Բեթ Բերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթ Բերս
Ծնվել էդեկտեմբերի 26, 1985(1985-12-26)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԼանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Թամալփաիսի ավագ դպրոց և E. C. Glass High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և սցենարիստ
Ամուսին(ներ)Մայքլ Գլադիս

Բեթ Բերս (անգլ.՝ Beth Behrs, դեկտեմբերի 26, 1985(1985-12-26)[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Երկու սնանկ աղջիկներ» սիթքոմում խաղացած Քերոլայն Չենինգի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Էն Բերսը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում և հանդիսանում է դպրոցի ադմինիստրատոր Դևիդ Բերսի և ուսուցչուհի Մաուրեն Բերսի ավագ դուստրը։ Ունի կրտսեր քույր՝ Էմիլի Ջիանեթ Բերսը, որը իրենից փոքր է վեց տարով։ 1989 թվականին Բերսի ընտանիքը տեղափոխվել է Վիրջինիա նահանգի Լինչբուրգ քաղաք, որտեղ Բեթն անցկացրել է իր մանկությունը։ Այնտեղ չորս տարեկան հասակում սկսել է ելույթ ունենալ տեղի թատրոնում[2][3][4] և զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։

Երբ 15 տարեկան էր, Բերսը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Մարին Քաունթի քաղաք[5]։ 2001 թվականին սկսել է հաճախել Թամալպաիսի միջնակարգ դպրոց, որտեղ ընդգրկվել դպրոցի դրամատիկական ծրագրում։ Միաժամանակ սովորել է Սան Ֆրանցիսկոյի միջնակարգ դպրոցում և թատերական կոնսերվատորիայում, որտեղ Էլիզաբեթը երաժշտական կրթություն է ստացել և սկսել ելույթ ունենալ տարբեր մյուզիքլներում։

2004 թվականին Բերսը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի շարունակի թատերական կրթությունը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Մասնակցել է գեղեցկության մրցույթին և հաղթել է այն, բացի այդ կրում է Միսս Մարին Քաունթին 2006 տիտղոսը։ 2005 թվականին «Գրիս» բեմադրությունում խաղացել Է Սենդի Դամբրովսկու դերը և գլխավոր դեր Սան Ֆրանցիսկոյի «Բրիոլին» բեմադրության մյուզիքլում, իսկ հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում[6][7]։ Համալսարանն ավարտելուց հետո Բերսը պարգևատրվել է Երիտասարդ երաժշտի հիմնադրամի կրթաթոշակով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերսի առաջնաելույթը էկրանում դարձել է «Ամերիկյան կարկանդակ 7. Սիրո գիրք» երիտասարդական կատակերգությունում (թողարկվել է ուղիղ եթերով 2009 թվականի դեկտեմբերի 22-ին) խաղացած դերը[5]։ Նկարահանվել է նաև մի քանի անկախ ֆիլմերում և հայտնվել «Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին» և «Կասլ» հեռուստասերիալների էպիզոդներում[8]։

2011 թվականի սկզբին Բեթ Բերսը CBS հեռուստաալիքի արտադրության «Երկու սնանկ աղջիկներ» սիթքոմում ստացել է Քերոլայն Չենինգի դերը, որը սիթքոմի երկու գլխավոր հերոսուհիներից մեկն է։ Այն հաստատվել է դերի յոթ լսումներից հետո[7]։ Չնայած սերիալը քննադատաբար է ընդունվել քննադատների կողմից, սակայն այն հեռուստատեսային վարկանիշում դարձել է հաջողված և առաջին եթերաշրջանի հեռարձակման կեսին երկարացվել է[9]։ 2012 թվականին շոուում իր դերի համար առաջադրվել է Teen Choice Awards մրցանակի «Տարվա հայտնություն» կատեգորիայում[10]։

2015 թվականին նկարահանվել է «Բարև ձեզ, իմ անունը Դորիս է» լիամետրաժ ֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի՝ Ջոնիի սիրեցյալի՝ Բրուքլին Հենդերսոնի դերը։ 2016 թվականին առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում Հելի Ֆեյրֆերի «Զվարճալի դեպք է պատահել Նյու Յորքի Սլոուն Քեթթերինգ Մեմորիալ ուռուցքաբանական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի ճանապարհին» համաշխարհային ներկայացման պրեմիերային։

2016 թվականին Բեթ Բերսը մասնակցել է Netflix-ի օրիգինալ մուլտսերիալի հնչյունավորմանը, որը կոչվում է «Տուն. Արկածներ Թիպի և Օյի հետ» և որում պատմվում է DreamWorks Animation ընկերության «Տուն» մուլտֆիլմի պատմությունից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերսն ու դերասան Մայքլ Գլեդիսը սկսել են հանդիպել 2010 թվականին։ Նրանք նշանադրվել են 2016 թվականի հուլիսին և ամուսնացել՝ 2018 թվականի հուլիսի 21-ին[11][12]։

2011 թվականին Բերսը սկսել է զբաղվել ձիասպորտի թերապիայով, որպեսզի կառավարի խուճապային հարձակումները, որոնցով տառապում էր դեռահասության տարիքից։ Ոգեշնչվելով մարդկանց և կենդանիների միջև փոխօգնության գաղափարից` նա սկսել է իր բարեգործական գործունեությունը` հիմնելով SheHerdPower հիմնադրամը, որն իր ֆինանսական աջակցությամբ ապահովում է թերապիա սեռական բռնության ենթարկված կանանց համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Behrs, David (2011 թ․ հունիսի 12). «Letters to the editor - June 12, 2011». Lancaster Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Werts, Diane (2011 թ․ սեպտեմբերի 9). «Behrs bears up to be a 'Broke' girl». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Gillis, Casey (2012 թ․ մայիսի 22). «E.C. Glass's drama director to retire». The News & Advance. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 Crocker, Amy (2009 թ․ դեկտեմբերի 30). «SFist Interviews: Beth Behrs, a Direct-to-DVD American Pie Sequel Actress from Marin». SFist. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «In the Spotlight». Ray of Light Theatre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 Storm, Jonathan (2011 թ․ սեպտեմբերի 24). «Jonathan Storm: Advice on how not to be one broke girl». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Lash, Jolie (2011 թ․ սեպտեմբերի 19). «Rising Star: '2 Broke Girls' Actress Beth Behrs». Access Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. Korbelik, Jeff (2012 թ․ մարտի 17). «Jeff Korbelik: CBS renews 18; a few shows in limbo». Lincoln Journal Star. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Teen Choice Awards 2012: Complete Winners List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. King, Brittany (11 июля 2016). «Beth Behrs is Engaged to Michael Gladis». People (անգլերեն).
  12. Savada, Shira (23 июля 2018). «Exclusive: Beth Behrs and Michael Gladis Are Married—See Their Wedding Photos!». MarthaStewartWeddings.com (անգլերեն).
  13. Ross, Tracy (13 декабря 2016). «How '2 Broke Girls' Star Beth Behrs Is Using Equine Therapy to Help Sexual Assault Victims». The Hollywood Reporter (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթ Բերս» հոդվածին։