Բերնարդո Պարենտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերնարդո Պարենտինո
Ծնվել էմոտ 1437[1]
ԾննդավայրՊորեչ, Իստրիա, Խորվաթիա
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1531[2]
Մահվան վայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՎենետիկի գեղարվեստի դպրոց
Ուշագրավ աշխատանքներThe Adoration of the Magi?
Ներշնչվել էԱնդրեա Մանտենյա
Commons-logo.svg Bernardo Parentino Վիքիպահեստում

Բերնարդո Պարենտինո (մոտ 1437[1], Պորեչ, Իստրիա, Խորվաթիա - հոկտեմբերի 28, 1531[2], Վինչենցա, Վենետո, Իտալիա), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Նա հիմնականում աշխատում էր Պադովայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վենետիկյան հանրապետությանը պատկանող Պորեչ քաղաքում, որը գտնվում է Իստրիայի թերակղզու ափին։ Ամենայն հավանականությամբ, այնտեղ է ստացել իր նախնական կրթությունը[3]։ Մահացել է Վիչենցա քաղաքում։ Մեծապես կրել է Անդրեա Մանտենյայի ազդեցությունը, հավանաբար եղել է նաև նրա աշակերտը։

Նկարիչը հայտնի է նաև Բերնարդո Պարենցանո, Բերնարդո դա Պարենցո, Բերնարդինո Պարենտինո անուններով։ Նա սխալմամբ նույնացվել է վանական Լորենցոյի հետ[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդո Պարենտինոյի վրձնին են պատկանում Պադովայի սուրբ Ջուստինա վանքի համար ստեղծված «Սուրբ Բենեդիկտի կյանքը» աշխատանքը և «Սուրբ Ծնունդ» ստեղծագործությունը, որը գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։ Նա նաև ստեղծել է «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» ընդհանուր թեմային վերաբերող նկարների շարքը, որոնք գտնվում են Դորիա Պամֆիլի պատկերասրահում։ Նրան է պատկանում նաև «Մոգերի երկրպագությունը» ստեղծագործությունը։

Նկարչի աշխատանքներում տեսանելի է մանրուքների նկատմամբ խիստ ուշադրությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/61802
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Туинова, Екатерина Сокровища европейских музеев. — РООССА, 2006. — С. 29. — ISBN 978-5-91926-060-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]