Jump to content

Գեյլ Բորդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյլ Բորդեն
անգլ.՝ Gail Borden
Ծնվել էնոյեմբերի 9, 1801(1801-11-09)[1][2][3]
Նորվիչ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 11, 1874(1874-01-11)[1][2][3] (72 տարեկան)
Borden, Կոլորադո շրջան, Տեխաս, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և գործարար
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Երեխա(ներ)John Gail Borden?
ՀայրGail Borden, Jr.,?[5]
ՄայրPhiladelphia Borden?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Gail Borden Վիքիպահեստում

Գեյլ Բորդեն (անգլ.՝ Gail Borden, նոյեմբերի 9, 1801(1801-11-09)[1][2][3], Նորվիչ, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 11, 1874(1874-01-11)[1][2][3], Borden, Կոլորադո շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, գյուտարար, առավել հայտնի է 1853 թվականին խտացրած կաթի հայտնագործումով[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդենը ծնվել է 1801 թվականի նոյեմբերի 9-ին Նյու Յորք նահանգի Նորվիչ քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կենտուկի 1814 թվականին, այնուհետև մեկնում է Ինդիանա։ 1821 թվականին առողջական խնդիրների պատճառով Բորդենը տեղափոխվում է Միսիսիպիի հարավ-արևմուտք։ Դասավանդում էր դպրոցում և 7 տարի աշխատում որպես նահանգի տեսուչի տեղակալ[8]։ Այնուհետև 1829 թվականին տեղափոխվում է Տեխաս, որտեղ աշխատում է Տեխասի առաջին տեղագրական քարտեզի վրա։ Բորդենը 1833 թվականից մինչև մեքսիկացիների ներխուժումը գլխավորում էր Տեխասի հողային վարչությունը։ 1835 թվականին եղբոր՝ Թոմասի հետ հիմնում է Տեխասի առաջին երկարակյաց թերթը Սան Ֆելիպեում՝ «Telegraph and Texas Register»-ը[9]։ Երբ 1836 թվականին Տեխասն անջատվեց Մեքսիկայից, Բորդենն օգնեց գրել նահանգի առաջին սահմանադրությունը[8]։

1844 և 1845 թվականներին կնոջ և երեխաների մահից հետո Բորդենը որոշեց թեթևացնել ամերիկացի պիոներների կյանքը և մշակեց մթերքների պահածոյացման մեթոդներ։ Բորդենի առաջին գյուտը դեհիդրիտացված մսից բիսկվիտներն էին, որի համար նա 1851 թվականին Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում ստացավ ոսկե մեդալ։ Բորդենի բիսկվիտներն օգտագործվում էին հետազատողների և ծովագնացների կողմից, սակայն նրա ընկերությունը հաջողություն չուներ միս արտադրող մրցակիցների պատճառով[8]։ Բորդենի հաջորդ մշակումը կաթի խտացման գործընթացն էր։ 1853 թվականին նա դիմեց կաթից 75% հեղուկի հեռացման և նրա մեջ շաքար ավելացնելու գործընթացն արտոնագրելու համար։ Սկզբում նրա դիմումը մերժվեց նորարարության բացակայության պատճառով, սակայն 3 տարի անց, երբ նա ցույց տվեց, որ օգտագործում է վակուումային խոռոչներ, նրան տրամադրեցին արտոնագրումը (օգոստոսի 19, 1856 թվական, արտոնագրման համար՝ US 15,553)[8][10]։ 1856 թվականին ստեղծվում է խտացրած կաթի Նյու Յորքի ընկերությունը։ 1860-ական թվականներին Բորդենն ստացավ ևս 4 արտոնագրում։ Նրա ընկերությունը հատկապես հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկսումով, երբ խտացրած կաթի սպառումը կտրուկ աճեց՝ բանակի համար խոշոր պատվերի հաշվին[6][7][11][12][13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. https://www.invent.org/inductees/gail-borden-jr
  5. 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
  6. 6,0 6,1 Andrew F. Smith. «Food and Drink in American History: A "Full Course" Encyclopedia». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 Scott Reynolds Nelson. «A People at War : Civilians and Soldiers in America's Civil War: Civilians ...». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Gail Borden Facts» (անգլերեն). YourDictionary. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Texas State Historical Association One Hundred Sources on East Texas History: A Bibliography of East Texas. — 2006.
  10. Dave Rogers Inventions and Their Inventors, Volume 1. — 2010.
  11. «Gail Borden. American philanthropist» (անգլերեն). Britannica. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Bob O'Connor (August 2, 2015 3:13 PM MST). «examiner.com «Canned foods during the Civil War»». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. Andrew Smith. «The Oxford Encyclopedia of Food and Drink in America, Том 2». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. «madehow.com «Evaporated and Condensed Milk»». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joe Bertram Frantz Gail Borden, Dairyman to a Nation. — 1951.
  • Harold W. Comfort Gail Borden and his heritage since 1857, Issue 78. — 1953.
  • Mary Dodson Wade Milk, Meat Biscuits, and the Terraqueous Machine: The Story of Gail Borden. — 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյլ Բորդեն» հոդվածին։