Սուրեն Ղազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Ղազարով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1929(1929-09-15)
Մահացել էհոկտեմբերի 13, 1998(1998-10-13) (69 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Մասնագիտությունմարզիչ

Սուրեն Սարգսի Ղազարով (ռուս.՝ Сурен Саркисович Казаров, սեպտեմբերի 15, 1929(1929-09-15) - հոկտեմբերի 13, 1998(1998-10-13), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ծագումով հայ խորհրդային մարզիկ (ազատ ոճի ըմբշամարտ) և մարզիչ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Մարզական պարգևներով լուսանկար

Սուրեն Ղազարովը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 15-ին Սարգիս Գալուստի և Անահիտ Կիրակոսի Ղազարովների ընտանիքում, որում մեծացել են երեք երեխաներ՝ դուստր Գալյան (1927), որդիներ Սուրենը (1929) և Սեմյոնը (1940)։ Հայրը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում, ընտանիքը վերապրել է Դոնի Ռոստովի ֆաշիստական օկուպացիայի դժվարին ամիսները[2]։

Պատերազմից հետո Սուրենը սովորել է, ծառայել Խորհրդային բանակում, սպորտով է զբաղվել տաղանդավոր մարզիչ Գեորգի Մանուկի Տերմոլաևի մոտ, որը դաստիարակել է շատ տաղանդավոր ըմբիշների[2]։

Սուրեն Ղազարովը որպես մարզիկ հանդես է եկել «Սպարտակի» (Դոնի Ռոստով) կազմում։ Նա ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արծաթե (1957) մեդալակիր էր և ազատ ոճի ըմբշամարտի ՌԽՖՍՀ 6-ակի չեմպիոն (1953-1959)։ Բազմաթիվ մրցաշարերի և միջազգային ընկերական հանդիպումների հաղթող[2]։

Որպես մարզիչ աշխատել է «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում (1962-1998), եղել է Ռոստովի մարզային խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Ռուսաստանի երիտասարդություն» կազմակերպության ավագ մարզիչ-մանկավարժ։ Նրա աշակերտների թվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն հայազգի Վարդերես Սամուրղաշևը[2][3]։

Մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 13-ին, Դոնի Ռոստովում սրտի կաթվածից[2]։ Թաղված է քաղաքի Հյուսիսային գերեզմանատանը[4]։

Նրա որդին՝ Սարգիս Սուրենի Ղազարովը, հայտնի պատմաբան է, գիտնական, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր[4]։

Վաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող (1998)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]