Գեղարվեստի ազգային թանգարան (Սանտյագո)
Գեղարվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և public museum? |
Երկիր | Չիլի |
Տեղագրություն | Սանտյագո կոմունա[1] |
Վայր | Սանտյագո |
Հասցե | Parque Forestal s/n և José Miguel de la Barra 650 |
Հիմնադրվել է | 1880 |
Կայք | mnba.cl(իսպ.) |
Չիլիի գեղարվեստի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Bellas Artes), գեղարվեստի ազգային թանգարան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1880 թվականի սեպտեմբերի 18-ին «Ազգային արվեստի թանգարան» անվամբ և համարվում է Հարավային Ամերիկայի հնագույն թանգարանը։ 1910 թվականից տեղակայված է իր համար կառուցված պալատում, որը գտնվում է Չիլիի Ֆորեստալ զբոսայգում։ Թանգարանի շենքը կառուցվել է Չիլիի անկախության 100-ամյակի առթիվ ֆրանս-չիլիացի ճարտարապետ Էմիլ Ժեքուրի նախագծով։ 1976 թվականի ապրիլին թանգարանի շենքը ճանաչվել է որպես Չիլիի պատմական հուշարձան։ 1985 թվականի երկրաշարժի հետևանքով թանգարանը լուրջ վնասներ է կրել։ Շենքի վերանորոգումը տևել է երեք տարի։
Թանգարանի հավաքածուում ներառված է շուրջ երեք հազար ցուցանմուշ, այդ թվում՝ նկարներ, քանդակներ, գծագրեր և փորագրություններ։ Այստեղ հիմնականում Չիլիի արվեստագետների ստեղծագործություններն են, այդ թվում՝ Պեդրո Լիրան, Ալֆրեդո Վալենսուելա Պուելման, Կոսմե Սան Մարտին, Ալբերտո Վալենսուելա Լյանոսը և Ալեխանդրո Սիկարելին։
Միևնույն ժամանակ թանգարանն ունի արտասահմանյան հայտնի վարպետների, այդ թվում` իսպանացի նկարիչներ Ֆրանսիսկո Սուրբարանի և Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, ֆրանսիացի նկարիչներ Կամիլ Պիսսարոյի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Շառլ-Ֆրանսուա Դոբինյիի, քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և Էմիլ Անտուան Բուրդելի ստեղծագործությունների զգալի հավաքածու։
Հավաքածուի իտալական մասում ներառված են մոտ 60 կտավներ, որոնց մեծ մասը ստեղծվել է 19-րդ դարի կեսերին և 20-րդ դարի սկզբում ընկած ժամանակահատվածում (Պիետրո Գաբրինի, Ջովանի Բոլդինի)։
Թանգարանի հավաքածուն ներառում է նաև մի քանի ստեղծագործություններ ֆլամանդացի և հոլանդացի նկարիչներից, այդ թվում՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յակոբ Յորդանսի, Կոռնելիս դե Վոսի, Ալբերտ Կեյպի, Յան Վիլդենսի և Ադրիան վան Օստադեի ստեղծագործություններից։
Թանգարանում են գտնվում նաև 46 կակեմոնոյի մի փոքր հավաքածու (թանաքով կամ ակվարելով ստեղծված մագաղաթ), որոնք 1968 թվականին թանգարանին է նվիրաբերել չինական դեսպանատունը, 15 ֆիգուրներ Աֆրիկայից և 27 ճապոնական գրավյուրներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո, «Մադոննան մանկան հետ»
-
Կամիլ Պիսսարո, «Ուռիները ձմռանը», 1891
-
Ալֆրեդո Վալենսուելա Պուելմա, «Աշխարհագրության դաս»
-
Ալֆրեդո Վալենսուելա Պուելմա, «Կոկետություն»
-
Ալեխանդրո Սիկարելլի,«Չոր ծառ»
-
Ալեխանդրո Սիկարելլի, «Լքված Ֆիլոկտետ»
-
Պեդրո Լիրա, «Սիրային նամակ»
-
Պեդրո Լիրա, «Բնանկար», 1871
-
Կոսմե Սան-Մարտին, «Ընթերցում», 1874
-
Ալբերտո Վալենսուելա Լյանոս, «Լեռնային բնանկար», մոտ. 1901
-
Ալբերտո Վալենսուելա Լյանոս, «Բնանկար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի ազգային թանգարան (Սանտյագո)» հոդվածին։ |
|