Բիրգիտ Պրինց
Բիրգիտ Պրինց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1977[1][2][3][…] (43 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի և հոգեբան |
Պարգևներ և մրցանակներ | Female football player of the year? Արծաթե դափնետերև Hessian Order of Merit at ribbon? և FIFA World Player of the Year? |
Կայք | birgitprinz.de |
Birgit Prinz Վիքիպահեստում |
Բիրգիտ Պրինց, (գերմ.՝ Birgit Prinz, հոկտեմբերի 25, 1977[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6][…]), գերմանացի կին ֆուտբոլիստ: Կարիերայի մեծ մասը անց է կացրել «Ֆրանկֆուրտ» ակումբում, որտեղ խաղացել է տասներեք տարի: Աշխարհի երկակի և Եվրոպայի հնգակի չեմպիոնը հանդես է եկել Գերմանիայի հավաքականում: Եվրոպական ֆուտբոլի կանանց ազգային հավաքականների լավագույն ռմբարկուն է:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրինցը կարիերան սկսել է «SV Dörnigheim FC» երիտասարդական ակումբում: 1988 թվականին տեղափոխվել է «Ֆրանկֆուրտ» ակումբ, որտեղ հաղթել է յոթ առաջնություն, նվաճել` գավաթ և ստացել` անհատական բազմաթիվ մրցանակներ: 2001-2008 թվականներին ճանաչվել է Գերմանիայի տարվա կին ֆուտբոլիստ: 2003 թվականից մինչև 2005 թվականը երեք անգամ ընտրվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող:
2003 թվականին Պրինցը մերժել է Սերիա A խմբի «Պերուջիա» ակումբի առաջարկը` վախենալով ընկնել տղամարդկանց պահեստային թիմ[9]: 2011 թվականի օգոստոսի 12-ին Պրինցը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին[10]:
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրինցի առաջին խաղը Գերմանիայի հավաքականում եղել է Կանադայի դեմ 1994 թվականի հուլիսի 27-ին` տասնվեց տարեկանում: 1995 թվականին աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում` ամենաերիտասարդ խաղացողն էր: 2003 թվականի նոյեմբերին դարձել է ազգային հավաքականի ավագ: 2003 և 2007 թվականներին իր թիմի հետ երկու անգամ նվաճել է աշխարհի առաջնությունը: Հինգ անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի գավաթը: Պրինց Բիրգիտը, տասնչորս գոլով, բոլոր ժամանակների Աշխարհի առաջնությունների լավագույն կին ռմբարկուն է: Օլիմպիական խաղերի պատմության մեջ, տասը գոլով, եղել է լավագույն ռմբարկու (հետագայում նրանից տասնչորս գոլով առաջ է անցել Քրիստիանե Ռոզեիրան (պորտ.՝ Cristiane Rozeira de Souza Silva)):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/1375256/Birgit-Prinz
- ↑ 2,0 2,1 http://www.uefa.com/womenseuro/teams/player=26458/index.html
- ↑ 3,0 3,1 http://www.uefa.com/womensworldcup/teams/player=26458/
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141854154 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2011/07/05/sports/soccer/womens-world-cup-2011-new-doubts-surround-birgit-prinz.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.speakersbulgaria.com/category/motivational-speakers/page/2/
- ↑ http://sports.yahoo.com/sow/news?slug=ycn-8575607
- ↑ http://www.nytimes.com/2002/07/02/sports/soccer-notebook-mathis-s-mohawk-to-be-main-attraction-in-dallas.html
- ↑ «Birgit Prinz sagt Perugia ab» (գերմաներեն)։ netzeitung.de։ 2010-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2011-02-05
- ↑ «Prinz announces end of career» (գերմաներեն)։ sportschau.de։ 2011-08-12։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2011-08-12
|