Գեթի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեթի կենտրոն
Տեսակճարտարապետական անսամբլ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԼոս Անջելես
Կազմված էGetty Foundation?, Փոլ Գեթթի թանգարան, Getty Research Institute?, Getty Conservation Institute? և Q117360544?
Մասն էGetty Foundation?
Պատկանում էJ. Paul Getty Trust?
Հիմնադրվել է1997
Այցելուներ1 439 084 մարդ (2019)[2], 1 509 196 մարդ (2018)[3] և 508 449 մարդ (2021)[4]
Կայքgetty.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գեթի կենտրոն (անգլ.՝ Getty Center), թանգարանային համալիր Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում (ԱՄՆ)։ Ստեղծվել է Փոլ Գեթիի ֆոնդի կողմից։ Բացի Փոլ Գեթիի թանգարանից` կենտրոնը ներառում է Գեթի հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Արվեստի նմուշների պահպանման Գեթի ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Գեթի ֆոնդը (անգլ.՝ Getty Foundation) և Գեթի Թրասթը (անգլ.՝ J. Paul Getty Trust):

Կենտրոնը այցելուների համար բացվել է 1997 թվականի դեկտեմբերի 16-ին[5]։ Կառուցված է բարձունքի վրա, որի ստորոտին միացած է ֆունիկուլյորով։ Հայտնի է շենքերի ճարտարապետությամբ, քանդակազարդ այգիներով և ներքևում փռված Լոս Անջելեսի վրա բացվող տեսարանով։

Գեթի կենտրոնը նախագծել է Ռիչարդ Մեյերը։ Նախագծում ներդրված են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ` կապված երկրաշարժի և հրդեհի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթի կենտրոնի տեսքն արբանյակից

1954 թվականին Փոլ Գեթին Լոս Անջելեսի Պասիֆիկ Փելիսեյդում բացում է գեղարվեստի թանգարան։ 1974 թվականին տարածքը մեծացնելու նպատակով կառուցվում է շինություն` իտալական ոճով։ Երբ հավաքածուի համալրման արդյունքում տարածքները կրկին չեն բավարարում, Գեթի Թրասթը Սանտա Մոնիկայի լեռներում ձեռք է բերում 250 հա տարածք, որից 10 հեկտարը հատկացնում է շինարարությանը, մնացած տարածքը պահպանվում է նախնական տեսքով[6]։

1984 թվականին կենտրոնի կառուցման համար հրավիրվում է ճարտարապետ Ռիչարդ Մեյերը[5][6][7][8][9]։ Շինարարությունն ընթանում է ընդհատումներով` նախատեսված ժամկետից 11 տարի անց միայն ավարտին հասնելով. շինարարության ավարտը ծրագրվել էր 1988 թվականին, սակայն տեղի ունեցավ 1997 թվականին։ Որոշ գնահատականներով շինարարության արժեքը նախնական 350 միլիոն դոլարից հասավ 1.3 միլիարդ դոլարի[8] до $1,3 млрд.[10]: Նոր թանգարանի բացումից հետո Պասիֆիկ Փելիսեյդի հին համալիրը փակվեց վերանորոգման աշխատանքների կապակցությամբ` վերաբացվելով միայն 2006 թվականին[11]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակտուսների այգին կենտրոնի հարավային մասում

Մեյերը ճարտարապետական համալիրի կառուցման համար օգտագործել է բնական երկու բարձունքները, որոնք ձգվում է 22.5° անկյան տակ։ Դրանցից մեկին զուգահեռ կառուցվել են թանգարանային, իսկ մյուսին զուգահեռ` վարչական շենքերը` ձևավորելով արտահայտիչ գծեր։ Այդ գծերի երկայնքով փռված շենքերը ուղղագիծ ձգվում են հյուսիսից հարավ[12][13]։

Գեթի կենտրոնի շենքերը կառուցված են բետոնից և մետաղից` երեսպատվելով տրավերտինով և ալյումինով։ Տարածքում կան մի քանի շատրվաններ[14]։ Սկզբնական նախագծին հակառակ` շատրվանների շրջակայքում տեղադրված են նստարաններ, կա ցանկապատ, որը թույլ չի տալիս այցելուներին մտնել ջուրը։ Լրացուցիչ փոփոխություններ են եղել մաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց մուտքը կենտրոն հեշտացնելու համար։

Ֆունիկուլյորի հարթակը

Տարածքի հյուսիսային մասն ավարտվում է խոտածածկ շրջանաձև հրապարակով, որ նախատեսված է ուղղաթիռների վայրէջքի համար։ Հարավային ծայրամասին կա կակտուսներով և սուկուլենտներով այգի։ Տարածքում կան ճանապարհներ, որոնք տանում են բեռնատար տերմինալների և ծառայողական ավտոտնակների մոտ։ Բլրի լանջերը պատված են կաղնիներով։

Կենտրոնն ունի ստորգետնյա յոթհարկանի ավտոկայանատեղի այցելուների համար` նախատեսված 1.200 մեքենաների համար։ Ավտոտնակի տանիքին կա քանդակների այգի[15]։ Ավտոմատ ֆունիկուլյորի երեք խցիկները այցելուներին ավտոտնակներից հասցնում են բլրի գագաթ։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Գեթիի թանգարանը ԱՄՆ-ի ամենամեծ այցելություններ ունեցող թանգարաններից մեկն է` տարեկան 1.3 միլիոն մարդ ցուցանիշով[16]։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են 20-րդ դարի եվրոպացի նկարիչների գործեր, քանդակներ, ձեռագրեր, 19-րդ և 20-րդ դարերի եվրոպական և ամերիկյան լուսանկարիչների գործեր[17]։

Կենտրոնական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական այգու տեսքը թանգարանից

Կենտրոնական այգին նախագծել է նկարիչ Ռոբերտ Իրվայնը[18]։ Իրվանն ինքը այն անվանում էր «քանդակ` այգու տեսքով»[19]։ Այգում գլխավոր դեր է հատկացված ջրին. շատրվանների ջուրը այգի է մտնում հյուսիսային կողմում ձևավորած այրերից թափվող ջրվեժի տեսքով։ Այնուհետև ջրի հոսանքը թեք լանջերով իջնում է լեռնավարդերով շրջապատված ավազան։ Առվակի հունը ձևավորված է տարբեր չափերի քարերով, ինչի շնորհիվ փոխվում է հոսող ջրի ձայնը։ Ջուրը բաժանվում է երեք մասերի և մի քանի կամրջակներով հասնում շրջանաձև ավազանին[18]։

2007 թվականին արևմտյան մասում ձևավորվել է քանդակազարդ այգի, որը գտնվում է Գեթի հետազոտական ինստիտուտի ուսումնական թևի դիմաց[15][20]։

Գեթի հետազոտական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթի հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute) ստեղծվել է իրառական արվեստի ուսումնասիրության համար։ Այնտեղ գտնվում են Արվեստի նմուշների պահպանման Գեթի ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Գեթի ֆոնդը (անգլ.՝ Getty Foundation) և Գեթի Թրասթը (անգլ.՝ J. Paul Getty Trust): Որպես կանոն, այցելուների մուտքը տվյալ հաստատություններ արգելված է` բացառությամբ կոնֆերանս սրահի, որտեղ կազմակերպվում են հասարակական միջոցառումներ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Top 100 Art museum attendance // The Art Newspaper — 2020. — Vol. 29, Iss. 322. — P. 15. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  5. 5,0 5,1 «The Getty Center: Reflecting on 10 Years». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  6. 6,0 6,1 Moody, Lori. In the home stretch - half-finished Getty Center nearing landmark status. Daily News of Los Angeles, April 18, 1995.
  7. Miller, Daryl H. Meier: centering on a landmark. Daily News of Los Angeles, December 20, 1987.
  8. 8,0 8,1 Muchnic, Suzanne. Catching up with the Getty Center. Art: A look at the $350-million Getty Center in Brentwood as it moves toward a 1995 completion date. Los Angeles Times, October 22, 1990.
  9. Sullivan, Deborah. Getty's message to the world: Come on in! Daily News of Los Angeles, December 17, 1997.
  10. Muchnic, Suzanne. Five years of the Getty; Isolated? Elitist? L.A. makes the Getty its own in surprising ways. Los Angeles Times, December 15, 2002.
  11. «About the Museum». Getty Museum. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. Rosenblatt, Arthur (2001). Building type basics for museums. John Wiley & Sons. էջ 25. ISBN 0-471-34915-1. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «Design Axes and Diagrams». Reed College. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. 14,0 14,1 «Architecture (Visit the Getty)». Getty Museum. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. 15,0 15,1 «Modern Outdoor Sculpture at the Getty Center». Getty Museum. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. Baedeker, Rob. America's 25 most visited museums. Արխիվացված 2009-11-02 Wayback Machine ForbesTraveler.com, September 21, 2007. Retrieved August 28, 2008.
  17. About the J. Paul Getty Museum. Retrieved November 23, 2013.
  18. 18,0 18,1 Gardens (Visit the Getty). Retrieved August 23, 2008.
  19. Wilson, Karen C. The Getty Center Museum quality Center's largest 'exhibit' will surely grow on visitors. San Diego Union-Tribune, November 30, 1997.
  20. «New modern sculpture installation scheduled to open at the Getty Center this June». Getty Museum. 2007 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեթի կենտրոն» հոդվածին։