Գեոդեզիայի և գեոֆիզիկայի միջազգային միություն (անգլ.՝ International Union of Geodesy and Geophysics, ֆր.՝ Union géodésique et géophysique internationale), միջազգային հասարակական կազմակերպություն, որը մասնագիտացված է երկրաֆիզիկական և գեոդեզիական մեթոդների կիրառմամբ Երկիր մոլորակի և դրա մերձերկրային տարածության գիտական ուսումնասիրության մեջ։
Միավորում է 8 կիսանկախ միջազգային ասոցիացիա։ Ստեղծվել է 1919 թվականին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Միության անդամներ են 69 երկրներ։ Բարձրագույն օրգանը գլխավոր ասամբլեան է, որը հրավիրվում է 4 տարին մեկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 13)։