Jump to content

Բերնարդո Պարենտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարդո Պարենտինո
Ծնվել էմոտ 1437[1]
ԾննդավայրՊորեչ, Իստրիա, Խորվաթիա
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1531[1]
Մահվան վայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՎենետիկի գեղարվեստի դպրոց
Ուշագրավ աշխատանքներThe Adoration of the Magi?
Ներշնչվել էԱնդրեա Մանտենյա
 Bernardo Parentino Վիքիպահեստում

Բերնարդո Պարենտինո (մոտ 1437[1], Պորեչ, Իստրիա, Խորվաթիա - հոկտեմբերի 28, 1531[1], Վինչենցա, Վենետո, Իտալիա), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Նա հիմնականում աշխատում էր Պադովայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վենետիկյան հանրապետությանը պատկանող Պորեչ քաղաքում, որը գտնվում է Իստրիայի թերակղզու ափին։ Ամենայն հավանականությամբ, այնտեղ է ստացել իր նախնական կրթությունը[2]։ Մահացել է Վիչենցա քաղաքում։ Մեծապես կրել է Անդրեա Մանտենյայի ազդեցությունը, հավանաբար եղել է նաև նրա աշակերտը։

Նկարիչը հայտնի է նաև Բերնարդո Պարենցանո, Բերնարդո դա Պարենցո, Բերնարդինո Պարենտինո անուններով։ Նա սխալմամբ նույնացվել է վանական Լորենցոյի հետ[2]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդո Պարենտինոյի վրձնին են պատկանում Պադովայի սուրբ Ջուստինա վանքի համար ստեղծված «Սուրբ Բենեդիկտի կյանքը» աշխատանքը և «Սուրբ Ծնունդ» ստեղծագործությունը, որը գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։ Նա նաև ստեղծել է «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» ընդհանուր թեմային վերաբերող նկարների շարքը, որոնք գտնվում են Դորիա Պամֆիլի պատկերասրահում։ Նրան է պատկանում նաև «Մոգերի երկրպագությունը» ստեղծագործությունը։

Նկարչի աշխատանքներում տեսանելի է մանրուքների նկատմամբ խիստ ուշադրությունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Туинова, Екатерина Сокровища европейских музеев. — РООССА, 2006. — С. 29. — ISBN 978-5-91926-060-8

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդո Պարենտինո» հոդվածին։