորգի Տերմոլաև
Գեորգի Տերմոլաև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Георгий Манукович Термолаев |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 8, 1911 |
Ծննդավայր՝ | Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | 1990 |
Ակումբ՝ | Spartak?, Թբիլիսի և Դոնի Ռոստով |
Մարզիչ(ներ)՝ | Միխայիլ Ղամբարով |
Գեորգի Մանուկի Տերմոլաև (հոկտեմբերի 8, 1911, Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1990), ծագումով հայ[1] ազատ և դասական ոճի խորհրդային ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն և մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1939), ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար (1947)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին Բատայսկի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է ռազմաճակատ։ 1944 թվականին Իոսիֆ Ստալինի անձնական հրամանով, հայտնի այլ մարզիկների հետ, զորացրվել է՝ ԽՍՀՄ-ում սպորտը վերածնելու համար[1]։
Ռոստովի մարզում ազատ ոճի ըմբշամարտի դպրոցի հիմնադիրն է. նա դաստիարակել է բազմաթիվ մարզիկների, այդ թվում՝
- Խասանբեկ Գեորգիևիչ Գիոև (1927-2010), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար[2]։
- Սուրեն Սարգսի Ղազարով (1929-1998), ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ[3][4]։
- Բորիս Խաջումարովիչ Կուլաև (1929-2008), ազատ ոճի խորհրդային ըմբիշ, 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի առաջնության մեդալակիր, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ[5]։
Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ դասական ոճի ըմբշամարտի առաջնություն 1939 - ,
- ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 1946 - ,
- ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 1948 - ,
- ԽՍՀՄ դասական ըմբշամարտի առաջնություն 1948 - ,
- ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 1949 - [1]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոստովում անցկացվում է համառուսաստանյան մրցաշար՝ նվիրված Գեորգի Տերմոլաևի հիշատակին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Термолаев Георгий Манукович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Биография Хасанбек Гиоев».
- ↑ Тренер, борец, учитель (Сурен Казаров)
- ↑ «Успешные люди - Казаров Сурен Саркисович». xn----8sbkbsqsh3l.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Осетины - Кулаев Борис». ossetians.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Память жива, когда она действует - Борцовский портал "Самсон"». wrestling.com.ua. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Термолаев Георгий Манукович». Энциклопедия фонда «Хайазг». Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- «Термолаев, Георгий Манукович». sport-strana.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.