Բաթումի բուսաբանական այգի
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Batumi_botanical_garden%2C_2015.3.jpg/300px-Batumi_botanical_garden%2C_2015.3.jpg)
Բաթումի բուսաբանական այգին (վրաց.՝ ბათუმი ბოტანიკური ბაღი), Վրաստանի Բաթում քաղաքի բուսաբանական այգին, ամբողջական տարածքը կազմում է 113 հեկտար։ Բուսաբանական այգին գտնվում է Բաթումից 9 կմ հեռու` Կանաչ հրվանդան երկաթուղային կայարանի մոտ (գյուղ Մցվանե-Կոնցխի)։ Այն հանդիսանում էր ԽՍՀՄ խոշորագույն բուսաբանական այգիներից մեկը։ Վրաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո Բաթումի բուսաբանական այգին շարունակում էր զարգանալ և Խորհրդային ազգային կոմիտեի 1925 թվականի հուլիսի 30-ի բանաձևով այն հաստատվել է որպես ԽՍՀՄ գիտական հաստատություն[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Batumi_botanical_garden%2C_2015.2.jpg/300px-Batumi_botanical_garden%2C_2015.2.jpg)
19-րդ դարի սկզբին այն բաղկացած էր ինը ֆլորիստիկական բաժիններից՝ Անդրկովկասի խոնավ մերձարևադարձային, նորզելանդական, ավստրալիական, հիմալայան, արևելաասիական, հյուսիսամերիկյան, հարավամերիկյան, մեքսիկական և միջերկրական։ Բնական բույսերի հավաքածուն կազմում է ավելի քան հինգ հազար բուսատեսակ, այդ թվում մոտ երկու հազար տեսակ ծառեր և թփեր։ Բուսաբանական այգում գործում են հինգ գիտական բաժիններ՝ բուսական ներածություն, ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, տրոպիկական բույսերի սելեկցիա, բույսերի բնախոսություն և բիոքիմիա։ Բաթումի բուսաբանական այգին ղեկավարում էր Վրաստանի Գիտությունների ակադեմիան, սակայն, սկսած 2006 թվականից այն դարձել է անկախ հիմնարկություն։
Բուսաբանական այգին ստեղծվել է աստիճանաբար և տարբեր նպատակներով։ 1881 թվականին ֆրանսիացի Դը Ալֆոն գեղեցիկ պարտեզ ունենալու համար ստեղծեց փոքրիկ էկզոտիկ այգի՝ Ներքին Պարտեզ, որտեղից սկսվում է Բուսաբանական այգին։ Ապա 1892 թվականին աշխարհագրագետ Պավել Տատարինովը Ներքին Պարտեզի հարևանությամբ ստեղծեց ևս մեկ պարտեզ, որը բուսաբանների շրջանում կոչվեց «Բուսաբանական» - դա ժամանակակից Վերին Պարտեզն է։ Այգու հիմնական մասը ստեղծել է հայտնի ռուս աշխարհագրագետ Պավել Կրասնովը` սպիտակգվարդիական գեներալի եղբայրը։ 1912-1914 թվականներին նրան հաջողվել է ձեռք բերել հողեր և գումար` բույսերի աճեցման ծավալուն աշխատանքներ սկսելու համար։ Բուսաբանական այգու հիմնական գաղափարը եղել է տարատեսակ բույսերի կլիմայավարժեցումը Աջարիայի կլիմային և հետագայում Աջարիայում այդ բույսերի բազմացման համար։ Հենց նա առաջինը սկսեց թեյի աճեցումը և ավստրալիական էվկալիպտների աճեցումը` կոլխիդական ճահիճների չորացման համար[2]։
Այսօր Բաթումին համարվում է Վրաստանի տնտեսական և տուրիստական ամենամեծ ու կարևոր կենտրոնը։ Այն հայտնի է պատմական քաղաքի կենտրոնով և ժամանակակից տուրիստական համայնքի երկնաքերներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Батумский ботанический сад. Большая советская энциклопедия, 3-е издание (1969—1978).
- ↑ http://travelgeorgia.ru/586/