Jump to content

Ցախաքլորաորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախաքլորաորս
Ցախաքլորաորս
Ցախաքլորաորս
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Astur
Տեսակ Ցախաքլորաորս (A. gentilis)
Միջազգային անվանում
Astur gentilis
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը
Accipiter gentilis

Ցախաքլորաորս (լատիներեն՝ Accipiter gentilis), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Սիրիայում։ Գրեթե ամբողջ հանրապետությունում հանդիպում է անտառային գոտում[1]։

Այս թռչունը գերադասում է խիտ բացատներով անտառները՝ որս կատարելով առավելապես անտառներում, որտեղ և բնադրում է[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ տարածված, նստակյաց տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում է մոտ 40-60 զույգ[1]։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը, գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար։

«Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, նաև «Խոսրովի անտառ» արգելոցում բնադրվում է առնվազն 3 զույգ։ Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախաքլորաորս» հոդվածին։