Բորիս Վարդապետյան
Բորիս Վարդապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1925 |
Ծննդավայր | Ճարտար |
Մահացել է | սեպտեմբերի 12, 2020 (95 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | կենսաբան |
Աշխատավայր | Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Բորիս Բագրատի Վարդապետյան (ռուս.՝ Борис Багратович Вартапетян), մայիսի 1, 1925, Ճարտար, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղ, հայազգի կենսաբան, պրոֆեսոր, Տիմիրյազևի անվան մրցանակի դափնեկիր[1], Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականին։ Ծնողները դասավանդել են դպրոցում։ 1927 թվականին տեղափոխվել են Երևան, իսկ հետագայում Ռուսաստան։ Վելիկի Ուստյուգ զինվորական դպրոցն ավարտելուց հետո Վարդապետյանը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, մեկնում առաջին մերձբալթյան ճակատ։ Եղել է ականանետային դասակի հրամանատար, 47- րդ հրաձգային դիվիզիայի 353-րդ հետևակային գնդի կապի սպա։ Մասնակցել է Բելառուսի ազատագրմանը։ 1944 թվականին Պոլոցկ քաղաքի մարտերի ժամանակ վիրավորվել է և մինչև 1946 թվականը բուժվել զինվորական հոսպիտալում[3]։
1951 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բույսերի կենսաքիմիա բաժինը։ Եղել է ակադեմիկներ Ալեքսանդր Օպարինի և Անդրեյ Կուրսանովի ուսանողը։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Աշխատանքի է անցել Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտում։
1966 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1972 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդապետյանի գիտական հետազոտությունները իրականացվում են 2 հիմնական ուղղությամբ՝ կենսաքիմիական ուղիներով մոլեկուլային թթվածնի նյութափոխանակման և անաէրոբ (թթվածնաքաղց և անոքսիա) բույսերի մասին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու Հայրենական պատերազմի շքանշան
- Տիմիրյազևի անվան մրցանակի դափնեկիր (2004)
- Ռուսաստանի Դաշնության Գիտության վաստակավոր գործիչ (2006)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вартапетян Борис Багратович — Биологический факультет МГУ в Великой Отечественной войне». vov.bio.msu.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- «Вартапетян Борис Багратович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- «Российская Академия Наук. Институт физиологии растений имени К. А. Тимирязева». ippras.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- «Память народа :: Документ о награде :: Вартапетян Борис Багратович, Орден Отечественной войны II степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://miasin.by/2010/04/26/v-boyax-pod-polockom/
- ↑ «Гордость Арцаха». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ В боях под Полоцком
- Մայիսի 1 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ կենսաբաններ
- 20-րդ դարի կենսաբաններ
- Ռուս կենսաբաններ
- Գիտնականներ այբբենական կարգով
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ