Բապտիստինայի ընտանիք
Արտաքին տեսք
Բապտիստինայի ընտանիք, աստերոիդների խումբ, որը առաջացել է մոտ 170 կմ տրամագծով «ծնող» մարմնի բախումից այլ խոշոր (ենթադրաբար 60 կմ տրամագծով) մարմնի հետ, աստերոիդ կամ գիսաստղ մոտ 165 միլիոն տարի առաջ։ Այս բախման հետևանքով ծնող մարմինը տրոհվել է բազմաթիվ մանր աստերոիդների, որոնք հետագայում ձևավորել են այս աստերոիդների ընտանիքը։ Նրանցից ամենախոշորն է (298) Բապտիստինան, որը պտտվում է Արեգակի շուրջ խմբի ներքին սահմանին մոտ։ Այս ընտանիքի այլ խոշոր աստերոիդները, ամենայն հավանականությամբ պատահաբար են հայտնվել նման ուղեծրերում և հավանաբար այս ընտանիքին չեն պատկանում։ Ընդհանուր առմամբ ընտանիքը ունի 1056 անդամ[1], այն դեպքում, երբ այն կարող էր պարունակել մոտ մեկ կիլոմետր չափերով մինչև 14000 մարմիններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեղավոր չի՝ Բապտիստինան այստեղ կապ չունի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Space pile-up 'condemned dinos» 5 սեպտեմբերի 2007
|