Բեն Գիբարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Գիբարդ
Ի ծնե անունանգլ.՝ Benjamin Gibbard
Ծնվել էօգոստոսի 11, 1976(1976-08-11)[1] (47 տարեկան)
Բրեմերթոն, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի ռոք և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կիթառահար և կինոդերասան
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլBarsuk Records?
ԿրթությունՕլիմպիական ավագ դպրոց (1994) և Արևմտյան Վաշինգտոնի համալսարան
ԱնդամակցությունDeath Cab for Cutie?, The Postal Service?, ¡All-Time Quarterback!?, Pedro the Lion? և Kind of Like Spitting?
ԱմուսինԶոուի Դեշանել[2]
Կայքbenjamingibbard.net
 Ben Gibbard Վիքիպահեստում

Բեն Գիբարդ (անգլ.՝ Ben Gibbard, ամբողջական անունը՝ Բենջամին Գիբարդ, անգլ.՝ Benjamin Gibbard, օգոստոսի 11, 1976(1976-08-11)[1], Բրեմերթոն, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար։ Ավելի հայտնի է որպես Death Cab for Cutie ինդի ռոք խմբի վոկալիստ և էլեկտրոնային The Postal Service դուետի անդամ։

Այն բանից հետո, երբ 1997 թվականին նրա առաջին խումբը՝ Pinwheel-ը, դադարեցնում է իր գործունեությունը, Բենը սկսում է You Can Play These Songs with Chords դեմո-ալբոմի ձայնագրությունն իր Death Cab for Cutie սոլո նախագծի համար։ Ստանալով դրական արձագանք՝ Գիբարդը որոշում է իր սոլո նախագիծը վերածել լիարժեք խմբի։ Նա հրավիրում է կիթառահար Քրիստոֆեր Ուոլին, բաս կիթառահար Նիք Հարմերին և թմբկահար Նեյթան Գուդին։ 1 տարի անց խումբը թողարկում է իր դեբյուտային ալբոմը՝ Something About Airplanes-ը՝ Barsuk Records լեյբլի ներքո։

2000-ականների սկզբին շարունակելով մեներգչի կարիերան և այն համատեղելով խմբի աշխատանքների հետ՝ All-Time Quarterback նախագծի շրջանակներում թողարկում է 2 ստուդիական և մեկ EP ալբոմ։ 2009 թվականին Ջեյ Ֆարրարի հետ ձայնագրում է One Fast Move or I’m Gone ալբոմը։ 2012 թվականին թողարկում է Former Lives սոլո ալբոմը, որը 2012 թվականին Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը և հաջորդ 2 տարիներին պահում այդ դիրքը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Գիբարդը ծնվել է Վաշինգտոն նահանգի Բրեմերթոն քաղաքում, որտեղ անցկացրել է իր երիտասարդությունը։ 1990-ականներին, երբ նա սովորում էր ավագ դասարանում, գրանջ երաժշտական ոճը գնալով հայտնի էր դառնում[4]։ Նրա ստեղծագործական հետագա կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ամերիկացի գրող և պոետ Ջեք Քերուակը[5]։ 1994 թվականին Բենն ավարտում է Օլիմպիական միջնակարգ դպրոցը, հետագայում սովորում է Արևմտյան Վաշինգտոնի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետում [6] [7]։ Երիտասարդ Բենի առաջին երաժշտական խումբը «Pinwheel»-ն էր, որտեղ նա հանդես էր գալիս որպես կիթառահար և որի կազմում թողարկվում է մեկ համանուն ալբոմ։ Բայց շուտով խմբից հեռանում է Ջասթին Քենեդին, իսկ Գիբարդը 1997 թվականին սկսում է իր Death Cab for Cutie անունով սոլո նախագիծը։ Նույն թվականին նա գրում է գալիք You Can Play These Songs with Chords դեմո ալբոմի երգերի երաժշտությունը և տեքստը, սակայն կենդանի ելույթի համար անհրաժեշտ էր լիարժեք խումբ։ Այդ պատճառով նա հրավիրում է կիթառահար Քրիստոֆեր Ուոլին, բաս կիթառահար Նիք Հարմերին և թմբկահար Նեյթան Գուդին։ Ալբոմը ստանում է դրական արձագանք, իսկ խումբը ձևավորում է իր առաջին կազմը[4][6]։ 1999 թվականի մարտին թողարկվում է Something About Airplanes-ը՝ խմբի առաջին ստուդիական ալբոմը՝ ձայնագրված լիարժեք թիմով՝ Barsuk Records լեյբլի ներքո[8]։

Death Cab for Cutie և մեներգչի կարիերայի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հաջողությանը և Death Cab for Cutie-ի հետագա թողարկումներին՝ Բենը համատեղությամբ շարունակում է իր մեներգչի գործունեությունը։ 1999-2002 թվականներին All-Time Quarterback սոլո նախագծի շրջանակներում թողարկում է սեփական ալբոմները։ Սկսում է նաև համագործակցություններ հետևյա երաժիշտների և խմբերի հետ՝ The Long Winters, The American Analog Set, Ջեննի Լյուիս, Ջեյ Ֆարրար, Առնե վան Փեթեգեմ (Styrofoam), Էնդրյու Քեննի և այլն։ Բայց ամենաարդյունավետը Ջիմմի Թամբորելլոյի (Dntel) հետ համագործակցությունն էր՝ սկզբից Ջիմմիի Life Is Full of Possibilities (2001) ալբոմում որպես հրավիրված վոկալիստ, իսկ հետո The Postal Service դուետում։ Դուետի դեբյուտային ալբոմը Give Up-ը (2003) ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից, ունեցավ բարձր վաճառք և ստացավ ոսկե վկայական 2 երկրում։ 2004 թվականի մարտին Բենը թողարկում է ևս մեկ ռելիզ՝ 2002 թվականին Էնդրյու Քեննիի հետ ձայնագված Home Volume V ալբոմը[9]։

2007 թվականի գարնանը Գիբարդը Pedro the Lion խմբի անդամ Դևիդ Բազանի և Ջոնաթան Ռայսի հետ համատեղ սոլո շրջագայություն է կատարում ԱՄՆ-ում[10]։ 2009 թվականին Բենը էպիզոդիկ դերով նկարահանվում է «Brief Interviews with Hideous Men» ֆիլմում, որը հիմնված է Դեյվիդ Ֆոսթերի համանուն պատմվածքների ժողովածուի վրա[11]։

2008 թվականին Բենը նշանվում է երգչուհի և դերասանուհի Զոուի Դեշանելի հետ։ 2009 թվականին զույգն ամուսնանում է[12]։ Սակայն 2011 թվականի նոյեմբերի 1-ին նրանք հայտարարում են ամուսնալուծության մասին[13]։ Ըստ Զոուիի՝ պատճառը «անհամատեղելի տարբերություններն» էին[14]։ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին նրանք վերջնականապես ամուսնալուծվեցին[15]։

2012 թվականին Գիբարդը թողարկում է Former Lives ալբոմը՝ նրա անվան տակ թողարկված առաջին ամբողջապես ինքնուրույն ալբոմը[4]։ 2014 թվականին մասնակցում է Foo Fighters խմբի 8-րդ ալբոմի՝ «Sonic Highways»-ի «Subterranean» երգի ձայնագրությանը[16]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Death Cab for Cutie
  • You Can Play These Songs with Chords (1997)
  • Something About Airplanes (1999 )
  • We Have the Facts and We’re Voting Yes (2000)
  • The Photo Album (2001)
  • Transatlanticism (2003)
  • Plans (2005)
  • Narrow Stairs (2008)
  • Codes and Keys (2011)
  • Kintsugi (2015)
Բեն Գիբարդ
  • Home Volume V (2004)
  • Former Lives (2012)
The Postal Service
  • Give Up (2003)
  • Give Up 10th Anniversary Edition (2013)
All-Time Quarterback
  • ¡All-Time Quarterback! (EP) (1999)
  • The Envelope Sessions (1999)
  • ¡All-Time Quarterback! (2002)
Ջեյ Ֆարրոմի հետ
  • One Fast Move or I’m Gone (2009)
Pinwheel
  • Pinwheel (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://www.instyle.com/celebrity/zooey-deschanel-ben-gibbard-breakup-timeline
  3. «Ben Gibbard, Awards». Allmusic (անգլերեն). Վերցված է 27 января 2015-ին.
  4. 4,0 4,1 4,2 Fred Thomas. «Ben Gibbard, Bio». Allmusic (անգլերեն). Վերցված է 27 января 2015-ին.
  5. Ben Gibbard (10 апреля 2008). «The Meaning of Life» (անգլերեն). Paste (журнал). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 28 января 2015-ին.
  6. 6,0 6,1 Angela Dice (17 апреля 2008). «Where Soul Meets Oly, You'll Find Ben Gibbard» (անգլերեն). Kitsup Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 28 января 2015-ին.
  7. Richard Harrington (21 октября 2005). «Death Cab, Full Speed Ahead» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 28 января 2015-ին.
  8. Nitsuh Abebe. «Something About Airplanes, Death Cab for Cutie» (անգլերեն). Allmusic. Վերցված է 29 января 2015-ին.
  9. Jack Rabid. «Home Vol. 5, Ben Gibbard & Andrew Kenny» (անգլերեն). Allmusic. Վերցված է 31 января 2015-ին.
  10. «Ben Gibbard Gives Solo Concert». nprMusic (անգլերեն). Վերցված է 28 января 2015-ին.
  11. «Benjamin Gibbard». IMDb (անգլերեն). Վերցված է 28 января 2015-ին.
  12. «Zooey Deschanel Gets Married» (անգլերեն). 20 сентября 2009. Վերցված է 28 января 2015-ին.
  13. «Zooey Deschanel, Husband Ben Gibbard Separate» (անգլերեն). 1 ноября 2011. Վերցված է 28 ноября 2015-ին.
  14. «Zooey Deschanel Files for Divorce from Ben Gibbard» (անգլերեն). 4 января 2012. Վերցված է 28 января 2015-ին.
  15. «ZOOEY DESCHANEL Officially Divorced» (անգլերեն). 17 декабря 2012. Վերցված է 28 января 2015-ին.
  16. Alex Young (11 сентября 2014). «Foo Fighters recruit Death Cab For Cutie's Ben Gibbard for new album» (անգլերեն). Consequence of Sound. Վերցված է 31 января 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Գիբարդ» հոդվածին։