Օդեսայի գեղարվեստի թանգարան
Օդեսայի գեղարվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օդեսա |
Վայր | Ուկրաինա |
Հասցե | Софіївська вулиця 5aSofiivska Street? (5a) |
Հիմնադրվել է | նոյեմբերի 6, 1899 |
Կայք | ofam.org.ua(ուկր.) |
![]() | |
![]() |
Օդեսայի գեղարվեստի թանգարան, Օդեսա քաղաքի կենտրոնում տեղակայված թանգարան, որը գտնվում է 19-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձան հանդիսացող Նարիշկինների պալատում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդեսայի գեղարվեստի թանգարանը բացվել է 1899 թվականի նոյեմբերի 6-ին Օդեսայի կերպարվեստի միության ջանքերով։ Թանգարանային հավաքածուն ձևավորվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի կողմից թանգարանին հատկացված նկարներից։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը՝ պալատը, կառուցվել է 1828 թվականին անհայտ հեղինակի նախագծով, հանրահայտ օդեսացի ճարտարապետ Ֆրանց Բոֆֆոյի վերահսկողությամբ։ Պալատի առաջին տիրուհին եղել է կոմսուհի Օլգա Ստանիսլավովնա Նարիշկինան՝ Պոտոցկայա օրիորդական ազգանունով։ 1840-ական թվականներին փոխվել են պալատի տերերը, իսկ 1888 թվականին այն գնել է քաղաքային իշխանավոր Գրիգորի Մարազլին ու հանձնել ժողովրդին[1]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ընդգրկում է գեղարվեստի բոլոր տեսակները՝ նկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 10 հազար աշխատանք։ 26 սրահներում ցուցադրված աշխատանքների թվում են XVI-XVІІІ-րդ դարերի սրբապատկեր ստեղծողների գործերը և XVІІ-րդ դարի բարձրաշխարհիկ դիմանկարներ, ինչպես նաև Հովհաննես Այվազովսկու բազմաթիվ աշխատանքներ, XIX-րդ դարի երկրորդ կեսի հայրենական արվեստում ժողովրդավարական ուղղության արվեստագետների գործեր, որոնք նախ և առաջ «Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության» անդամներ էին։ Դրանք նկարիչներ Իվան Կրամսկոյի, Ալեքսեյ Սավրասովի, Իսահակ Լևիտանի, Իվան Շիշկինի, Արխիպ Կուինջիի, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի ու շատ այլոց աշխատանքներն են։ XIX-րդ դարավերջի և XX-րդ դարասկզբի արվեստը ներկայացված է Վալենտին Սերովի, Միխայիլ Վրուբելի, Նիկոլայ Ռերիխի, Բորիս Կուստոդիևի, Ալեքսանդր Բենուայի, Կոնստանտին Սոմովի, Վասիլի Կանդինսկու աշխատանքներով և «Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության» անդամ նկարիչներ Կիրիակ Կոստանդիի, Նիկոլայ Կուզնեցովի և այլոց գեղանկարչությամբ։ ХХ - XXI-րդ դարերի արվեստի բաժնում ներկայացված է Օդեսայի մշակութային կյանքը 1920-ական թվականներից մինչև մեր օրերը[2]։
Օդեսայի գեղարվեստի թանգարանի ստորգետնյա սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարիշկինների պալատի տակ գոյություն ունեն մի քանի ստորգետնյա սենյակներ և սրահներ։ Դրանցից մեկում՝ պալատի կենտրոնական մասի տակ, գտնվում է ստորգետնյա քարանձավ, որն իր տեսակի մեջ միակն է Օդսայում, որտեղ կարելի է այցելել։ Մեր օրերում այնտեղ էքսկուրսիա է անցկացվում, որի ընթացքում կարելի է իմանալ պալատի պատմության, նրա տերերի ու պալատում թանգարան ստեղծելու մասին[3]։
Թանգարանում բացվել է ուկրաինական դեկորատիվ-կիրառական արվեստի սրահ և «Желтые великаны» պատկերասրահ։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արքայազն Պյոտր Ֆյոդորովիչն ու մեծ դքսուհի Եկատերինա Ալեքսեևնան։ Գ․ Գրոոտ
-
Ս․ Լաշկարևի դիմանկարը։ Վ․ Բորովինսկի
-
Անծանոթի դիմանկար։ Հ․ Այվազովսկի
-
Անտանելին։ Ա․ Մակովսկի
-
Հանգիստ հնձի ժամանակ։ Ն․ Մակովսկի
-
Ինքնադիմանկար։ Վ․ Սերով
-
Ֆյոդոր Իլյիչ Շալյապինի դիմանկարը։ Ն․ Կուզնեցով
-
Գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ալեքսանդրովիչ Նիլուսի դիմանկարը։ Ն․ Կուզնեցով
-
«Նկարիչը ծովափին»։ Ի․ Պոխիտոնով
-
«Այգեպանը»,1900։ Ի․ Պոխիտոնով
-
Ջրանցք։ Ն․ Պիմոնենկո
-
Աշուն, 1893։ Պ․ Նիլուս
-
Պ․ Նիլուս
-
Թիակներ։ Գ․ Գոլովկով
-
Ինքնադիմանկար պյերո հագուստով։ Զ․ Սերեբրյակաովա
-
Հունձ։ Զ․Սերեբրյակովա
-
Ջրհորի մոտ։ Պ․ Գանսկի
-
Դաֆնա։ Վասիլի Ռյաբչենկո, 200 x 150 սմ, կտավ, յուղաներկ, 1989
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ С. Г. Решетов О даре городским головою Григорием Григорьевичем Маразли здания дворца на ул. Софиевской городу Одессе для устройства в нем Музея изящных искусств. // Вісник Одеського художньного музею. — 2014. — № 1.
- ↑ Экспозиция, Официальный сайт Одесского художественного музея.
- ↑ Одесский художественный музей. «Грот Одесского художественного музея».