Բոգդան Սալթանով
Բոգդան Սալթանով | |
---|---|
Ի ծնե | Աստվածատուր Սալթանյան |
Ծնվել է | մոտ 1630[1] |
Ծննդավայր | Նոր Ջուղա |
Վախճանվել է | 1703[2] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Թեմաներ | սրբապատկեր |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Bogdan Saltanov Վիքիպահեստում |
Բոգդան Սալթանով (ի ծնե՝ Աստվածատուր Սալթանյան, մոտ 1630[1], Նոր Ջուղա - 1703[2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[2]), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685 թվականին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր[3], ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։
Չհրապարակված տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարիշկինյան պալատի նկարիչ, հայազգի ռուսական իշխան Իվան (Բոգդան) Սալթանովը եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ՝ թագուհի Նատալիա Կիրիլովնայի սիրեկանը, որոնց իրական զավակն էլ հանդիսանում է՝ Ռուսիայի Մեծ ցար տիտղոսը կրող՝ Պետրոս առաջինը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի դիմանկարը» 1682
- «Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարը» 1696
- «Կենսահաստատ խաչ» 1677
- «Տիրամայրը» 1679
- «Հովհաննես Ավետարանիչը» 1679
- «Տիրամայրը երկու հրեշտակների հետ» 1679
- «Խաչից իջեցնելը» 1679
- «Հարություն» 1679
- «Համբարձում» 1679
- «Ահեղ դատաստան» 1679
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոգդան Սալթանով «Ալեքսեյ Միխայլովիչը»
-
Բոգդան Սալթանով «Սրբապատկեր»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ղազարյան, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Երևան, 1974
- Մ. Ղազարյան, Վ. Ոսկանյան, «Բոգդան Սալթանով» Երևան, 1986
- И. А. Атаджанян. Из истории армянско-русских взаимоотношений с X по XVIII века. (ռուս.)
- И. Э. Грабарь. История русского искусства. Русская живопись. (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 117)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Սալթանով» հոդվածին։ |
|