Jump to content

Գենադի Լադիժենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Լադիժենսկի
Ծնվել էհունվարի 23 (փետրվարի 4), 1852[1]
ԾննդավայրԿոլոգրիվ, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 2 (15), 1916[1] (64 տարեկան)
Մահվան վայրԿոլոգրիվ, Շիրինսկի շրջան, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1879)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ԱշակերտներԿոնստանտին Կովտուրման, Բորիս Եբերս և Պետրո Պորուբաև
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
ԱնդամակցությունՀյուսիսային ռուսական նկարիչների ընկերություն
ԱզգականներՕլգա Լադիժենսկայա[3]
 Gennadiy Ladyzhenskiy Վիքիպահեստում

Գենադի Լադիժենսկի (ռուս.՝ Ладыженский, Геннадий Александрович, հունվարի 23 (փետրվարի 4), 1852[1], Կոլոգրիվ, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 2 (15), 1916[1], Կոլոգրիվ, Շիրինսկի շրջան, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ), ռուս նկարիչ, գեղանկարիչ-բնանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գավառական գրագրի ընտանիքում։ Հայրը Ալեքսանդր Լադիժենսկին էր, մայրը՝ Եկատերինա Նևզորովան[4]։

Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժինը։ 1872 թվականին պատրաստել է 16-րդ դարի եկեղեցիների գծագրեր և ջրաներկային նկարներ Յարոսլավլում, Կոստրոմայում և Նիժնի Նովգորոդում։ Ավելի ուշ եղել է պրոֆեսոր Մ. Կլոդտի աշակերտը և նրա մոտ սովորել բնանկարչությոին։ Լադժինսկու` նկարիչ դառնալու մեջ մեծ դեր են ունեցել Իվան Շիշկինը, Իվան Կրամսկոյը և Կիրիակ Կոստանդին։

Կոլոգրիվի Գ. Լադիժենսկու անվան երկրագիտական թանգարանի շենքը

1897 թվականին ստացել է 2-րդ աստիճանի նկարչի կոչում։ Դասավանդել է Օդեսայի գեղեցիկ արվեստների միության նկարչական դպրոցում։ Աշխատել է ինչպես յուղաներկով, այնպես էլ` ջրաներկով։ Նրա նկարներից կարելի է առանձնացնել «Երկաթուղային կամուրջը Մարիցեում, որը գրավվել է 1878 թվականի հունվարի 4-ին գործող բանակի ավանգարդի կողմից», «Բարոբոշկու կամուրջ և կանգառ Սերետում, որը գրավվել է 1877 թվականին, թուրքերի դեմ պատերազմ հայտարարելու օրը», «1899 թվական, Խաջիբեյ» (գտնվում է Օդեսայի գեղարվեստի թանգարանում), «Օտավան տափաստանում», «Ձկնորսները» (գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում), «Հավեր» (նույն տեղում), «Պետերբուրգում» (նույն տեղում) և «Վաղ գարուն» կտավները։

Գ. Լադիժենսկու գերեզմանը իր անվան երկրագիտական թանգարանի դիմաց

1891 թվականին Ալեքսանդր III-ի հրամանով պարգևատրել է երրորդ աստիճանի Սուրբ Ստանիսլավի շքանշանով, 1896 թվականին Նիկոլայ II-ը պարգևատրել է նրան Սուրբ Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշանով[5]։

Ստեղծել է հարյուրավոր նկարներ, դաստիարակել է տասնյակ աշակերտներ, որոնց մեջ էին Բ. Անիսֆելդը, Յու. Բերշադսկին, Պ. Նիլուսը, Ա. Շովկունենկոն, Ի. Շուլգան և շատ ուրիշներ։

Սեփական հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի ընթացքում հավաքել է հարավեվրոպական գեղանկարչության հարուստ հավաքածուներ և հնաոճ իրեր։ 1914 թվականին վերադառնալով Կոլոգրիվ` նա հավաքածուն կտակել է քաղաքին[6]։ Հավաքածուն հիմք է դարձել հեղափոխությունից հետո Կոլոգրովի երկրագիտական թանգարանի բացման համար[7]։

  • 2003 թվականին, Գ. Լադիժենսկու 150-ամյակի առթիվ Կոլոգրիվի երկրագիտական թանգարանը կոչվել է նկարչի անունով։
  • Կոլոգրիվի հարավային մասում կա Լադիժենսկու անվան փողոց։
  • 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Գենադի Լադիժենսկու նկարների ցուցահանդեսի բացման ժամանակ Ռոմանովսկյան թանգարանում ցուցադրվել է նկարչի հուշարձանի նախագիծը, որը պետք է կառուցվի նրա հայրենքում` Կոլիգրիվում, Կոլոգրիվի երկրագիտական թանգրանի դիմաց[8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.revolvy.com/main/index.php?s=Gennady%20Ladyzhensky
  2. 2,0 2,1 2,2 Ладыженский, Геннадий Александрович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 54.
  3. https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Ladyzhenskaya/
  4. З. И. Осипова Г.А. Ладыженский — «Король акварели» // Губернский дом : журнал. — 2005. — № 1—2(64—65).
  5. «Г.А. Ладыженский – не только «Король акварели»». Департамент культуры Костромской области. 2012 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. Владимир Шпанченко Кологривские чудеса(ռուս.) // Вокруг света : журнал. — 1990. — № 12(2603). — ISSN 0321-0669.
  7. «Костромские музеи: раздел имущества». Общероссийский государственный телеканал «Культура». 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  8. «Наследие Геннадия Ладыженского спасено». Государственный интернет-канал «Россия». 2012 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «В Костроме открылась выставка картин Геннадия Ладыженского». Костромская государственная телевизионная и радиовещательная компания. 2012 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «25 декабря 2012 года в Романовском музее открылась выставка «Г.А.Ладыженский – не только «Король акварели»». Костромской историко-архитектурный * и художественный музей-заповедник. 2012 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Լադիժենսկի» հոդվածին։