Բեսլանը Հյուսիսային Օսիայի մեծությամբ երրորդ քաղաքն է՝ Վլադիկավկազից և Մոզդոկից հետո։ Քաղաքը գտնվում է Թերեկ գետի աջ ափին՝ Վլադիկավկազից դեպի հյուսիս 15 կմ հեռավորության վրա։
Համաձայն 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 37 037 մարդ։ Ազգային կազմը՝ օսեր - 81,77 %, ռուսներ - 13,51 %[1]։