Jump to content

Բարձրություն (երկրաչափություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրություն (այլ կիրառումներ)
Երկարությունը, լայնությունն ու բարձրությունը ցուցադրող ուղղանկյունանիստ։

Բարձրություն, ուղղահայաց հեռավորության չափումն է․ կա՛մ ուղղահայաց ուղղությամբ չափը (որքան է «բարձրահասակ» ինչ֊որ օբյեկտ), կա՛մ դիրքը (որքան է «բարձր» ինչ֊որ կետ)։ Օրինակ․ «շենքի բարձրությունը 50 մետր է» կամ «ինքնանթիռը գտնվում է 10,000 մետր բարձրության վրա»։ Երբ խոսքը գնում է Երկրի մակերևույթին կից մարմնի մասին (օրինակ՝ լեռան), դրա բարձրությունը կոչվում է հարաբերական բարձրություն[1]։

Երկչափ Դեկարտյան կոորդինատների համակարգում բարձրությունը չափվում է ուղղահայաց առանցքի () ուղղությամբ՝ երկու տարբեր -արժեք ունեցող կետերի միջև։ Եթե երկու կետ նույն -արժեքն ունեն, նրանց հարաբերական բարձրությունը զրո է։ Եռաչափ տարածության մեջ բարձրությունը չափվում է առանցքի ուղղությամբ, և չափում է կետի հեռավորությունը հարթությունից։

Տարածության տարրական մոդելներում բարձրությունը կարող է վերաբերել երրորդ չափմանը՝ երկարության ու լայնության հետ։ Բարձրությունը լայնության ու երկարության կազմած հարթության նկատմամբ ուղղահայացն է։

Բարձրությունը գործածվում է նաև աբստրակտ իմաստներով։ Օրինակ․

  1. Եռանկյան բարձրություն, որը եռանկյան գագաթից հանդիպակաց կողմին տարված ուղղահայացի երկարությունն է։
  1. Չափում սեգմենտում․ աղեղի միջնակետի հեռավորությունը աղեղի ծայրակետերը միացնող գծից կոչվում է բարձրություն։
  1. Սահմանված արմատ ունեցող, ուղղորդված ծառում որևէ գագաթից տերև տանող ամենաերկար ճանապարհի երկարությունը կոչվում է տվյալ հանգույցի բարձրություն։

Երկրագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած բարձրության չափումները սովորաբար վերաբերվում են ինչ֊որ տեսական հարթության նկատմամբ արված չափումներին, ֆիզիկական աշխարհում բարձրության չափումների մեծ մասն արվում է զրոյական մակարդակի՝ ծովի մակերևույթի համեմատությամբ։ Հարաբերական բարձրությունը սահմանվում է որպես կետի դիրքը ծովի մակերևույթի միջին մակարդակից։ Ծովի մակերևույթի ընկալումը կարելի տարածել նաև մայրցամաքների վրա․ մայրցամաքի բարձրությունը ծովի մակերևույթի մակերեսից չափվում է գրավիտացիոն չափումներով։ Գոյություն ունեն մի քանի, փոքր տարբերություններ ունեցող մեթոդներ։

Ուղղահայաց դիրքը չափելուն զուգահեռ, աշխարհագրական տեղանքի բարձրությունը կարող է սահմանվել տեղագրական ցցվածության տերմիններով։ Այդպիսով, տարբեր սահմաննումների առկայության պատճառով, աշխարհի ամենաբարձր կետը ծովի մակարդակից համարվում է Էվերեստը, որը գտնվում է Նեպալի ու Տիբեթ, Չինաստանի սահմանին, իսկ ամենաբարձր լեռը՝ սահմանված հիմքից գագաթ բարձրությամբ, Մաունա-Կեան է՝ լեռ տեղակայված Հավայի նահանգում, ԱՄՆ։

Մարդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու հասակը (այսինքն՝ մարդու բարձրությունը) մարդաբանության ճյուղերից մեկը՝ մարդաչափության կամ անթրոպոմետրիայի ուսումնասիրության ոլորտներից է։ Միջավայրային գործակիցները կարող են մարդկանց հասակի վրա ազդեցություն ունենալ, սակայն այդ ազդեցությունները բավարար չեն բնակչությունների միջև առկա բոլոր տարբերությունները բացատրելու համար, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ժառանգական գործակիցները մեծ դեր ունեն բնակչությունների հասակների տարբերությունների ձևավորման հարցում[2]։

Միացյալ Ազգերի Կազմակերպությունն օգտագործում է բնակչության հասակի մասին տվյալները (այլ վիճակագրությունների հետ զուգահեռ) զարգացող երկրներում սնուցման փոփոխություններին հետևելու համար։ Բնակչության միջին հասակը կարող է բնակչության ծնելիության, մշակույթի, սոցիալական պայմանների, սննդակարգի և առոցջապահական համակարգի մասին բաղադրյալ տվյալներ տալ։

Բատենի, Շտեգլի և վան դեր Էնգի Ինդոնեզիայի մասին ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ միջին հասակի փոփոխությունը տվյալ բնակչության տնտեսական զարգացման նշան է․ Ինդոնեզիայի պատմական որոշ զարգացումներ բերել են ոչ միայն տնտեսական ցուցանիշների փոփոխությանը, այլև՝ երկրի բնակչության միջին հասակի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փիթերսեն, Ջեյմս Ֆ․; Սաք, Դորոթի; Գեբլեր, Ռոբերթ Ի․. Ֆիզիկական Աշխարհագրություն (անգլերեն). Cengage Learning. էջ 113. ISBN 978-1-305-65264-4. «Ուշադրություն դարձրեք, որ [այս կոնտեքստում] բարձրությունը վերաբերում է ծովի մակարդակից օդում բարձրությանը, իսկ հարաբերական բարձրությունը՝ բարձրությունը [Երկրի] մակերևույթից բարձրությանը՝ ծովի մակարդակի վրա, կամ՝ ծովի մակարդակից ցածր։»
  2. Ստալպ, Գ; Բարրետ, Լ (2016, փետրվար). «Մարդկանց հասակի տարբերությունների մասին՝ Էվոլյուցիայի տեսանկյունից». Biol Rev. 91 (1): 206–34. doi:10.1111/brv.12165. PMID 25530478.
  3. Բատեն, Յորգ; Շտեգլ, Մոյգան; վան դեր Էնգ, Պիեռ (2010). «Ինդոնեզիայի Երկարաժամկետ տնտեսական աճն ու Կենսամակարդակը». SSRN Էլեկտրոնային Ամսագիր. doi:10.2139/ssrn.1699972.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 331