Բոնի Հանտ
Բոնի Հանտ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1961[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս |
Կրթություն | Notre Dame High School for Girls? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կատակերգու, բուժքույր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասանուհի |
Ընտրանի | Cars?, Խաղալիքների պատմություն, Ֆլիքի արկածները, Monsters, Inc.?, Ջումանջի և Cheaper by the Dozen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բոնի Լին Հանտ (անգլ.՝ Bonnie Hunt, սեպտեմբերի 22, 1961[1][2], Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, ռեժիսոր, պրոդյուսեր և հաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոնին ծնվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում 1961 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մինչ նկարահանումները նա աշխատել է որպես բուժքույր Չիկագոյի Հարավ-արևմտյան օնկոլոգիական հիվանդանացում։ Միաժամանակ զբաղվում էր նաև թատերական ստուդիայում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանտն իր կարիերան սկսել է սդենդ-ափ ոճի կատակերգություններում։ 20-րդ դարի 90-ական թվականներին խաղացել է սիթքոմերում որպես գլխավոր դերակատար։ Միաժամանակ էլ սկսեց նկարահանվել մեծ էկրաններին և հաջողություններ արձանագրել։ Առավել հայտնիություն բերեցին կատակերգական դերերը «Բեթհովեն», «Բեթհովեն 2», «Ջումանջի», «Ջերի Մագուաեր», «Ստի սարդոստայնը», «Կանաչ մղոն», «Մեծաքանակի դեպքում էժան է» և «Մեծաքանակի դեպքում էժան է 2»[3]։
Հեռուստատեսությունում Հանտը խաղացել է իր սեփական սիդքոմում՝ «Կյանքը Բոնիի հետ», որը հեռարձակվում էր American Broadcasting Company հեռուստաալիքով 2002 թվից մինչև 2004 թիվը։ Շոուն մեծ արձագանքներ գտավ հանրության և քննադատների շրջանում, սական բարձր ռեյտինգներ չարձանագրեց։ Բայցևայնպես դերասանուհին երկու անգամ նոմինացվել է «Ոսկե գլոբուսի»՝ կնոջ լավագույն դերակատարման համար սերիալներում և «Էմմի՝» կնոջ լավագույն կատակերգական դերի համար կատակերգական սերիալներում[3][4]։ 2007 թվականից մինչև 2010 թվականը Բոնի Հանտը վարել ու միաժամանակ պրոդյուսորություն է արել «Բոնի Հանտի շոուն» թոք-շոուում, որտեղ հաղորդակցվում և զրուցում էր հայտնիների հետ՝ ծիծաղեցնելով նրանց[3]։ Հաղորդաշարը նրան կրկին երկու «Էմմի» բերեց[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից մինչև 2008 թվականը ամուսնացած էր Ջոն Մյորֆիի հետ. համատեղ կյանքում նրանք դուստր ունեցան։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1984 | «Ամերիկյան խաղատունը» | American Playhouse | Ֆոկսկրոտի պարուհի |
1988 | «Անձրևի մարդը» | Rain Man | Սալի Դիբս |
1990 | «Գրանդ» | Grand | Քերոլ Էն Սմիթսոն |
1991 | «Դևիսի կանոնները» | Davis Rules | Գվեն Դևիս |
1992 | «Բեթհովեն» | Beethoven | Էլիս Նյուտոն |
1993 | « Դեյվ» | Dave | Սպիտակ տան գիդը |
1993 | «Շինարարոևթյուն» | The Building | Բոնի Քենեդի |
1993 | «Բեթհովեն 2» | Beethoven's 2nd | Էլիս Նյուտոն |
1994 | «Միայն դու» | Only You | Քեյթ Կորվաչ |
1995 | «Ժամանակ առ ժամանակ» | Now and Then | Միսիս Դեվիտ |
1995 | «Ջումանջի» | Jumanji | Սառա Ուիթլ |
1995-1996 | «Բոնի Հանտի շոուն» | The Bonnie Hunt Show | Բոնի Քելի |
1996 | «Անհաջողությունների զիգզագը» | Getting Away with Murder | Դոկտոր Գեյլ Հոլանդ |
1996 | «Ջերի Մագուաեր» | Jerry Maguire | Լորել Բոյդ |
1998 | «Համբուրիր ձևականորեն» | Kissing a Fool | Լինդա Ստրեյչեր |
1998 | «Ֆլիկի արկածները» | A Bug's Life | Ռոզիի ձայնը |
1999 | «Ստի սարդոստայնը» | Random Hearts | Վենդի Ջադ |
1999 | «Կանաչ մղոն» | The Green Mile | Ջեյն Էյջկոմբ |
2000 | «Վերադարձիր ինձ մոտ» | Return to Me | Մեգան Դայթոն |
2001 | «Հրեշների միությունը» | Monsters, Inc. | Ֆլինտի ձայնը |
2002 | « Գողացված ամառը» | Stolen Summer | Մարգրեթ Օ`Մեյլի |
2002 -2004 | «Կյանքը Բոնիի հետ» | Life with Bonnie | Բոնի Մոլոու |
2003 | «Մեծաքանակի դեպքում էժան է» | Cheaper by the Dozen | Քեյթ Բեյքեր |
2005 | «Ծովային կրիաները» | Loggerheads | Գրեյս Բելամի |
2005 | «Մեծաքանակի դեպքում էժան է 2» | Cheaper by the Dozen 2 | Քեյթ Բեյքեր |
2006 | «Բա՛ց թող» | Let Go | Քեյթ Հոլուեյ |
2006 | «Մեքենաները» | Cars | Սալի Կարերայի ձայնը |
2006 | «Ո՞ւմ հետ ուտել պանիրը» | I Want Someone to Eat Cheese With | Ստելլա Լյուիս |
2009 | «Փոթորիկների սեզոնը» | Hurricane Season | Տնօրեն |
2010 | «Խաղալիքների պատմությունը 3» | Toy Story 3 | Դոլիի ձայնը |
2011 | «Մեքենաները 2» | Cars 2 | Սալի Կարերայի ձայնը |
2013 | «Հրեշների համալսարանը» | Monsters University | Քարեն Գրեյվսի ձայնը |
2013-2014 | «Գեղեցկուհի Սոֆիան (մուլտսերիալ)» | Sofia the First | Թիլլի մորաքույրը |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - «Սատուրն» մրցանակ երկրորդ պլանի դերասանուհու համար «Ջումանջի» ֆիլմի համար
- 2000 - ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի կողմից նոմիցավել է որպես լավագույն դերասանական կազմ «Կանաչ մղոն» ֆիլմի համար
- 2003 - «Ոսկե գլոբուս» մրցույթին նոմինացվել է որպես կնոջ լավագույն դերի համար հեռուստատեսությունում («Կյանքը Բոնիի հետ» սերիալ)
- 2004 - «Էմմի» մրցույթում նոմինացվել է որպես կնոջ լավագույն դերասանուհի կատակերգությունում («Կյանքը Բոնիի հետ» սերիալ)
- 2010 - «Էմմի» մրցույթում որպես «լավագույն սցենար» («Կյանքը Բոնիի հետ» սերիալ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Bonnie Hunt- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 4,0 4,1 «Awards for Bonnie Hunt». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոնի Հանտ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնի Հանտ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի կանայք
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի կանայք
- Ամերիկացի բուժքույրեր
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հաղորդավարուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ