Բատարեա թիակաձև
Բատարեա թիակաձև | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Battarrea phalloides
|
Բատարեա թիակաձև (լատին․՝ Battarrea phalloides), Battarreaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5 սմ տրամագծով պտղամարմինը սկզբում ձվաձև է, փակ, իսկ հասունանալուց հետո պատռվում է և պահպանվում ոտիկի ստորին մասում պարկաձև պատյանի (վոլվա) ձևով՝ հիմնականում հողի տակ։ Թաղանթը երկշերտ է։ Սպիտակավուն, կաշվենման էկզոպերի դիումը արագ անհետացող է։ Թեփուկաթելիկաձև էնդոպերի դիումը հարթ է, փայտացած ոտիկի վրա, պատռվելուց հետո զանգակաձև։ 15-20 սմ բարձրությամբ, 1 սմ հաստությամբ, մազմզուկներով ոտիկը շագանակագույն է։ Կապիլիցիումը անգույն է և բարակ թելիկներից կազմված։ Սպորափոշին ժանգագույն է, իսկ 4-6 մկմ, կլորավուն, շագանակագույն սպորները՝ թույլ գորշավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնաբերվել է Լոռու (Ախթալայի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Ամերիկան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 800 մ բարձրությունների վրա, ավազակավային հողերի, ավազուտների վրա, կիսաանապատներում, սեպտեմբեր ամսին։ Պատկանում է հումուսային սապրոտրոֆների կամ պսամոտրոֆների էկոլոգիական խմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհետացած տեսակ է, որի վերաբերյալ տվյալներն անբավարար են[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.