Բանդոլ (համայնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Բանդոլ
ֆր.՝ Bandol, օքս.՝ Bandòu
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊրովանս Ալպեր Լազուր ափ
ԴեպարտամենտՎար
ԿանտոնՕլյուլ
ՔաղաքապետJean-Paul Joseph (2014—2020)
Մակերես8,58 կմ²
ԲԾՄ0 — 221 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն7622 մարդ (2012)
Խտություն888,0 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքս83150
Փոստային դասիչ83150[1]
83009
Պաշտոնական կայքbandol.fr
Բանդոլ (համայնք) (Ֆրանսիա)##
Բանդոլ (համայնք) (Ֆրանսիա)
Բանդոլ (համայնք) (Պրովանս Ալպեր Լազուր ափ)##
Բանդոլ (համայնք) (Պրովանս Ալպեր Լազուր ափ)

Բանդոլ (ֆր.՝ Bandol, օքս.՝ Bandòu), Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող համայնք, մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի, Վար գավառի, Օլյուլ կանտոնի կազմի մեջ[2]։

Համայնքի տարածքը կազմում է 8,58 կմ², բնակչությունը՝ 8647 մարդ[3][4] (2006), իսկ վերջին տարիների տվյալներով բնակչության թվաքանակի անկման միտում է դիտվում. 7622 մարդ[5] (2012), բնակչության խտությունը` 888,0 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայանքը գտնվում է Արանյան հովիտում, Միջերկրական ծովի մոտակայքում, ունի ուղիղ 45 կմ դեպի արևելք հեռավորություն Մարսելից և 15 կմ դեպի արևմուտք Տուլոն քաղաքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս բնակավայրը հիմնադրվել է XVI դարում, թագավորական ֆավորիտ Ժան Լուի դը Նոգարեի կողմից։ Բանդոլը առաջին հերթին հայտնի է որպես պրովանսյան գինեգործության կենտրոն։ Առավել բարձր գնահատվում է տեղի գինին, հատկապես վարդագույնը։

Բանդոլի զբասանավային նավամատույցները մտնում են Ֆրանսիայի ամենաշատ օգտագործվող տանսյակի մեջ։

Բանդոլում տարբեր ժամանակներում հանգստացել են շատ հայտնիներ, իսկ Լուի Ժան Լյումիերը և Ալֆրեդ Կաստլերը հենց այստեղ են անցկացրել իրենց կյանքի վերջին օրերը։

2013 թվականին մասնավոր արարողությունների ընթացքում Բանդոլի առողջապահության պետ ֆր.՝ Christian Palix-ը իր սրահում գրանցել է անգլիական ռեգբիի աստղ Ջոննի Ուիլկինսոնի և իր ընկերուհի` Շելլի Ջենկինսի ամուսնությունը[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմել է 7663 մարդ[7], իսկ 2012 թվականին՝ 7622 մարդ[5]։

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200620112012
419850886184670674317905864776637622

Բնակչության դինամիկա[3][8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին, աշխատունակ տարիքի, 4305 մարդկանցից (15-64) 2875-ը եղել են տնտեսապես ակտիվ, 1430-ը` համեմատաբար ավելի պասիվ (ակտիվության ցուցանիշը 66,8 %, 1999 թվականին՝ 65,0 %)։ 2875 ակտիվ քաղաքացիներից աշխատել են 2485-ը (1234 տղամարդ և 1251 կին), 390-ը եղել են գործազուրկ (173 տղամարդ և 217 կին)։ 1430 աշխատունակ տարիքի պասիվ քաղաքացիներից 343-ը եղել են կամ աշակերտ կամ ուսանող, 663-ը` թոշակառու, իսկ 424 մարդ էլ պասիվ է եղել այլ պատճառներով[9][10]։

2010 թվականի տվյալներով համայնքում թվագրվում է 5217 տնային տնտեսություններ, որոնցում ապրում էր 7663,0 մարդ։ Ընդ որում միջին տարեկան հարկավճարման եկամուտը կազմում էր 21 799 եվրո[11]։

Քաղաք եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Décret n° 2014-270 du 27 février 2014 portant délimitation des cantons dans le département du Var». Директива от 27 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 29 июня 2015 года-ին.
  3. 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 29 июня 2015 года-ին.
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 29 июня 2015 года-ին.
  5. 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 29 июня 2015 года-ին.
  6. Allen, Peter (2013 թ․ հոկտեմբերի 29). «Rugby World Cup hero Jonny Wilkinson marries long-term girlfriend Shelley Jenkins». London Evening Standard. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին. (անգլ.)
  7. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 29 июня 2015 года-ին.
  8. «Население коммуны Бандоль» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2 августа 2015 года-ին.
  9. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 29 июня 2015 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 29 июня 2015 года-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 29 июня 2015 года-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]