Գեղամ Մուղնեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Մուղնեցյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1953)[1]
Մասնագիտություն՝ կուսակցական աշխատող և պետական ծառայող
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1921(1921-12-21)
Ծննդավայր Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ
Վախճանի օր 2003[2]
Թաղված Թոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ և «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ

Գեղամ Մինոյի Մուղնեցյան (դեկտեմբերի 21, 1921(1921-12-21), Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 2003[2]), հայ մանկավարժ, խորհրդային կուսակցական և պետական աշխատող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղնեցյանը միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ 1939 թվականին Գեղամը զորակոչվել է կարմիր բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Մինչև մեծ Հայրենականը ծառայել է Միջին Ասիայում, 4-րդ լեռնահեծելազորային կորպուսի 124-րդ գնդում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցել է Մոսկվայի մատույցներում մղված մարտերին, Ստալինգրադի հերոսամարտերին, արժանացել է «Արիության համար» մեդալի։ Մասնակցել է նաև Սմոլենսկի ազատագրմանը, Վիտեբսկ-Պոդոլսկի օպերացիային, Քյոնիգսբերգ քաղաք ամրոցի գրավմանը, Վիտենբերգի շրջանում մղված կռիվներին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» երկրորդ մեդալով։ ԽՄԿԿ շարքերն է ընդունվել 1943 թվականին։ 1945 թվականի հունիսի 24-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսին։

1946 թվականին Մուղնեցյանը զորացրվել է, վերադարձել Լենինական (այժմ՝ Գյումրի), աշխատել Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, միամանակ շարունակելով իր ուսումը Լենինականի երկամյա ուսուցչական ինստիտուտում։ 1949-1952 թվականներին դասավանդել է Լենինականի № 1 բաներիտ դպրոցում և շարունակել կրթությունը Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1955 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Լենինականի քաղաքային, ապա՝ օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար, 1960 թվականին մասնակցել է Հայաստանի ուսուցիչների 2-րդ համագումարին։ 1963-1968 թվականներին եղել է կուսակցական-պետական, այնուհետև ժողովրդական վերահսկողության Լենինականի քաղաքային կոմիտեի նախագահ, 1968 թվականից՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ, 1975 թվականից՝ ՀԿԿ Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղար։

1981-՞ թվականներին եղել է ՀԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի նախագահը։

1961-1971 թվականներին ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1971-1976 թվականին՝ ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, 1976 թվականից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ։ ՀԽՍՀ 6-րդ, 8-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 3, «Պատվո նշան» 2 շքանշաններով։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 78.
  2. 2,0 2,1 2,2 Գեղամ Մինոյի Մուղնեցյանի գերեզմանաքարի լուսանկարը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 78