Jump to content

Բոլշայա Կոկշագա (արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլշայա Կոկշագա
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և կազմակերպություն
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՄարիյ Էլ
Հիմնվել էմարտի 14, 1993
Մակերես21 405 հեկտար
Բոլշայա Կոկշագա (արգելոց) is located in Ռուսաստան
Բոլշայա Կոկշագա (արգելոց)

«Բոլշայա Կոկշագա» պետական բնական արգելոց (ռուս.՝ Госуда́рственный приро́дный запове́дник «Больша́я Кокша́га»), արգելոց (հատուկ պահպանվող բնական տարածք) Ռուսաստանի Մարի Էլ հանրապետության Կիլեմարսկի և Մեդվեդևսկի շրջանների տարածքում։

Հիմնադրվել է 1993 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության Նախարարների խորհրդի որոշմամբ՝ Բոլշայա Կոկշագա գետի ավազանի եզակի բնական համալիրները պահպանելու և ուսումնասիրելու համար[2]։ Ավելի վաղ Մարի Էլի այս բնական գոտում կար «Մարիական» արգելոց, սակայն այն 1972 թվականի շոգ չոր ամռանն ամբողջությամբ այրվել և վերացվել է[3][4][5]։

Ավելի վաղ արգելոցի տարածքով անցնում էր Նոլկա՝ Նոր Ցինգլոկ երկաթուղային գիծը, սակայն այն ապամոնտաժվել է 90-ականներին։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլշայա Կոկշագան տեղակայված է նույնանուն գետի միջին հոսքում՝ Ստարոժիլսկ գյուղից մի փոքր վերևում՝ Յոշկար Օլայից 40 կմ դեպի արևմուտք։ Արգելոցի տարածքը 21 428 հա է[2]։

Արգելոցի տարածքով հոսում են Բոլշայա Կոկշագա, Շեժեներ, Վիտյում, Շամկա, Արիա գետերը։ Այնտեղ է գտնվում Շուշեր լիճը։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տարածում ունեն սոճու անտառները (քարաքոսեր, մամուռ, հապալաս, սֆագն)։ Խոշոր տարածքներ են զբաղեցնում նաև կեչու անտառները։ Բոլշայա Կոկշագա գետի երկայնքով կան կաղնու և լորենու անտառներ՝ թեղիով։ Այստեղ հանդիպում են սև եղջերու պուրակներ։ Ճահիճները հիմնականում անցումային են։ Բուսական աշխարհը ներառում է ավելի քան 700 բուսական տեսակ։

Կենդանիները բնորոշ անտառային են՝ որմզդեղն, սպիտակ նապաստակներ, սկյուռ, վայրի խոզեր, գիշատիչների մեջ հանդիպում են կզաքիս, աքիս, գայլ։ Կա գորշ արջ, 186 թռչնատեսակ։ Տարածված են խլահավը և ցախաքլորը։ Կան միգրացնող (կռնչան բադ, մոխրագույն կռունկ, մոխրագույն տառեղ) և գիշատիչ (ցախաքլորաորս, լորաճուռակ) թռչուններ։ «Ռուսաստանի Կարմիր գրքում» ընդգրկված հազվագյուտ թռչուններից է ջրարծիվը։ Ջրամբարներում հանդիպում են գայլաձկներ, գետի թառ, կարմրակն, ծածան, լին և այլն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GRID Release 2021-06-15 — 2021-06-15 — 2021. — doi:10.6084/M9.FIGSHARE.14791362
  2. 2,0 2,1 Постановление Совета Министров — Правительства РФ от 14 марта 1993 г. № 220 «О создании в Республике Марий Эл государственного природного заповедника „Большая Кокшага“ Министерства охраны окружающей среды и природных ресурсов Российской Федерации»
  3. Описание заповедника на сайте ООПТ России
  4. Историческая справка на сайте заповедника
  5. «Доклад об экологической ситуации в Республике Марий Эл в 2013 году» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Общая информация о заповеднике» (ռուսերեն). Государственный природный заповедник «Большая Кокшага». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]