Ապուզան
| Ապուզան | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
| Ընտանիք | Ապուզանազգիներ (Onagraceae) |
| Ցեղ | Ապուզան (Epilobium) L., 1753 |
Ապուզան (լատիներեն՝ Epilobium), թորթոջ, առվի շահպրակ, ապուզանազգիների (իշախոտազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 215 (այլ տվյալներով ՝ 200), ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ ապուզան սակավածաղիկ (E. parviflorum ), Ա.թավոտ (E. hirsutum ), ապուզան ջղավոր (E. nervosum ), ապուզան աղեղնատերև (E. prionophyllum ), ապուզան ճահճային (E. palustre ) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, ճահճոտ վայրերում, գետերի, լճերի ափերին և աղբյուրների մոտ։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը ճյուղավոր է, հիմքում՝ սողացող ընձյուղներով, երբեմն՝ թաղիքավոր, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները հերթադիր են, հակադիր և օղակաձև, ամբողջաեզր։ Ծաղիկները կանոնավոր են, ծիրանագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառանիստ պատիճանման տուփիկ է։ Սերմերը երկարավուն են, փուփուլավոր։
Կիրառական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C և այլն։ Մեղրատու է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզան» հոդվածին։ |
| ||||||
|