Բոգդան Ստուպկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Ստուպկա
(ուկրաիներեն՝ Богдан Сильвестрович Ступка)
Ի ծնեԲոգդան Սիլվեստրովիչ Ստուպկա
Ծնվել էօգոստոսի 27, 1941(1941-08-27)[1][2]
ԾննդավայրԺոլկվայի շրջան, Լվովի մարզ,
Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 22, 2012(2012-07-22)[3][2] (70 տարեկան)
Մահվան վայրՈւկրաինա Ուկրաինա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և մանկավարժ
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան (1965) և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Ակտիվ տարիներ1961—2012
Պարգևներ
IMDbID 0836273
 Bohdan Stupka Վիքիպահեստ

Բոգդան Սիլվեստրովիչ Ստուպկա (ուկրաիներեն՝ Богдан Сильвестрович Ступка, օգոստոսի 27, 1941(1941-08-27)[1][2], Kulykiv, Q106766303?, Lviv Raion, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2012(2012-07-22)[3][2], Կիև, Ուկրաինա),  սովետական Ուկրաինայի կինոյի ու թատրոնի դերասան։ Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Ուկրաինայի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991 թ.), Ուկրաինայի հերոս (2011)։ ԽՍՀՄ ազգային մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Ստուպկան ծնվել է 1941 թվականի օգոստոսի 27-ին Կուլիկովո գյուղում։

1948 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լվով։

Չընդունվելով պոլիտեխնիկական ինստիտուտ, որոշ ժամանակ  եղել  է փականագործի աշակերտ, ապա՝ աստղագիտական լաբորատորիայի լուսանկարիչ։ Եղել է Մեդիկուս ջազ-համույթի առաջատարներից։

1963-1965 թվականներին սովորել է Լվովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1961-1978 թվականներին եղել է Մարիա Զանկովեցկայայի անվան թատրոնի դերասան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին (1967 թվականից) - Լարիսա Սեմյոնովնա Ստուպկա (աղջիկ ժամանակներում՝ Կորնիենկո) (ծնվել է 1967 թվականին), բալետի պարուհի, Բաքվի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ։                                   
  • Որդի՝ Օստապ Բոգդանվիչ Ստուպկա (ծնվել է 1967 թվականին), Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2009)
  • Թոռ՝ Դմիտրի Ստուպկա, (ծնվել է 1985 թվականին), դերասան՝ Իվան Ֆրանկոյի անվան թատրոնում
  • Թոռնուհի- Բոգդանա Դմիտրիեվնա Ստուպկա, (անվանվել է ի պատիվ մեծ պապի)
  • Թոռնուհի- Ուստինա 
  • Թոռ՝ Բոգդան

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Ստուպկան մեծ մասամբ եղել է դրամատիկական թատրոնի դերասան և ներկայացել է տարբեր դերերում։ Խաղալով  ավելի քան 100 դեր կինոէկրաններին ու 50 դեր թատրոնի բեմում՝ դարձել է ուկրաինական ժողովրդի խորհրդանիշը։ Բոգդան Սիլվեստրիվիչը հետխորհրդային տարիների վերջին տասնամյակի գլխավոր դերասաններից մեկն է եղել[5]։

Բոգդան Ստուպկա 2008 թվականի հուլիսին

Բոգդան Ստուպկան իր կինոկարիերայի ընթացքում պարգևատրվել է շուրջ 15  մրցանակներով, այդ թվում՝  «Նիկա» և  երեք «Ոսկե արծիվ» մրցանակներով։ Խաղալով Իրենց ռազմական դրամայում՝ ծերունի Բլինովայի կերպարը,  նա մեծ հաջողությունների է հասել ամբողջ աշխարհում,  իսկ  Եվրոպական  կինոակադեմիան նույնիսկ ցանկացել է արժանացնել Բոգդանին իր նշանավոր մրցանակին, սակայն  2004 թվականին՝ մրցանակաբաշխության ժամանակ պարտվել է իսպանացի դերասան Խավյել Անխել Էնսինաս Բարդեմին։ Վերջնականապես  համաշխարհային  ճանաչման հասավ  խաղալով  լեհ  սցենարիստ Կշիշտեֆ  Զանուսսիի «Սիրտը ափի մեջ » ժապավենում ՝ Կոնստանտի կերպարը։

Ստուպկան  խաղալով «Սև նշանով սպիտակ թռչուն» ֆիլմում  մարմնավորել է ուկրաինացի ազգայնական Օրեստայի կերպարն ու զարմացրել է սովետական հանդիսատեսին[5]։ Հիացրել է ոչ միայն ֆիլմը, որը Մոսկվայի կինոփառատոնում արժանացել է Ոսկե մրցանակի,  այլև  երիտասարդ  դերասանի խաղը, որտեղ ստեղծել է մարդկային բնության բարդությունը[5]։ Հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը հիշել է. «Ես լավ եմ հիշում Ստուպկային այդ տեսարանում»[6]։ Ստեղծած իր կերպարը բացարձակապես նոր էր խորհոդային ֆիլմում։ Նա ցույց տվեց մի մարդու, ով  կապված է Ուկրաինայի ընդհատակյա ազգայնական շարժման հետ։ Ֆիլմը ցույց է տալիս Ուկրաինայի պառակտումը, որն այդ ժամանակ շատ հեղափոխական էր։

Ռուսական կինոյում հայտնվել է  շնորհիվ Միխայիլ Ալեկսանդրովիչ Ուլյանովի, տեսնելով երիտասարդ դերասանի խաղը  «Սև նշանով սպիտակ թռչուն  ֆիլմում», ավելի ուշ  նկարահանում է նրան իր «Ամենավերջին օրը»  ֆիլմում[7]։

Կիրա Գեոգրիևնա Մուրատովի «Երկուսը մեկում» ֆիլմի  նյու-յորքյան  պրեմիերայում  Ստուպկային կանգնեցրել էին Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի և Ֆիլիպ Էնտոնի Հոպկինսոմի հետ՝ ընդգծելով հմտությունն  ու բազմազանությունը նրա դերասանական խաղի[8]։ 

Կյանքի վերջին տարիներին, նրանից հետո, երբ Ստուպկան նկարահանվել է մի շարք ռուսական ֆիլմերում, նույնիսկ արտասհամանյան՝ քննադատները, ովքեր թերահավատորեն էին մոտենում Ստուպկային, ընդունեցին այն, որ Ստուպկան մեծ ներդրում ունի կինեմատոգրաֆիայի աշխարհում[5]։ Վերջին շրջանում դերասանի խաղացած դերերից ամենահիշարժանը դարձել է Վլադիմիր Վլադիմիրովիչ Բորտկոյի «Տարաս Բուլբա» ֆիլմի համանուն դերը, որի շնորհիվ նա ստացավ նախավերջին «Ոսկե արծիվ» մրցանակը։ Օլեգ Պոգոդինայի «Տուն» գեղարվեստական ֆիլմը, ցուցադրվել է Ստուպկայի մահվանից կես տարի առաջ, այդ ֆիլմում խաղալով նա ցույց է տվել, որ կարող է խաղալ բոլորից լավ։ Քննադատների մեծամասնության կարծիքով նա ցույց է տվել շատ լավ դերասանական խաղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Interview: Bohdan Stupka on Gogol's "Madman," theater and film in Ukraine // The Ukrainian Weekly — 1995. — Iss. 10. — P. 10—11. — ISSN 0273-9348
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Помер Богдан Ступка // Ukrainian Independent Information Agency — 2012.
  4. Про присвоєння Б. Ступці звання Герой України — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Тримбач: Ступка був головним актором десятиліття
  6. «Богдан Ступка похоронен на Байковом кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. Лилиана Фесенко (2010 թ․ հունվարի 19). «Богдан Ступка: Жена Лариса — мое самое большое достижение». Собеседник. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  8. Кохан: В Нью-Йорке Ступку ставили в один ряд с Де Ниро, Аль Пачино и Хопкинсом

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ստուպկա» հոդվածին։