Բեթ Բերս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Թամալփաիսի ավագ դպրոց և E. C. Glass High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Մայքլ Գլադիս |
Բեթ Բերս (անգլ.՝ Beth Behrs, դեկտեմբերի 26, 1985[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Երկու սնանկ աղջիկներ» սիթքոմում խաղացած Քերոլայն Չենինգի դերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Էն Բերսը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում և հանդիսանում է դպրոցի ադմինիստրատոր Դևիդ Բերսի և ուսուցչուհի Մաուրեն Բերսի ավագ դուստրը։ Ունի կրտսեր քույր՝ Էմիլի Ջիանեթ Բերսը, որը իրենից փոքր է վեց տարով։ 1989 թվականին Բերսի ընտանիքը տեղափոխվել է Վիրջինիա նահանգի Լինչբուրգ քաղաք, որտեղ Բեթն անցկացրել է իր մանկությունը։ Այնտեղ չորս տարեկան հասակում սկսել է ելույթ ունենալ տեղի թատրոնում[2][3][4] և զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։
Երբ 15 տարեկան էր, Բերսը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Մարին Քաունթի քաղաք[5]։ 2001 թվականին սկսել է հաճախել Թամալպաիսի միջնակարգ դպրոց, որտեղ ընդգրկվել դպրոցի դրամատիկական ծրագրում։ Միաժամանակ սովորել է Սան Ֆրանցիսկոյի միջնակարգ դպրոցում և թատերական կոնսերվատորիայում, որտեղ Էլիզաբեթը երաժշտական կրթություն է ստացել և սկսել ելույթ ունենալ տարբեր մյուզիքլներում։
2004 թվականին Բերսը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի շարունակի թատերական կրթությունը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Մասնակցել է գեղեցկության մրցույթին և հաղթել է այն, բացի այդ կրում է Միսս Մարին Քաունթին 2006 տիտղոսը։ 2005 թվականին «Գրիս» բեմադրությունում խաղացել Է Սենդի Դամբրովսկու դերը և գլխավոր դեր Սան Ֆրանցիսկոյի «Բրիոլին» բեմադրության մյուզիքլում, իսկ հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում[6][7]։ Համալսարանն ավարտելուց հետո Բերսը պարգևատրվել է Երիտասարդ երաժշտի հիմնադրամի կրթաթոշակով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերսի առաջնաելույթը էկրանում դարձել է «Ամերիկյան կարկանդակ 7. Սիրո գիրք» երիտասարդական կատակերգությունում (թողարկվել է ուղիղ եթերով 2009 թվականի դեկտեմբերի 22-ին) խաղացած դերը[5]։ Նկարահանվել է նաև մի քանի անկախ ֆիլմերում և հայտնվել «Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին» և «Կասլ» հեռուստասերիալների էպիզոդներում[8]։
2011 թվականի սկզբին Բեթ Բերսը CBS հեռուստաալիքի արտադրության «Երկու սնանկ աղջիկներ» սիթքոմում ստացել է Քերոլայն Չենինգի դերը, որը սիթքոմի երկու գլխավոր հերոսուհիներից մեկն է։ Այն հաստատվել է դերի յոթ լսումներից հետո[7]։ Չնայած սերիալը քննադատաբար է ընդունվել քննադատների կողմից, սակայն այն հեռուստատեսային վարկանիշում դարձել է հաջողված և առաջին եթերաշրջանի հեռարձակման կեսին երկարացվել է[9]։ 2012 թվականին շոուում իր դերի համար առաջադրվել է Teen Choice Awards մրցանակի «Տարվա հայտնություն» կատեգորիայում[10]։
2015 թվականին նկարահանվել է «Բարև ձեզ, իմ անունը Դորիս է» լիամետրաժ ֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի՝ Ջոնիի սիրեցյալի՝ Բրուքլին Հենդերսոնի դերը։ 2016 թվականին առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում Հելի Ֆեյրֆերի «Զվարճալի դեպք է պատահել Նյու Յորքի Սլոուն Քեթթերինգ Մեմորիալ ուռուցքաբանական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի ճանապարհին» համաշխարհային ներկայացման պրեմիերային։
2016 թվականին Բեթ Բերսը մասնակցել է Netflix-ի օրիգինալ մուլտսերիալի հնչյունավորմանը, որը կոչվում է «Տուն. Արկածներ Թիպի և Օյի հետ» և որում պատմվում է DreamWorks Animation ընկերության «Տուն» մուլտֆիլմի պատմությունից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերսն ու դերասան Մայքլ Գլեդիսը սկսել են հանդիպել 2010 թվականին։ Նրանք նշանադրվել են 2016 թվականի հուլիսին և ամուսնացել՝ 2018 թվականի հուլիսի 21-ին[11][12]։
2011 թվականին Բերսը սկսել է զբաղվել ձիասպորտի թերապիայով, որպեսզի կառավարի խուճապային հարձակումները, որոնցով տառապում էր դեռահասության տարիքից։ Ոգեշնչվելով մարդկանց և կենդանիների միջև փոխօգնության գաղափարից` նա սկսել է իր բարեգործական գործունեությունը` հիմնելով SheHerdPower հիմնադրամը, որն իր ֆինանսական աջակցությամբ ապահովում է թերապիա սեռական բռնության ենթարկված կանանց համար[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Behrs, David (2011 թ․ հունիսի 12). «Letters to the editor - June 12, 2011». Lancaster Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Werts, Diane (2011 թ․ սեպտեմբերի 9). «Behrs bears up to be a 'Broke' girl». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Gillis, Casey (2012 թ․ մայիսի 22). «E.C. Glass's drama director to retire». The News & Advance. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 Crocker, Amy (2009 թ․ դեկտեմբերի 30). «SFist Interviews: Beth Behrs, a Direct-to-DVD American Pie Sequel Actress from Marin». SFist. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «In the Spotlight». Ray of Light Theatre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 7,0 7,1 Storm, Jonathan (2011 թ․ սեպտեմբերի 24). «Jonathan Storm: Advice on how not to be one broke girl». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Lash, Jolie (2011 թ․ սեպտեմբերի 19). «Rising Star: '2 Broke Girls' Actress Beth Behrs». Access Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Korbelik, Jeff (2012 թ․ մարտի 17). «Jeff Korbelik: CBS renews 18; a few shows in limbo». Lincoln Journal Star. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Teen Choice Awards 2012: Complete Winners List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ King, Brittany (11 июля 2016). «Beth Behrs is Engaged to Michael Gladis». People (անգլերեն).
- ↑ Savada, Shira (23 июля 2018). «Exclusive: Beth Behrs and Michael Gladis Are Married—See Their Wedding Photos!». MarthaStewartWeddings.com (անգլերեն).
- ↑ Ross, Tracy (13 декабря 2016). «How '2 Broke Girls' Star Beth Behrs Is Using Equine Therapy to Help Sexual Assault Victims». The Hollywood Reporter (անգլերեն).
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթ Բերս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 26 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կանայք
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ