Բիրգիտ Պրինց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիրգիտ Պրինց
գերմ.՝ Birgit Prinz
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1977(1977-10-25)[1][2][3][…] (46 տարեկան)
ԾննդավայրՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6]
Քաղաքացիություն Գերմանիա[7][8]
Մասնագիտությունֆուտբոլիստուհի և հոգեբան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbirgitprinz.de
 Birgit Prinz Վիքիպահեստում

Բիրգիտ Պրինց, (գերմ.՝ Birgit Prinz, հոկտեմբերի 25, 1977(1977-10-25)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6]), գերմանացի կին ֆուտբոլիստ։ Կարիերայի մեծ մասը անց է կացրել «Ֆրանկֆուրտ» ակումբում, որտեղ խաղացել է տասներեք տարի։ Աշխարհի երկակի և Եվրոպայի հնգակի չեմպիոնը հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Եվրոպական ֆուտբոլի կանանց ազգային հավաքականների լավագույն ռմբարկուն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինցը կարիերան սկսել է «SV Dörnigheim FC» երիտասարդական ակումբում։ 1988 թվականին տեղափոխվել է «Ֆրանկֆուրտ» ակումբ, որտեղ հաղթել է յոթ առաջնություն, նվաճել` գավաթ և ստացել` անհատական բազմաթիվ մրցանակներ։ 2001-2008 թվականներին ճանաչվել է Գերմանիայի տարվա կին ֆուտբոլիստ։ 2003 թվականից մինչև 2005 թվականը երեք անգամ ընտրվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող։

2003 թվականին Պրինցը մերժել է Սերիա A խմբի «Պերուջիա» ակումբի առաջարկը` վախենալով ընկնել տղամարդկանց պահեստային թիմ[9]։ 2011 թվականի օգոստոսի 12-ին Պրինցը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին[10]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինցի առաջին խաղը Գերմանիայի հավաքականում եղել է Կանադայի դեմ 1994 թվականի հուլիսի 27-ին` տասնվեց տարեկանում։ 1995 թվականին աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում` ամենաերիտասարդ խաղացողն էր։ 2003 թվականի նոյեմբերին դարձել է ազգային հավաքականի ավագ։ 2003 և 2007 թվականներին իր թիմի հետ երկու անգամ նվաճել է աշխարհի առաջնությունը։ Հինգ անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի գավաթը։ Պրինց Բիրգիտը, տասնչորս գոլով, բոլոր ժամանակների Աշխարհի առաջնությունների լավագույն կին ռմբարկուն է։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ, տասը գոլով, եղել է լավագույն ռմբարկու (հետագայում նրանից տասնչորս գոլով առաջ է անցել Քրիստիանե Ռոզեիրան (պորտ.՝ Cristiane Rozeira de Souza Silva)):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/1375256/Birgit-Prinz
  2. 2,0 2,1 http://www.uefa.com/womenseuro/teams/player=26458/index.html
  3. 3,0 3,1 http://www.uefa.com/womensworldcup/teams/player=26458/
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2011/07/05/sports/soccer/womens-world-cup-2011-new-doubts-surround-birgit-prinz.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.speakersbulgaria.com/category/motivational-speakers/page/2/
  6. 6,0 6,1 6,2 http://www.uefa.com/women/news/newsid=1775428.html
  7. http://sports.yahoo.com/sow/news?slug=ycn-8575607
  8. http://www.nytimes.com/2002/07/02/sports/soccer-notebook-mathis-s-mohawk-to-be-main-attraction-in-dallas.html
  9. «Birgit Prinz sagt Perugia ab» (գերմաներեն). netzeitung.de. 2010 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  10. «Prinz announces end of career» (գերմաներեն). sportschau.de. 2011 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիտ Պրինց» հոդվածին։