Ջեննի Հան
Ջեննի Հան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, վիպասան և կինոռեժիսոր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նոր Դպրոց, Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Maggie L. Walker Governor's School for Government and International Studies? |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | The Summer I Turned Pretty Trilogy?, The Summer I Turned Pretty?, To All the Boys I've Loved Before? և Բոլոր այն տղաներին, ում սիրում էի |
Պարգևներ | |
Կայք | jennyhan.com |
![]() |
Ջեննի Հան (անգլ.՝ Jenny Han, սեպտեմբերի 3, 1980[1], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ Առավել հայտնի է դարձել «Բոլոր այն տղաներին, ում սիրում էի» և «Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ»եռերգություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեննի Հանը ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում[2]։ Սովորել է Հյուսիսային Կառոլինայի համալսարանում[3] և 2006 թվականին Նոր Դպրոցում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[4]։
Հանն իր առաջին գիրքը՝ մանկական «Քայլ» վեպը (անգլ.՝ Shug), գրել է դեռևս քոլեջում[5]։ «Քայլը» պատմում է 12-ամյա Աննա-Մարիա Ուիլքոկսի և նրա՝ տարրական դպրոցի վտանգները հաղթահարելու փորձերի մասին[6]։
Դրանից հետո Հանը գրել է պատանեկան ռոմանտիկ եռերգություն՝ «Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ», որը պատմում է ամառային արձակուրդի ժամանակ աղջկա մեծանալու մասին։ Բոլոր երեք վեպերն ընդգրկվել են «The New York Times»-ի բեսթսելլերների ցանկում[7]։
2014 թվականին Հանը հրատարակել է դեռահասական ռոմանտիկ գիրք՝ «Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի», որը պատմում է ավագ դպրոցի աշակերտուհի Լառա Ջին Սոնգ-Կովիի մասին, որի կյանքը գլխիվայր շուռ է գալիս իր նախկին սիրահարներին գրած նամակներից հետո, քանի որ դրանք, առանց իր իմացության, ուղարկվել են հասցեատերերին[8]։ Եռերգության երկրորդ գիրքը՝ «Հ. Գ. Ես դեռ սիրում եմ քեզ», լույս է տեսել հաջորդ տարի և ստացել ասիախաղաղօվկիանոսյան ամերիկյան գրական մրցանակ` որպես 2015-2016 թվականների պատանեկան վեպ[9]։ Երկու տարի անց լույս է տեսել եռերգության եզրափակիչ գիրքը՝ «Սիրով՝ Լառա Ջին»[10]։
Հանն ապրում է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի»
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014` «Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի» (անգլ.՝ To All the Boys I've Loved Before)
- 2015` «Հ.Գ. Ես դեռ սիրում եմ քեզ» (անգլ.՝ P.S. I Still Love You)
- 2017` «Սիրով` Լառա Ջին» (անգլ.՝ Always and Forever, Lara Jean)
«Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014` [[«Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ»]] (անգլ.՝ The Summer I Turned Pretty)
- 2015` «Ամառն առանց քեզ ամառ չէ» (անգլ.՝ It's Not Summer Without You)
- 2017` «Մեզ մոտ միշտ կլինի ամառ» (անգլ.՝ We'll Always Have Summer)
«Ակն ընդ ական»
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014` «Ակն ընդ ական» (անգլ.՝ Burn for Burn)
- 2015` «Կրակ կրակի պես» (անգլ.՝ Fire with Fire)
- 2017` «Մոխրից մոխիր» (անգլ.՝ Ashes to Ashes)
Մանկական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006` «Քայլ» (անգլ.՝ Shug)
- 2011` «Կլառա Լին և խնձորի կարկանդակի մասին երազանքը» (անգլ.՝ Clara Lee and the Apple Pie Dream)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014` «Դու ինձ կգտնես Բևեռային աստղում» (անգլ.՝ Polaris Is Where You'll Find Me)` «12 պատմություն իսկական սիրո մասին» ժողովածուի կազմում (անգլ.՝ My True Love Gave to Me: Twelve Holiday Stories)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի» վեպի էկրանավորման իրավունքները ձեռք են բերվել գրքի հրատարակումից մի քանի շաբաթ անց[11]։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հունիսին։ Գլխավոր դերակատարն է Լանա Կոնդորը[12]։ Ֆիլմը թողարկվել է 2018 թվականի օգոստոսին Նեթֆլիքսում և քննադատների կողմից ստացել դրական արձագանքներ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «A Great Novel by Best Selling Author Jenny Han». WTVR-TV. 15 апреля 2014.
- ↑ 3,0 3,1 «Jenny Han, writer of books for kids and teens». DearJennyHan.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Grochowski, Sara (25 апреля 2017). «Q & A with Jenny Han». Publishers Weekly. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Hong, Terry. «An Interview with Jenny Han». Bookslut. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Children's Book Review: Shug by Jenny Han». Publishers Weekly. 2006 թ․ ապրիլի 17. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Jenny Han; Official Publisher Page». Simon & Schuster. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «To All the Boys I've Loved Before; Book by Jenny Han». Simon & Schuster. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «2015-2016 AWARDS WINNERS». Asian Pacific American Literature Awards. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Always and Forever, Lara Jean; Book by Jenny Han». Simon & Schuster. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Carlson, Julie (2014 թ․ հուլիսի 1). «Jenny Han's YA books attract Hollywood's attention». The Korea Times.
- ↑ Spangler, Todd (2017 թ․ հուլիսի 21). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety.
- ↑ Spangler, Todd (2017 թ․ հուլիսի 21). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-05-21 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննի Հան» հոդվածին։ |
|