Բիլեջիք (թուրքերեն՝ Bilecik), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում, Բիլեջիքի մարզում։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 62 230 մարդ։ Քաղաքապետը Սելիմ Յաղջըն է, ով ԱԶԿ-ի անդամ է։ Քաղաքը հատկապես հայտնի է թուրքական ոճի տներով։ Մասնագետների կարծիքով Բիլեջիքը ունի տուրիստական կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ։ Բիլեջիքը Պատմական քաղաքների և շրջանների եվրոպական ասոցիացիայի անդամ է[1]։ Բիլեջիքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սողութ բնակավայրը, որտեղ 1299 թվականին հիմնադրվել է Օսմանյան կայսրությունը։ Քաղաքին մոտ ամենախոշոր քաղաքը Բուրսան է։ Բիլեջիքը գտնվում է Սակարիա գետի ափին։