Բեպպե Գրիլլո
Բեպպե Գրիլլո իտալ.՝ Giuseppe Piero "Beppe" Grillo | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | San Fruttuoso, Ջենովա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, քաղաքական գործիչ, գրող և ակտիվիստ |
Ամուսին(ներ) | Parvin Tadjik? |
Ջուզեպպե Պիերո «Բեպպե» Գրիլլո (իտալ.՝ Giuseppe Piero "Beppe" Grillo, հուլիսի 21, 1948[1][2][3][…], San Fruttuoso, Ջենովա, Իտալիա), իտալացի կատակերգու, դերասան, բլոգեր և քաղաքագետ։ 2009 թվականին հիմնադրել է «Հինգ աստղ» բողոքական-քաղաքական շարժումը։ Կուսակցությունը արագ հանրաճանաչություն է ձեռք բերել և լուրջ հաջողությունների է հասել քաղաքական պայքարում։ 2013 թվականի պառլամենտական ընտրություններում նրա հավաքած 25% ձայները և կուսակցությունների շրջանում զբաղեցրած երրորդ տեղը դարձել են այդ ընտրությունների գլխավոր սենսացիան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեպպե Գրիլլոն ծնվել է 1948 թվականի հուլիսի 21-ին Ջենովայում (ըստ այլ տեղեկությունների՝ Ջենովայի Սավինյոն գավառում)։ Նա Էնրիկո Գրիլլոյի՝ Cannelli Grillo (գազային եռակցման սարքավորումների արտադրություն) ընկերության ղեկավարի որդին է։ Ըստ նրա եղբայր Անդրեայի հիշողությունների՝ Բեպպեն մանկությունից ընտանիքում եղել է «ծաղրածու», օրինակ՝ ընթրիքին ներկայացել է Ռեյ Չարլզի կերպարով։ Ունի միջին մասնագիտական կրթություն. հաշվապահություն է ուսումնասիրել Ջենովայի Ուգոլինո Վիվալդիի անվան մասնավոր ինստիտուտում։ 1968 թվականից աշխատել է ընտանեկան ընկերությունում, 1971 թվականին հեռացել է այնտեղից։ Սկսել է իրեն փորձել ջենովական կաբարեներում, գումար վաստակել ջինսերի վաճառքով, սակայն 1975 թվականին ընկերության ղեկավարը նրան հեռացրել է աշխատանքից այն բանից հետո, երբ Բեպպեն նրան պատմել է իր իսկական կոչման մասին[4][5]։
Կատակերգու
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ անց նրան Միլանի Բուլոն թատրոնում «բացահայտել է» Պիպո Բաուդոն։ 1977 թվականին կայացել է Գրիլլոյի նորամուտը հեռուստատեսությունում՝ Videobox ծրագրում (Rete 1 հեռուստաալիք)։ Նույն թվականին մասնակցություն է ունեցել կիրակնօրյա Secondo voi ծրագրում, որն ուղեկցվել է Lotteria Italia վիճակախաղով։ 1979 թվականին Լորետա Գոջիի հետ վարել է Fantastico հաղորդումը, 1981 թվականին մտահղացել և վարել է Te la do io l’America հաղորդումը, իսկ 1984 թվականին՝ Te lo do io il Brasile հաղորդումը։ 1986 թվականի նոյեմբերի 15-ին դարձել է մենախոսության հեղինակ Fantastico 7 հաղորդման թողարկումներից մեկում։ Սոցիալիստական կուսակցության հետ վիճաբանությունը Գրիլլոյի համար դարձել է RAI հեռուստաընկերությունից հեռանալու պատճառ, նրան նաև հեռացրել են 1988 և 1989 թվականների Սան Ռեմո փառատոնի հյուրերի ցանկից։ 1993 թվականի վերջին վերադարձել է RAI երկու մենախոսություններով և մեծ հաջողությունների է հասել դրամատների, քաղաքական գործիչներ, իտալական ապրելակերպի վերաբերյալ իր ելույթներով։ Մի անգամ Գրիլլոն կատակել է, որ չի մասնակցի ընտրությունների, քանի որ մարդիկ կքվեարկեն իր օգտին, իսկ ինքը բռնապետության կողմնակից է[4]։
Քաղաքագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Գրիլլոն ելույթ էր ունեցել մասնավոր հեռուստաալիքով՝ «ժողովուրդին ամանորյա ուղերձով», որոնք հեռարձակվում էին Հանրապետության նախագահների (Սկալֆարո և այնուհետև Չամպի) համապատասխան ուղերձներից անմիջապես հետո։ 2007 թվականին նա Բոլոնիայի գլխավոր հրապարակում (piazza Maggiore) կազմակերպել է, այսպես կոչված, V-Day (նշանակում է «Vaffa-Day»)[6], որին, ըստ որոշ գնահատականների, մասնակցում էին տաս կամ հարյուր հազարավոր մարդիկ, իսկ 2009 թվականին Միլանի Սմերալդո (Teatro Smeraldo) թատրոնի շենքում կայացած համագումարում ստեղծել է «Հինգ աստղի» շարժումը[4], որի հետ սեղմ կապված է նրա հետագա քաղաքական գործունեությունը։ Այդ կազմակերպության ծրագիրը տեղադրված է Բեպպե Գրիլլոյի անձնական բլոգում[7]։ Շարժման գոյության ամենասկզբից հայտարարություններ էին արվում ավանդական կուսակցություններից նրա արմատական տարբերակման մասին, Գրիիոյի կայքում այն որակվել է որպես «քաղաքացիների ազատ միավորում»[8]։
2014 թվականի սեպտեմբերի 6-ին, պաշտպանելով Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, Գրիլլոն միաժամանակ իր կարծիքն է հայտնել կոֆլիկտի արմատական պատճառների մասին։ Նա այն տեսել է ԱՄՆ-ի ձգտման մեջ, որը զրկվել էր «իր կայսրությունը» ֆինանսավորելու անսահման հնարավորությունից, սակայն շարունակել է գործել «միաբևեռ աշխարհի» տրամաբանության շրջանակներում, ամբողջովին խաթարել Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապը, հատկապես՝ Ռուսաստանի և Գերմանիայի[9]։
2015 թվականի փետրվարի 3-ին՝ Իտալիայի նոր նախագահ Սերջո Մատարելայի պաշտոնին անցնելու օրը, Գրիլլոն անտեսել է պաշտոնական արարողության հրավերը, սակայն իր բլոգում հրապարակել է շնորհավորանքներ և երկրի ղեկավարին հետևյալ բարեմաղթանքները.
- պաշտպանել Սահմանադրությունը,
- չստորագրել ակնհայտ ոչսահմանադրական փաստաթղթեր, որոնք առաջարկվում են կառավարության կողմից,
- իր իրավունքները օգտագործել օրենսդրության ընդունման համար, որն ուղղված է բնակչության առավել խոցելի խավերին աջակցման համար,
- հաստատել Սահմանադրական դատարանի կողմնորոշումը գործող ընտրական օրենքի անօրինականության մասին,
- հակազդել քաղաքական կուսակցությունների և կազմակերպհված հանցագործությունների «արյունակցական» կապերին,
- վերականգնել պառլամենտի առաջատար դիրքերը,
- որպես երկրի ղեկավար աջակցություն հայտնել Պալերմոյի դատախազ Նինո դի Մատեոին,
- հասարակությունը տեղեկացնելու համակարգի վերակազմավորման գործունեություն,
- նախագահական լիազորությունների յոթամյա ժամեկտի վերջում հանդիպել նույն հարգանքը և խանդավառությունը, որոնք ուղեկցում էին նրա ընտրությանը[10]։
Անձնական բլոգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիլլոն վարում է անձնական բլոգ (beppegrillo.it), որտեղ հրապարակում է նյութեր ալտերնատիվ էներգիայի, գլոբալիզացիայի և նոր տեխնոլոգիաների մասին։ Բլոգը հասանելի է երեք լեզուներով՝ իտալերեն, անգլերեն և ճապոներեն։ Իտալական տարբերակը ամենահանրաճանաչն է և յուրաքանչյուր գրություն ստանում է մի քանի հազար մեկնաբանություններ և արձագանքներ ընթերցողներից։ Գրիլլոյի բլոգը մտնում է համաշխարհային սարդոստայնի 10 ամենաազդեցիկ բլոգների մեջ[11]։ Հեղինակը հաճախ աջակցման նամակներ է ստանում հայտնի քաղաքական և արվեստի գործիչներից, ինչպիսին են Անտոնիո դի Պիետրոն (Ռոմանո Պրոդիի ըառավարության նախկին նախարար), Ֆաուստո Բերտինոտին, Ռենցո Պիանոն, և, նույնիսկ, Նոբելյան մրցանակակիրներից՝ Դարիո Ֆո, Ջոզեֆ Ստիգլից, Դալայ-լամա, Մուհամադ Յունիս[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կին Սոնյա Տոնիից Գրիլլոն ունի երկու երեխա՝ դուստր Լունա և որդի Դավիդե, երկրորդ կնոջից՝ Պարվին Տաջիկ, Ռոկկո և Չիրո (Պարվին Տաջիկը ևս երկու երեխա ունի նախորդ ամուսնությունից)։ Ֆուտբոլում Գրիլլոն երկրպագում է «Սամպդորիա»-ին։ Երբ նա սկսում է օգտագործել «Պառլամենտից դուրս դատվածներին» կարգախոսը, այն անդրադարձել է իր դեմ, քանի որ 1981 թվականի դեկտեմբերի 7-ին Կոլե դի Տենդի հովտում, լինելով ղեկին, նա ավտովաթարի է ենթարկվել, որը հանգեցրել է ընկերների ընտանիքի զոհվելում՝ կին և ամուսին և իննամյա երեխա։ 1988 թվականին նա վերջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանության համար[4]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beppe Grillo. Tutto il Grillo che conta: dodici anni di monologhi, polemiche, censure. — Feltrinelli Editore, 2006. — 280 p. — ISBN 9788807490439։
- Beppe Grillo. Schiavi moderni. Il precario nell'Italia delle meraviglie. — BeppeGrillo.it, 2007. — 309 p. — ISBN 9788890182693։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Federica De Maria, Edoardo Fleischner, Emilio Targia. Chi ha paura di Beppe Grillo?. — Selene, 2008. — 223 p. — ISBN 9788878940864։
- Andrea Scanzi. Ve lo do io Beppe Grillo. — Edizioni Mondadori, 2012. — 400 p. — ISBN 9788852027604։
- Paolo Crecchi, Giorgio Rinaldi. Beppe Grillo: la biografia non autorizzata del comico che ha fatto tremare la casta. — Aliberti, 2007. — 139 p։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Biografia di Beppe Grillo» (իտալերեն). Corriere della Sera: Cinquantamila Giorni. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Filippo Facci-Gio (2008 թ․ ապրիլի 24). «Vi raccontiamo la vera storia di Beppe Grillo» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Vaffa! — грубое итальянское выражение, которое в смягчённой форме можно передать как «Иди ты в задницу!»
- ↑ «Programma» (PDF) (իտալերեն). Il blog di Beppe Grillo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Daniele Errera (2014 թ․ սեպտեմբերի 11). «M5S, Beppe Grillo: "Al Circo Massimo ci sarà tutto il partito"» (իտալերեն). Termometro Politico. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Beppe Grillo (2014 թ․ սեպտեմբերի 6). «No alla guerra in Ucraina!» (իտալերեն). Il blog di Beppe Grillo. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Monica Rubino (2015 թ․ փետրվարի 3). «Quirinale, il giuramento di Mattarella. Si apre ufficialmente il settennato: "Sarò arbitro imparziale"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «The World's 50 Most Powerful Blogs». The Guardian. 2008 թ․ մարտի 16.
- ↑ Dario Fo Արխիվացված 2013-02-26 Wayback Machine Joseph E. Stiglitz Արխիվացված 2013-02-26 Wayback MachineMuhammad Yunus Արխիվացված 2007-10-11 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Il blog di Beppe Grillo» (իտալերեն). Անձնական բլոգ. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- «Grillo, Bèppe». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- Giorgio Dell’Arti, Massimo Parrini (2008 թ․ հոկտեմբերի 5). «Beppe Grillo» (իտալերեն). Corriere della Sera: Cinquantamila Giorni. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեպպե Գրիլլո» հոդվածին։ |
|