Jump to content

Բոլոր այն տղաներին, ում սիրում էի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոր այն տղաներին, ում սիրում էի
անգլ.՝ To All the Boys I've Loved Before
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և վեպի էկրանավորում
ՀիմքԲոլոր այն տղաներին, ում սիրում է
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍյուզան Ջոնսոն
ՊրոդյուսերԲրայան Ռոբինս
Սցենարի հեղինակՍոֆյա Ալվարես
ԴերակատարներԼանա Կոնդոր[1], Նոյ Սենթինեո[1], Ջանել Փերիշ[1], Ջոն Քորբեթ[1], Մադլեն Արթուր[1] և Ջուլիա Բենսոն[1]
ՕպերատորՄայքլ Ֆիմոնյարի
ԵրաժշտությունՋո Վոնգ
ՄոնտաժՖիլիպ Ջ. Բարթել
Պատմվածքի վայրՊորտլենդ
ԿինոընկերությունOverbrook Entertainment
Տևողություն99 րոպե
Պաշտոնական կայքէջ

Բոլոր այն տղաներին, ում սիրում էի (անգլ.՝ To All the Boys I've Loved Before), ռոմանտիկ ֆիլմ։ Էկրան է բարձրացել 2018 թվականին, ռեժիսոր՝ Սյուզան Ջոնսոն։ Ֆիլմը նկարահանվել է Ջեննի Հանի համանուն վեպի (2014) հիման վրա։ Այն առաջին անգամ ցուցադրվել է ամերիկյան Նեթֆլիքս ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսի 17–ին։

Լարա Ջին Սոնգ Քովին ավագ դպրոցի 16–ամյա աշակերտուհի է, որը սիրում է երևակայել սիրավեպերի մասին, բայց իրականում վախենում է իրական ռոմանտիկ հարաբերությունների մեջ մտնել։ Նա դեռ տարիներ առաջ սիրային նամակներ է գրել այն տղաներին, որոնց սիրահարվել է և երբեք դրանք չի ուղարկել նրանց։ Տեսնելով, որ կյանքն անցնում է քրոջ կողքով, Լարա Ջինի կրտսեր քույրը՝ Քիթին, քրոջ սիրային նամակներն ուղարկում է այն բոլոր տղաներին, ում նախկինում սիրահարված է եղել քույրը։ Նամակներ ստացող տղաների ցուցակում է նաև Ջոշ Սանդերսոնը, որն այժմ Լարայի ավագ քույր Մարգոթի սիրեցյալն է։ Փիթեր Կավինսկին՝ այն տղան, ում Լարա Ջինը համակրում էր յոթերորդ դասարանում, օգտագործում է այս հնարավորությունն իր նախկին ընկերուհու դեմ՝ խանդ առաջացնելու նպատակով։ Նա Լարային խնդրում է ձևանալ որպես իր կեղծ ընկերուհի, բայց շուտով նրանց հարաբերությունները զարգանում են, և երկուսն էլ հասկանում են, որ միմյանց հանդեպ տածած իրենց զգացմունքներն իրական են։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լանա Կոնդոր – Լառա Ջին
    • Իզաբել Բիչ – մանուկ Լառա Ջին
  • Նոա Սենտինեո – Պետեր Կավինսկի
    • Հանթեր Դիլոն – մանուկ Պետեր Կավինսկի
  • Ջանել Փերիշ – Մարգո, Լառա Ջենի ավագ քույր և Ջոշի նախկին ընկերուհի
  • Աննա Քեֆքարթ – Քիթի, Լառա Ջինի կրտսեր քույր
  • Քինգ Բեչ – Գրեգ, Պետերի ամենամտերիմ ընկեր
  • Թրիզո Մահորո – Լուկաս, նամակ ստացող
  • Մադելայն Արթուր – Քրիսթին, Լառա Ջինի ամենամտերիմ ընկերուհի
  • Էմիլյա Բիրանաս – Ջեն, Պետերի նախկին ընկերուհին և Լառա Ջինի կրտսեր դպրոցական տարիների լավագույն ընկերուհի
    • Ռիս Ֆլեմինգ – մանուկ Ջեն
  • Իզրաել Բրուսարդ – Ջոշ, Մարգոյի նախկին սիրեցյալ և Լառա Ջինի նախկին սերերից մեկը
    • Քրիստիան Միշել Կուպեր – մանուկ Ջոշ
  • Ջոն Քորբիթ – բժիշկ Քովի, Լառա Ջինի հայրը
  • Քելսի Մավեմա – Էմիլի, Ջենի ընկեր
  • Ջուլիա Բենսոն – տիկին Կավինսկի, Պետերի մայրը
  • Ջո Պաքիսո – Օուեն, Պետերի կրտսեր եղբայր
  • Էդվարդ Քեվին – Քենի, նամակ ստացող
  • Ջորդան Բարչիտ – Ջոն Էմբրոուզ, նամակ ստացող
    • Պավել Պիդոք – մանուկ Ջոն
  • Ջուն Վիլդ – Ջոան, մատուցողուհի

2014 թվականի հունիսին հեղինակ Ջեննի Հանի «Բոլոր այն տղաներին, ում սիրում էի» գիրքը տպագրման համար ընտրվեց՝ Ուիլ Սմիթի և Ջեյմս Լասիթերի հրատարակչական ընկերության կողմից[2]։ Այդ ժամանակ գրող Անի Նիլին հանձնարարվեց գրքի հիման վրա ֆիլմի նկարահանման աշխատանքներ սկսել[2]։ 2017 թվականի հուլիսի 5–ին նկարահանումները սկսեցին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր քաղաքում։ Հունիսի վերջին հայտարարվեց, որ Լանա Կոնդորը ընտրվել է գրքի գլխավոր հերոսի՝ Լառա Ջին Սոնգ Քովի դերում, իսկ ֆիլմի ռեժիսոր ընտրվել է Սյուզն Ջոնսնը[3]։ Հայտարարվեց նաև ֆիլմի դերասանական կազմը, ներառյալ՝ Ջոն Քորբիթ, Ջանել Փերիշ, Աննա Քեֆքարթ, Նոա Սենտինեո, Իզրաել Բրուսարդ, Էնդրյու Բակալել[4]։ Սա Viacom–ի AwesomenessTV-ի հիմնադրումից ի վեր թողարկված առաջին ֆիլմն է[5][6]։

Առաջին նկարահանումներն արվել են 2017 թվականի հուլիսի 5–ին, Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր քաղաքում և մոտակա տարածքներում[7]։ Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում[8]։ Այն ավագ դպրոցի տեսարանները, որտեղ սովորում էր Լառա Ջինը, նկարահանվել են Վանկուվերի միջնակարգ դպրոցներից մեկում[9]։ Նկարահանումներն ավարտվել են 2017 թվականի օգոստոսի 4–ին[10]։

2018 թվականի մարտին, Նեթֆլիքս ամերիկյան ընկերությունը ձեռք բերեց ֆիլմի հետագա օգտագործման բոլոր իրավունքները և նույն տարվա օգոստոսի 17–ին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան[11]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում տեղ գտած կարծիքների հիման վրա ֆիլմը արժանացել է դիտորդների 96%–ի հավանությանը։ Միջին գնահատականը՝ 7.2/10։ Metacritic կայքում այն 100 միավորից արժանացել է միայն 64–ի։ 12 քննադատներ ֆիլմի վերաբերյալ ունեցել են «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ[12]»: Ֆիլմը սոցիալական ցանցերում քննադատվել է այն բանի համար, որ Լառա Ջինի հինգ սիրեցյալներից չորսը՝ գերակշռող մասը, սպիտակամորթներ են։ Խոսելով այդ քննադատական կարծիքի մասին, գրքի հեղինակ Ջենի Հանը ասել է. ««Ես հասկանում եմ այս հիասթափության պատճառը, և կիսում եմ այն` ցանկությունը հեռուստատեսությունում տեսնելու ավելի շատ ասիացի-ամերիկացի տղամարդկանց»։ Նա ավելացրել է. «Կարող եմ միայն այն ասել, որ ես պարզապես այս պատմության հեղինակն եմ»[13]։

Հնարավոր շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Ջենի Հանը խոսել է ֆիլմի շարունակության մասին, որի համար սցենար է հանդիսանալու համանուն գրքի երկրորդ մասը։ Այն կոչվելու է «Հ. գ. Ես դեռ սիրում եմ քեզ»։

Երկրորդ գրքում շատ բաներ կան, որոնք կցանկանայի տեսնել ֆիլմի շարունակության մեջ։ Երկրորդ գիրք գրելու հիմնական պատճառը Ջոնի դերակատարն է, ով և՛ երկրպագուների, և՛ իմ ամենասիրելի կերպարն է։ Ես կցանկանայի, որ նոր գրքում ավելի շատ ուսումնասիրվի նրա կերպարը։ Ես նաև ունեմ նոր կերպար՝ Սթորմի, ում մասին ևս ցանկանում եմ գրել երկրորդ գրքում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Yamato, Jen (2014 թ․ հունիսի 26). «Overbrook Sets Annie Neal To Pen YA Adaptation 'To All The Boys I've Loved Before'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. Spangler, Todd (2017 թ․ հուլիսի 21). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  4. Jarvey, Natalie (2017 թ․ հուլիսի 21). «John Corbett, Lana Condor Join 'To All the Boys I've Loved Before' Film (Exclusive)». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  5. Spangler, Todd (2018 թ․ հուլիսի 25). «Viacom in Talks to Buy AwesomenessTV». Variety. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  6. Hayes, Dade (2018 թ․ հուլիսի 25). «Viacom In Talks To Acquire AwesomenessTV At Attractive Discount». Deadline. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  7. «To All The Boys I've Loved Before Movie Adaptation Starts Filming in Vancouver». What's Filming. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. Debruge, Peter (2018 թ․ օգոստոսի 16). «Film Review: Netflix's 'To All the Boys I've Loved Before'». Variety. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Cash, Dougie (2017 թ․ հուլիսի 26). «Lucas James and Lara Jean about to tango... is that a @jennyhan sighting #TATB #ToAllTheBoys #ToAllTheBoysIveLovedBefore». Ինստագրամ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Film and TV Production List» (PDF). Union of BC Performers. 2017 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Kroll, Justin (2018 թ․ մարտի 21). «Netflix Acquires Rights to Adaptation of YA Novel 'To All the Boys I've Loved Before' (EXCLUSIVE)». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  12. «To All the Boys I've Loved Before Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Nguyen, Hanh (2018 թ․ օգոստոսի 18). «'To All the Boys I've Loved Before' Author Jenny Han Addresses Criticism for Not Including an Asian Male Love Interest». IndieWire. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  14. Nguyen, Hanh (2018 թ․ օգոստոսի 20). «'To All the Boys I've Loved Before' Cast and Crew Discuss That Surprise Ending and a Possible Sequel». IndieWire. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.