Բոլշայա Կոկշագա (արգելոց)
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և կազմակերպություն |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Մարիյ Էլ |
Հիմնվել է | մարտի 14, 1993 |
Մակերես | 21 405 հեկտար |
«Բոլշայա Կոկշագա» պետական բնական արգելոց (ռուս.՝ Госуда́рственный приро́дный запове́дник «Больша́я Кокша́га»), արգելոց (հատուկ պահպանվող բնական տարածք) Ռուսաստանի Մարի Էլ հանրապետության Կիլեմարսկի և Մեդվեդևսկի շրջանների տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1993 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության Նախարարների խորհրդի որոշմամբ՝ Բոլշայա Կոկշագա գետի ավազանի եզակի բնական համալիրները պահպանելու և ուսումնասիրելու համար[2]։ Ավելի վաղ Մարի Էլի այս բնական գոտում կար «Մարիական» արգելոց, սակայն այն 1972 թվականի շոգ չոր ամռանն ամբողջությամբ այրվել և վերացվել է[3][4][5]։
Ավելի վաղ արգելոցի տարածքով անցնում էր Նոլկա՝ Նոր Ցինգլոկ երկաթուղային գիծը, սակայն այն ապամոնտաժվել է 90-ականներին։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլշայա Կոկշագան տեղակայված է նույնանուն գետի միջին հոսքում՝ Ստարոժիլսկ գյուղից մի փոքր վերևում՝ Յոշկար Օլայից 40 կմ դեպի արևմուտք։ Արգելոցի տարածքը 21 428 հա է[2]։
Գետեր և լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելոցի տարածքով հոսում են Բոլշայա Կոկշագա, Շեժեներ, Վիտյում, Շամկա, Արիա գետերը։ Այնտեղ է գտնվում Շուշեր լիճը։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն տարածում ունեն սոճու անտառները (քարաքոսեր, մամուռ, հապալաս, սֆագն)։ Խոշոր տարածքներ են զբաղեցնում նաև կեչու անտառները։ Բոլշայա Կոկշագա գետի երկայնքով կան կաղնու և լորենու անտառներ՝ թեղիով։ Այստեղ հանդիպում են սև եղջերու պուրակներ։ Ճահիճները հիմնականում անցումային են։ Բուսական աշխարհը ներառում է ավելի քան 700 բուսական տեսակ։
Կենդանիները բնորոշ անտառային են՝ որմզդեղն, սպիտակ նապաստակներ, սկյուռ, վայրի խոզեր, գիշատիչների մեջ հանդիպում են կզաքիս, աքիս, գայլ։ Կա գորշ արջ, 186 թռչնատեսակ։ Տարածված են խլահավը և ցախաքլորը։ Կան միգրացնող (կռնչան բադ, մոխրագույն կռունկ, մոխրագույն տառեղ) և գիշատիչ (ցախաքլորաորս, լորաճուռակ) թռչուններ։ «Ռուսաստանի Կարմիր գրքում» ընդգրկված հազվագյուտ թռչուններից է ջրարծիվը։ Ջրամբարներում հանդիպում են գայլաձկներ, գետի թառ, կարմրակն, ծածան, լին և այլն[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոլշայա Կոկշագա գետ
-
Քաղցրահամ երկփեղկ կակղամորթներ
-
Սուսակ, ջրային բույս, որը բնորոշ է Բոլշայա Կոկշագայի բուսական աշխարհին
-
Սոճու անտառը բարձր ափին
-
Վայրի բադի ճտեր
-
Արջի հետքեր
-
Ապուզան՝ Բոլշայա Կոկշագայի ափին
-
Վայրի կարմիր հաղարջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2021-06-15 — 2021-06-15 — 2021. — doi:10.6084/M9.FIGSHARE.14791362
- ↑ 2,0 2,1 Постановление Совета Министров — Правительства РФ от 14 марта 1993 г. № 220 «О создании в Республике Марий Эл государственного природного заповедника „Большая Кокшага“ Министерства охраны окружающей среды и природных ресурсов Российской Федерации»
- ↑ Описание заповедника на сайте ООПТ России
- ↑ Историческая справка на сайте заповедника
- ↑ «Доклад об экологической ситуации в Республике Марий Эл в 2013 году» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Общая информация о заповеднике» (ռուսերեն). Государственный природный заповедник «Большая Кокшага». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արգելոցի մասին ԳԻՍ տարածքի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին.
- Պահպանված տարածքների դաշնային համակարգ
- «Բոլշայա Կոկշագա» պետական բնական արգելոց