Jump to content

Գանգստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գանգստեր (անգլ.՝ gangster), հանցավոր խմբի անդամ։ Կապված են բացարձակ օրենքի (сухой закон) կամ իտալական մաֆիայի ամերիկյան խմբերի հետ (օրինակ՝ անգլ.՝ Chicago Outfit) Գանգստերներ պատկերվել են ամերիկյան ֆիլմերում, ինչպես՝ «Մի անգամ Ամերիկայում», «Կնքահայրը», «Պատերազմ», «Դժոխքը Հառլեմում», «Սպիով դեմքը» և հեռուստասերիալներում («Կլան Սոպրանո»

Վաղ պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հասարակությունը և մշակույթը փոխվել էր, նոր ներգաղթյալներ էին տեղափոխվել ԱՄՆ։ Առաջին խոշոր խմբավորումները Նյու-Յորքում 19-րդ դարի վերջում իռլանդական խմբավորումներն էին ինչպես՝ անգլ.՝ Whyos, Մահացած ճագարներ։ Նրանց հաջորդում էին իտալական անգլ.՝ Five Points Gang, իսկ հետագայում հրեական անգլ.՝ Eastman Gang խմբավորումները։ Կային նաև տեղական խմբավորումներ ընդդեմ ներգաղթին, օրինակ՝ Bowery Boys։

Բացարձակ օրենքի ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ ամերիկյան գանգստերը ուղղակիորեն կապված է բացարձակ օրենքի ժամանակաշրջանում, կազմակերպված հանցագործության հետ(1920-1930-ական թվականներ)։

Ալ Կապոնե: Բանտարկության նկար: Կապոնեն երբեք չի դատապարտվել ավազակության համար:Մեղադրվել է դաշնային կառավարությանը եկամտահարկ չվճարելու մեջ:

1919 թվականին ԱՄն-ի սահմանադրության 18-րդ փոփոխությամբ արգելվեց ալկոհոլի արտադրումը և վաճառքը։ Շատ խմբավորումեր ապօրինի կերպով վաճառում էին մեծ քանակությամբ ալկոհոլ և հրահրում խմբակային բռնություններ իրենց հետաքրքրությունների պաշտպանության համար։ Հաճախ ոստիկանները և քաղաքական գործիչները ստիպված էին շարունակում իրենց աշխատանքը։ Ալ Կապոնեն այդ ժամանակաշրջանի ազդեցիկ գանգստերներից էր։ Ծնված լինելով Վիլյամսբուրգում, Բրուքլին, 1899 թվականին, ներգաղթյալների ընտանիքում, Կապոնեն ընդգրկված է եղել Five Points Gang-ի կազմում 1920-ականների սկզբներին։ Նրա մանկության ընկեր Լակի Լուչանոն նույնպես եղել է Five Points Gang-ի առաջին անդամներից։ Կապոնեն ցանկացել է իրեն ենթարկեցնել անօրինական գործունեության մեծ մասը, ինչպես՝ ազարտային խաղերը, մարմնավաճառությունը և մաքսանենգությունը Չիկագոյում 20-րդ դարի սկզբներին։

Լակի Լուչանո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակի Լուչանո

Լակի Լուչանո (իրական անունը՝ Սալվատորե Լուկանիա), սիցիլիացի գանգստեր, համարվում է ժամանակակից կազմկերպված հանցագործության և հետպատերազմյան շրջանում հերոինի գաղտնի վաճառքի հայրը։ Նա եղել է Ջենովեզե ընտանիքի առաջին օրինական ղեկավարը և կապված է եղել ամերիկյան մաֆիայի պարագլուխների հետ։

Բացարձակ օրենքից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլո Գամբինո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլո Գամբինո

Գամբինոն ծնվել է Պալերմոյում, իսկ 21 տարեկան հասակում իր բարեկամների օգնությամբ, որոնք համարվում էին Մասսերիա ընտանիքի ղեկավարի աջ ձեռքը, անօրինական կերպով անցել է ԱՄՆ։ Երբ Լակի Լուչանոն համարվում էր Մասսերիա ընտանիքի ղեկավարի աջ ձեռքը, Գամբինոն աշխատում էր նրա մոտ։ Այն բանից հետո, երբ Լուչանոն սպանեց Մասսերիային և դարձավ ղեկավար, Գամբինոն ուղարկվեց Սկալիզե ընտանիքի մոտ։

Ալբերտ Անաստազիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Անաստազիա

Ալբերտ Անաստազիան մինչև 1957 թվականը, երբ Կարլո Գամբինոն սպանեց նրան, երկար տարիներ եղել է խմբավորման ղեկավար։

Ֆրենկ Կոստելլո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենկ Կոստելլոն վկայություն է տալիս Կիֆոուվերայի կոմիտեին կազմակերպված հանցագործության մասին:

Ֆրենկ Կոստելլո (իրական անունը՝ Ֆրանչեսկո Կաստիլիա)-ևս մի հզոր գանգստեր։ Նա ծնվել է լեռնային Կալաբրի գյուղում(Իտալիա)։ 4 տարեկան հասակում(ըստ այլ աղբյուրների 9 տարեկան) տեղափոխվել է ԱՄՆ։ 13 տարեկանում միանալով խմբավորման իր անունը փոխել է Ֆրենկ Կոստելլո։ Անվան փոփոխության պատճառով մարդիկ կարծում էին, որ նա իռլանդացի է։ Կատարելով մանր հանցագործույուններ(գողություն և հարձակում) հայտնվել է բանտում 1908, 1912 և 1917 թվականներին։ 1918 թվականին ամուսնացել է իր մտերիմ ընկերոջ քրոջ հետ։ Նույն թվականին ապօրինի զենք կրելու համար 10 ամիս անցկացրել է բանտում։ Ազատումից հետո որոշում է վերջ տալ փողոցային ավազակությանը և քրեական բիզնեսի համար օգտագործել իր ուղեղը։ Կոստելլոն հայտարարել է, որ էլ երբեք ձեռքը զենք չի վերցնի։ Նա աշխատել է Լակի Լուչանոյի հետ մաքսանենգության և դրամախաղության բիզնեսում։ Ունեցել է հզոր քաղաքական ազդեցություն, որը թույլ էր տալիս շարունակել իր բիզնեսը։ Երբ Լուչանոն ձերբակալված էր, Կոստելլոն իր վրա է վերցնում խմբավորման կառավարումը և ընդլայնում է իր գործունեությունը։ Հեռանալով գործերից, պահպանում է ազդեցություն նյու-յորքյան մաֆիայի վրա. նրան անվանվել է քրեական աշխարհի վարչապետ։ Մահացել է 1973 թվականին 82 տարեկան հասակում, սրտի նոպայից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]