Բենեդիկտ Վոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտ Վոնգ
Վոնգը San Diego Comic-Con International-ում,
2016 թվականի հուլիս
Ի ծնե անուն՝Benedict Wong
Ծննդյան թիվ՝հուլիսի 3, 1971(1971-07-03) (52 տարեկան)
Ծննդավայր՝Eccles, Salford, Միացյալ Թագավորություն և Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Կարիերա՝1992-ից
IMDb։ID 0938950

Բեմեդիկտ Վոնգ (անգլ.՝ Benedict Wong, հուլիսի 3, 1971(1971-07-03)[2], Eccles, Salford, Միացյալ Թագավորություն և Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։ Ավելի հայտնի է «Netflix»«Մարկո Պոլո» հեռուստասերիալի Խուբիլայ խանի, «Մարսեցին» ֆիլմի Բրյուս Ինի, «BBC One»-ի «Մեծ խաղ» հաղորդման Փիթ Չենի և «Marvel»Դոկտոր Սթրենջ ֆիլմի Վոնգի դերերով։ Վոնգը ոչ միայն հեռուստասերիալային և կինոդերասան է, այլ նաև թատրոնի դերասան։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնգը ծնվել է Մեծ Մանչեսթերի Էկլեսե քաղաքում՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում։ Ծնողները Հոնկոնգից Իռլանդիայի տարածքով որպես փախստական եկել էին Անգլիա։ Վոնգը մանկությունը անցկացրել է Սիթի օֆ Սալֆորդում։

Նա երկու տարի դերասանական դասընթացների է հաճախել Սալֆադորի քոլեջում։ Սովորելու հետ համատեղել է տոմսավաճառի աշխատանքը՝ «Գրին Ռում» թատրոնում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնգի առաջին դերը եղել է 1993 թվականին՝ «Կայ Մեյ համեմունք» ներկայացման ժամանակ, որը հեռարձակվել է «BBC Radio»-ում։ Վերջինիս հեղինակն էր Քևին Վոնգը։ Նա նկարահանվել է Շոն Լոքի հետ «Տասնհինգհարկանի» սիթքոմում և խաղացել բժիշկ Ֆրանկլին Ֆուի դերը՝ «Անհեթեթ բնագիտություն» սերիալի երկրորդ եթերաշրջանում[4]։

2007 թվականին Վոնգը մարմնավորել է «Արա ինքդ քեզ» ֆիլմի գլխավոր դերը[5]։

Վոնգը հայտնվել է նաև «Շանհայ» ֆիլմում՝ մարմնավորելով Յուսո Կիտայի դերը և BBC-ի «Ոգու մարտիկներ» հեռուստասերիալում՝ Լիի դերում[6]։

2012 թվականին Վոնգը հայտնվել է երկար սպասված «Պրոմեթևս» ֆիլմում[7]։

2013 թվականին հայտարարվել է, որ Վոնգը Համպստեդի թատրոնում ստացել է «Այ Վեյվեյի կալանավորումը» բեմականացման գլխավոր դերը[8]։ Որոշ ժամանակ անց, Ալմեիդա թատրոնը հայտարարել է, որ Վոնգը միացել է «Կիմերիկա» ներկայացման դերասանական կազմին[9]։

2014 թվականի դեկտեմբերին «Netflix»-ը ներկայացրել է «Մարկո Պոլո» սերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ Վոնգը խաղացել է Հանիբալ խանի դերը[10][11]։ 2016 թվականի հուլիսին դուրս է եկել սերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ Վոնգը մարմնավորել է միևնույն կերպարը։

2015 թվականին Վոնգը կատարել է Բրյուս Ինի դերը՝ Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմում[12]։

2016 թվականին միացել է սուպերհերոսների մասին պատմող «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի դերասանական կազմին՝ Վոնգի դերում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  3. Midlane, Tom (2011 թ․ հունիսի 17). «Manchester's Greenroom closes its doors for good». Mancunian Matters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. O'Neill, Phelim (2007 թ․ մարտի 9). «First sight: Benedict Wong». The Guardian. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  5. Kelly, Ann (2007 թ․ հունիսի 11). «Benedict Wong - Grow Your Own interview». BBC Films. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Press Office - Spirit Warriors press pack: introduction». BBC. 2009 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  7. K., Cameron (2012 թ․ փետրվարի 20). «Actor Benedict Wong talks about Prometheus». Den of Geek. Dennis Publishing. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Casting announced for #aiww: The Arrest of Ai Weiwei». Hampstead Theatre. 2013 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Benedict Wong People». Headlong. 2013 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  10. Aroesti, Rachel (2014 թ․ դեկտեմբերի 13). «Benedict Wong: 'Television is reflecting an era that has passed, it's wrong'». The Guardian. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Hughes, Sarah (2014 թ․ նոյեմբերի 29). «The 'Chinese Game of Thrones': Marco Polo sets sail for Netflix». The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «The Martian full cast and crew». IMDb. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. Kit, Borys (2016 թ․ հունվարի 21). «'The Martian' Actor Nabs Key 'Doctor Strange' Role». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Վոնգ» հոդվածին։