Բան Չաո
Բան Չաո | |
---|---|
Ծնվել է | 32 |
Ծննդավայր | Qindu District, Հան դինաստիա |
Մահացել է | 102[1][2] |
Մահվան վայր | Լոյան, Հան դինաստիա |
Քաղաքացիություն | Արևելյան Հան |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և դիվանագետ |
Ծնողներ | հայր՝ Ban Biao? |
Երեխաներ | Ban Yong? և Bān Xióng? |
Ban Chao Վիքիպահեստում |
Բան Չաո, (չինարեն՝ 班超, Վիետ. Bān Chāo, հասուն տարիքում անվանումը`Չժունշեն չինարեն՝ 仲升, 32, Qindu District, Հան դինաստիա - 102[1][2], Լոյան, Հան դինաստիա), Հան դինաստիայի ժամակաշրջանի չինացի հրամանատար, դիվանագետ։
Պատմաբան Բան Բիաոյի որդին է, ով սկսել է գրել Հան դինաստիայի պատմությունը՝ Հանշուն և Բան Գուի եղբայրը, ով ավարտել է Հանշուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս երիտասարդ հասակից դրսևորել է արտասովոր տաղանդներ։ Երբ նրա ավագ եղբայր Բան Գուն Լոյանում դարձավ պետական պաշտոնյա՝ Բան Չաոն իր մոր հետ նույնպես տեղափոխվեց մայրաքաղաք։ Քանի որ մայրաքաղաքում կյանքը բավականին թանկ էր, իսկ ընտանիքը կարիքի մեջ էր, Բան Չաոն ընդունվեց աշխատանքի որպես գրագիր։ Լեգենդի համաձայն այս շրջանում նա մի անգամ ասել է․ «Եթե Ֆու Ցզեցզին և Ճան Ցիանը կարողացան ստանալ կոչում, ուրեմն գրագիրն էլ կարող է առաջ գնալ»։ Մին Դի կայսրը նրան տվեց պալատական պատմաբանի պաշտոն։ 73 թվականին Բան Չաոն Դոու Գուի հրամանով ուղևորվեց Չինաստանի արևմտյան մաս որպես դեսպան։ Աչքի ընկնելով Բարկուլ լճի մոտ տեղի ունեցած մարտերում՝ Բան Գուն ստացավ նոր առաջադրանք․ այն է փոքրիկ ջոկատով գնալ Շանշան և այնտեղ կարգ ու կանոն հաստատել։ Բան Չաոն Շանշանում ոչնչացրեց հոնական ներկայացուցիչներին։ Նրա որոշիչ գործողությունների արդյունքում շանշանցիների դիրքորոշումը փոխվեց հոնականից դեպի հանական։ Այնուհետև Բան Չաոն շարժվեց դեպի Հոտան, որտեղ կառավարում էր Գուանդուն, ով վախեցած Շանշայում կատարված սպանդից, սպանեց հոնական բարձրաստիճան սպային՝ անցնելով Հանի կայսրության կողմը։ 74 թվականին Բան Չաոն ժամանեց Կաշգար, հոտանցիների և դժգոհ կաշգարցիների օգնությամբ պաշտոնազրկեց հոնիացիների կողմից դրված ղեկավարին, և նրա փոխարեն նշանակեց մի տեղաբնակի։ 75 թվականին Կուչայի և Ակսուի կառավարիչները շրջապատեցին Բան Չաոյին Կաշգարի մոտ՝ Պանդու ամրոցում։ Երկար պաշտպանությունից հետո Բան Չաոն ստիպված էր Կաշգարը զիջել քուչասներին և վերադառնալ Հոտան։ 76 թվականին նա վերադարձավ Կաշգար և դժվարին պայքարից հետո նորից տիրեց նրան։
Քանի որ մարտական գործողությունները շատ թանկ էին նստում երկրի տնտեսության վրա, 78 թվականին Սյան Դի կայսրը հետ կանչեց զորքերը արևմտյան ծայրամասից։ Բան Չաոն մնաց մեկուսացված, սակայն կարողացավ միավորել համաչինական տարրերը և հավաքելով 10000-ոց զորք, ջախջախեց Գումո և Շաչե իշխանությունները։ Կաշգարում բռնկվեց հակաչինական աբստամբություն, սակայն ծայրահեղ պահին Բան Չաոյին կայսրությունից օգնության եկավ ոչ մեծ զորախումբ և ամբստամբությունը ճնշվեց։
Համախոհներ ձեռք բերելու նպատակով Բան Չաոն կայսրին առաջարկեց վերականգնել կապը ուսունների հետ։ Ուսուն ուղարկվեց պաշտոնական դեսպանություն, սակայն կուչասցիները կտրել էին Ուսուն տանող ճանապարհը։ 83 թվականին արքունիքը Բան Չաոին 800 զինվոր ուղարկեց օգնության և նա հարձակվեց Յարքենդի վրա, բայց միաժամանակ Կաշգարում նոր աբստամբություն էր ծագել։ Կես տարվա մարտական գործողություններից հետո Բան Չաոին հաջողվեց ջախջախել աբստամբներին։
87 թվականին Կաշգարցի աբստամբների ղեկավարը ցանկացավ վերադառնալ հայրենիք և Բան Չաոի հետ մտավ բանակցության մեջ։ Բան Չաոն ընդունեց նրան և անմիջապես գլխատեց, ինչից հետո գլխատեց նաև նրա 700 համախոհներին։ 88 թվականին Բան Չաոն, գլխավորելով հոտանցիների, կաշգարցիների և շանշանցիների զորքը մոտեցավ Յարքեն։ Յարքենդին օգնության հասան Կուչի և Աքսու իշխանները։ Բան Չաոյին հաջողվեց խաբեությամբ դուրս բերել թշնամու զորքը քաղաքից դեպի անապատ, իսկ ինքը գրավեց քաղաքը։ 90 թվականին անհայտ պատճառներով կռվի բռնվեց Քուշանի թագավորության հետ և հաղթեց նրան։ Այն բանից հետո երբ կայսերական զորքերը վռնդեցին հոնիացիներին Համիական օազիսից և դրանով իսկ վերականգնեց կապը երկրի արևմտյան կողմի և հանական կայսրության հետ, Բան Չաոն անցավ հարձակաման և ավարտեց երկրի արևմտյան մասի գրավումը։ 97 թվականին Բան Չաոն 70000-անոց զորքով անցավ Տյան-շանի բարձրավանդակը հասավ մինչև Կասպից ծովի ափերը և սուրհանդակ՝ Գան Ինին ուղարկեց Հռոմեական կայսրություն հետախուզության նպատակով՝ հնարավորության դեպքում դրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Վախենալով հայտվել հռոմեացիների և չինացիների միջև՝ պարթևները սխալ տեղեկություն տվեցին դեպի Հռոմ տանող ճանապարհի մասին, ըստ որի պետք է լողար Պարսից ծոցով և շրջանցեր Արաբական թերակղզին։ Արդյունքում սուրհանդակը վերադարձավ դատարկաձեռն և ուղիղ կապը Չինաստանի և Հռոմի միջև այդպես էլ չհաստատվեցին։
102 թվականին Բան Չաոն պաշտոնազրկվեց պատկառելի տարիքի պատճառով և վերադարձավ Լոյան և մեկ տարի հետո հեռացավ կյանքից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бань Чао // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
- Бань Чао // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 19. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- Васильев Л. С. Бань Чао в Западном крае // Вестник древней истории. — 1955. — № 1.
- Вахтин Б., Карлина Р., Король Ю., Панкратов Б., Рудова М., Фишман О. Бань Чао // Страна Хань. — 1959
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բան Չաո» հոդվածին։ |
|