Jump to content

Գաետանո Ապոլլինո Վեստրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաետանո Ապոլլինո Վեստրիս
ֆր.՝ Gaëtan Vestris
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1729(1729-04-18)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[2]
Մահացել էսեպտեմբերի 23, 1808(1808-09-23)[3][1] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց և բալետմայստեր
ԱմուսինՄարի Ալարդ[4]
ԵրեխաներՕգյուստ Վեստրիս
 Gaëtan Vestris Վիքիպահեստում

Գաետանո Ապոլլինո Բալթազարե Վեստրիս (իտալ.՝ Gaetano Apolline Baldassarre Vestris, ապրիլի 18, 1729(1729-04-18)[1], Ֆլորենցիա, Իտալիա[2] - սեպտեմբերի 23, 1808(1808-09-23)[3][1], Փարիզ, Ֆրանսիա[2]), բալետի իտալացի արտիստ, մանկավարժ և բալետմայստեր։

Փարիզում աշակերտել է Լուի Դյուպրեին։ Բեմելը՝ 1748 թվականին, «Փարիզի օպերայում»։ Ժամանակակիցները Վեստրիսին անվանել են «պարի աստված»։ 1770 թվականին ստացել է «Փարիզի օպերայի» (ավելի ուշ՝ «Գրանդ-օպերա») բալետմայստերի կոչում։ Իր բեմադրություններում ձգտել է ուժեղացնել դրամատիզմը, պարին հաղորդել մնջախաղի բնույթ։ 1770-1776 թվականներին Վեստրիսը եղել է «Փարիզի օպերայի» գլխավոր մանկավարժը։ Նրա որդին՝ Օգյուստ Վեստրիսը (1760-1842) նույնպես նշանավոր պարող էր և մանկավարժ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 383
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաետանո Ապոլլինո Վեստրիս» հոդվածին։