Հարավռուսական նկարիչների ընկերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավռուսական նկարիչների ընկերակցություն
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1890
Երկիր Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ

Հարավռուսական նկարիչների ընկերակցություն (ՀՌՆԿ), Ռուսական կայսրության հարավի գեղարվեստի սիրահարների միություն (այստեղից էլ անվանումը)։ ՀՌՆԿ-ն ուներ Օդեսայի նկարիչների անկախ ստեղծագործական միավորման կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է Օդեսայում 1890 թվականին մի խումբ նկարիչների կողմից, որոնց թվում էին Ալեքսանդր Պոպովը, Կիրիակ Կոստանդին և ուրիշներ։ Հարավռուսական նկարիչների ընկերակցությունը դարձել էր Ռուսաստանի այդ ժամանակվա մշակութային և գեղարվեստական կյանքի նկարիչների գեղարվեստական կենտրոնը։

Մինչև 1919 թվականը ընկերակցությունը յուրաքանչյուր աշնանը անցկացնում էր ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվում էին ընկերակցության շատ նկարիչների՝ Կ. Կոստանդիի, Ե. Բուկովեցկու, Ն. Օկոլովիչի, Պ. Նիլուսի, Նիկոլայ Կուզնեցովի, Ա. Պոպովի, Պ. Գանսկու, Գ. Գոլովկովի, Տ. Դվորնիկովի, Բ. Էդուարդսի, Ա. Կոբցևի աշխատանքները։ Այդ ցուցահանդեսներում ցուցադրվել են նաև այլ ականավոր նկարիչների գործերը` Հովհաննես Այվազովսկու, Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի։

Ընկերակցությունը գոյատևել է մինչև 1922 թվականը, որից հետո դրա հիման վրա հիմնադրվել է Կիրիակ Կոստանդիի անվան գեղարվեստական խումբը։ Կոստանդին ղեկավարել էր ընկերակցությունը 1902-1921 թվականներին[1]։

Հարավռուսական նկարիչների ընկերակցության ավանդույթները շարունակվում են Օդեսայի արվեստագետների ստեղծագործություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]