Գազ կորասերմ
Գազ կորասերմ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ կորասերմ (A. campylosema) |
Միջազգային անվանում | |
Astragalus campylosema |
Գազ կորասերմ (լատին․՝ Astragalus campylosema), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-50 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված, բազմամյա անցողուն խոտաբույս է։ Տերևներն ունեն 12-25 սմ երկարություն։ Տերևիկները երկու կողմից խիտ առսեղմ թավոտ են, 8-12-ական զույգ, էլիպսաձև և բութ գագաթով։ Տերևներին գերազանցող ծաղկաբույլերն ուղիղ ծաղկակիրներով են, բազմաթիվ ծաղիկներով և պտղի ժամանակ երկարացող։ 16-22 մմ երկարությամբ պսակը դեղին է։ 10-17 մմ երկարություն և 3 մմ լայնություն ունեցող ունդերը կախված են և սեղմված ծաղկաբույլի առանցքին[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Ամասիայի, Սալուտի և Բաշգյուղի շրջակայք)։ Հանդիպում է նաև Վրաստանում (Ախալցխայի շրջան) և Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1850-2100 մ բարձրությունների վրա և մարգագետիններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայկական բարձրավանդակում համարվում է էնդեմիկ տեսակ։ Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության գոտում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|