Գեղամ Մուղնեցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուղնեցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Մուղնեցյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] |
---|---|
Կրթություն՝ | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1953)[1] |
Մասնագիտություն՝ | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Ծննդյան օր | դեկտեմբերի 21, 1921 |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ |
Վախճանի օր | 2003[2] |
Թաղված | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Գեղամ Մինոյի Մուղնեցյան (դեկտեմբերի 21, 1921, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 2003[2]), հայ մանկավարժ, խորհրդային կուսակցական և պետական աշխատող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուղնեցյանը միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ 1939 թվականին Գեղամը զորակոչվել է կարմիր բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Մինչև մեծ Հայրենականը ծառայել է Միջին Ասիայում, 4-րդ լեռնահեծելազորային կորպուսի 124-րդ գնդում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցել է Մոսկվայի մատույցներում մղված մարտերին, Ստալինգրադի հերոսամարտերին, արժանացել է «Արիության համար» մեդալի։ Մասնակցել է նաև Սմոլենսկի ազատագրմանը, Վիտեբսկ-Պոդոլսկի օպերացիային, Քյոնիգսբերգ քաղաք ամրոցի գրավմանը, Վիտենբերգի շրջանում մղված կռիվներին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» երկրորդ մեդալով։ ԽՄԿԿ շարքերն է ընդունվել 1943 թվականին։ 1945 թվականի հունիսի 24-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսին։
1946 թվականին Մուղնեցյանը զորացրվել է, վերադարձել Լենինական (այժմ՝ Գյումրի), աշխատել Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, միամանակ շարունակելով իր ուսումը Լենինականի երկամյա ուսուցչական ինստիտուտում։ 1949-1952 թվականներին դասավանդել է Լենինականի № 1 բաներիտ դպրոցում և շարունակել կրթությունը Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-1955 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Լենինականի քաղաքային, ապա՝ օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար, 1960 թվականին մասնակցել է Հայաստանի ուսուցիչների 2-րդ համագումարին։ 1963-1968 թվականներին եղել է կուսակցական-պետական, այնուհետև ժողովրդական վերահսկողության Լենինականի քաղաքային կոմիտեի նախագահ, 1968 թվականից՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ, 1975 թվականից՝ ՀԿԿ Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղար։
1981-՞ թվականներին եղել է ՀԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի նախագահը։
1961-1971 թվականներին ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1971-1976 թվականին՝ ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, 1976 թվականից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ։ ՀԽՍՀ 6-րդ, 8-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Կարմիր աստղի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 3, «Պատվո նշան» 2 շքանշաններով։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 78)։ |
- ԽՄԿԿ անդամներ
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Մեծ Պարնի գյուղում ծնվածներ
- 2003 մահեր
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պետական գործիչներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 9-րդ գումարման պատգամավորներ
- Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցներ